f

Անկախ

Վարչապետն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարության լրատվական ծառայությունը։

Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից և նշել, որ երկկողմ փոխգործակցությունը կրում է ինտենսիվ բնույթ: Վարչապետը նշել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման փուլում և անդրադարձել դրա նպատակներին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում և անդրադարձել բանակցային կարգավորման շուրջ իր դիտարկումներին ու տեսակետներին: Վարչապետը կարևորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձևավորմանն ու բանակցային գործընթացին:

ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ:

Հայաստան Նիկոլ Փաշինյան

Այլ հոդվածներ հեղինակից

Արցախում առավոտյան թեստավորված 9 քաղաքացիներից բացի՝ ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության
Արցախի ԱԳՆ հայտարարությունը Մարաղայի հայերի ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ
Այս պահի դրությամբ ունենք 12 մահ. կորոնավիրուսից առավոտյան 81–ամյա պացիենտ է մահացել. նախարար
Երկրի կայացած ընտանեկան «կլաններին» հետապնդելու փոխարեն՝ պետք է խրախուսել նրանց նոր ներդրումները. Արմեն Գևորգյան
Արտասահմանից ժամանած 70 մեկուսացվածներից 7-ի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Անհրաժեշտ է արագացնել միջոցառումները ԵՏՄ շրջանակներում առևտրի մեջ ազգային արժույթով վճարումների մասնաբաժնի ավելացման համար. Փաշինյան
Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրի քաղաքի բնակչուհուն. հարուցվել է քրեական գործ
Ապրիլի 10-ին և 11-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Թոքաբորբով բոլոր պացիենտներին այսօրվանից կորոնավիրուսի թեստ է կատարվելու․ նախարար
Ախտահանում են շտապօգնության մեքենան կորոնավիրուսով պացիենտ ընդունելուց հետո. տեսանյութ
Գյոտցեն հայտարարել է «Բորուսիայից» հեռանալու ցանկության մասին
ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործն ուղարկվել է դատախազություն
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում
«Չելսին» կվաճառի Կանտեի տրանսֆերը
Փաշինյանը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է աշնանն ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Ալբերտ Ազարյանի կոչը՝ մարզիկներին
Նախորդ տարի սոցիալական նպաստ է ստացել 86 հազար 700 ընտանիք
Համաշխարհային բանկը Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսումը 3%-ից հասցրել է 0․5%-ի
«Իմ քայլը» հիմնադրամն ընդունում է 2020-2021 ուստարվա կրթաթոշակային ծրագրի հայտադիմումները
Իրոք չեմ հասկանում մարդկանց այդքան մոլորեցնելու իմաստը ո՞րն է
Նա պաշտպանել է մեզ ա՛յն ժամանակ, երբ մեզ պաշտպանություն էր անհրաժեշտ. Քոչարյանի ազատության հանձնախումբը տեսանյութ է հրապարակել
Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը դուրս է բերվել Ոտնլվայի արարողությանը
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի գյուղոլորտում պետական աջակցության ծրագրեր են մեկնարկում
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձև
Ավելին
Ավելին