f

Անկախ

Չկա արդեն այն Ուկրաինան։ Արդեն 16 տարի այն բաժանված է երկու մասի, կորցրել է Ղրիմը ու շարունակում է կորցնել


Դուք չեք պատկերացնի, թե ինչպիսի Երկիր էր Ուկրաինան՝ օժտված աննկարագրելի ներքին ազատությամբ և քաղաքացիական համերաշխության անասելի ջերմ մթնոլորտով, տնտեսական հզորությամբ ու ինքնաբավությամբ, արևելքի ու արևմուտքի միջև՝ աշխարհաքաղաքական հիանալի դիրքով՝ տրանսպորտային, էներգակիրների հաղորդության հանգույց լինելով։
Լավագույն սևահողերի, հացահատիկի, արևածաղկի և գյուղատնտեսական բազմաթիվ մթերքների արտադրության ու արտահանման, հազարից ավել ջրամբարների ու ջրառատ, նավարկելի գետերի, ջրանցքների, նավթի, գազի, քարածխի, երկաթի, ուրանի բազմաթիվ օգտակար հանածոների զգալի պաշարների, չորս ատոմակայանների ու բազմաթիվ այլ էլեկտրոկայանների, էներգիայի ավելցուկի ու արտահանման, հրթիռաշինության, բարձր տեխնոլոգիաների ու բազմաթիվ այլ լավ բաների երկիր։

Սա՝ մինչև 2004 թ-ը, մինչև պերմանենտ կամ անընդհատական հեղափոխությունների սկիզբը, որոնք ինքնակազմակերպվածության բարձրագույն ցուցանիշների ու ծափահարությունների անպատմելի որոտի ուղեկցմամբ, այս ազատ, զարգացման մեծ պոտենցիաալ ունեցող երկիրը բաժանեցին երկու մասի՝ արևելքի ու արևմուտքի։ 2004 թ-ին սկսվածը ավարտվեց 2014-ին, երբ Մայդանում, հեղափոխականների իսկ կողմից՝ հատուկ հրավիրված դիպուկահարների միջոցով հարյուրից ավելի անմեղ կյանքեր խլվեցին ու առաջացավ հերոսների երկու պանթեոն, որովհետև զոհված ոստիկանների դին հողին էին հանձնում հարավում կամ արևելքում, իսկ հեղափոխականներին՝ պայմանականորեն ասենք՝ արևմուտքում կամ կենտրոնական Ուկրաինայում։ Սրան ավելացան Կիևի և Օդեսայի արհմիությունների տներում մարդկանց հրկիզումները ու վերջ։

Չկա արդեն այն Ուկրաինան։ Արդեն 16 տարի այն բաժանված է երկու մասի, կորցրել է Ղրիմը ու շարունակում է կորցնել։ Ազգային էլիտա չձևավորվեց այստեղ, ձևավորվածն էլ, ասես քաղցկեղի ուռուցք լինի, որովհետև՝ ծծում է սեփական ժողովրդի արյունը։ Իշխանությունները փոխվում են, կատարելագործվում են թալանի ու կաշառակերության մեթոդները։ Եվ այս ամենի հիմնական պատճառը այն է, որ հեղափոխության հեղինակներին ու նրանց հակառակորդներին հաջողվեց իրականցնել հասարակության մասերի բաժանումն ու բևեռացումը։ Այսօր կան երկու Ուկրաինաներ, և երրորդ՝ իշխող ուժ հանդիսացող հեղափոխական մի վերնախավ, որը կերպարանափոխվում - ձևափոխվում է, սակայն՝ դեմքերը մնում են նույնը, երկիրն էլ գնում է դեպի ճգնաժամի խորացում ու անկում։ Եվրոպայի կենտրոնում մի հարուստ, խոստումնալից ապագա ունեցող պետություն դարձել է պատերազմի ու ցավի հարատևող օջախ։

Ի՞նչ եմ ուզում ասել։

Քոչարյանի դատավարությունը մեզ մասերի բաժանելու գործընթաց է, մեր բաժանարար մայդանն է, մեզ հայաստանցու և արցախցու բևեռացնող, վերածող ամոթալի իրավական կնճիռն է, որի արդյունքում մենք կորցնելու ենք երեսուն տարիների նվաճածը՝ ազգային միասնականությունն ու ինքնությունը, ազատագրված տարածքներն ու մի բան էլ ավել։ Արդեն որերրորդ անգամ զգուշացնում եմ։ Ես քոչարյանական կամ նիկոլական չեմ։ Ես ՀՀ քաղաքացի եմ՝ հարուստ կենսափորձով ու դիտողականությամբ։ Կանգ առեք։

Դեպի Արարատ

 

Դավիթ Վանյան ՖԲ Գրառում Ուկրաինա Հայաստան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ
Սերժ Սարգսյանը լավ գիտեր պատերազմի և հաղթանակի գինը, հայ զինվորի զորեղ ոգին ու անկոտրում կամքը. 3–րդ նախագահի գրասենյակ
Միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում
Օրենքով պետք է արգելել Եռաբլուր գնալ բոլոր նրանց, ովքեր փողով, կեղծիքով ազատվել են ծառայությունից. Մուրազի
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի եւ կզբաղվի միայն կորոնավիրուսի պացիենտներով. նախարար
Այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. Ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
Պուտինը՝ նավթի գների մասին
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել խափանված ավտոմեքենայի վարորդին և ուղևորներին
Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը
Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Փաշինյանը՝ Արցախի ընտրությունների մասին
Ունենք կորոնավիրուսից առողջացած՝ 2 վարակակիր. ԱՆ խոսնակ
Կառավարությունը հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները
Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարեւորի պատասխանը. Կառավարության նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ
«Ժառանգության» առաջարկությունները ՀՀ կառավարությանը՝ արտակարգ դրության իրավիճակում
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.7 հա տարածք
Ավելի քան 80 երկիր օգնություն է խնդրել ԱՄՀ-ից 
Մեկնարկել է Կառավարության նիստը. Օրակարգում 52 հարց կա. Ուղիղ
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 215 հազարը
Ապրիլի 1-2-ը բացահայտվել է հանցագործության 29 դեպք
Լարսի ճանապարհը ձնամաքրման ինտենսիվ աշխատանքներից հետո բաց է միայն բեռնատարների համար
«Ժողովուրդ». Ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ․ ինչ է այն ենթադրում
Շիրակի մարզում եւ Լոռու մարզի ամբողջ տարածքում, բացի Ալավերդի քաղաքից տեղում է ձյուն
Արմեն Սարգսյանն այցելել է Եռաբլուր. Նրան ուղեկցել են նախկին զինծառայողներ
«Փաստ». Եկեղեցին փորձել է հնարավորություն ընձեռել շտկվելու, սակայն՝ ապարդյուն
Ավելին
Ավելին