f

Անկախ

Յուրի Սաքունց. «Ռեկորդներ սահմանելով` փորձում եմ մեր երկրի պատիվը բարձր միջազգային հարթակներում»


Գինեսի եռակի, հայկական դյուցազնագրքի բազմակի ռեկորդակիր Յուրի Սաքունցը մշտապես զարմացնում, ուրախացնում և ոգևորում է երկրպագուներին իր նվաճումներով`  բարձր պահելով մեր երկրի պատիվը,  ռեկորդներով պատմելով ողջ աշխարհին  հայ ազգի կարողությունների և ներուժի մասին:

Հայ մարզիկը վերջերս ստացավ  2019 թվականի ապրիլին սահմանած ռեկորդի`  պաշտոնական հաստատման  վկայագիրը: Անկախի հետ զրույցում Յուրին կիսվում է տպավորություններով, խոսում սպորտում հաջողության հասնելու  և առաջիկա ծրագրերի մասին:

-Ռեկորդն անցած տարի եմ կատարել` ատամներով քաշելով 25 տոննա, 7,5 մ երկարությամբ  հրշեջ մեքենան: Այն գրանցվեց Հայաստանի Հանրապետության ռեկորդների դյուցազնագրքում, այնուհետև հաստատման համար ուղարկեցինք Լոնդոն` Գինեսի հանձնաժողովին:  Օրեր առաջ ստացանք պատասխանը` աշխարհի ռեկորդի հաստատման և Գինեսի գրքում գրանցման վերաբերյալ: Վկայականն արդեն ունենք:

Ռեկորդի սահմանման համար պատրաստվել եմ մոտ 6 ամիս: Մոտ մեկ տարի ռեկորդ չէի արել. որոշեցի թարմացնել  ցուցակը: Սովորում եմ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում: Մտահղացումը տեղի ունեցավ ակադեմիայի պրոռեկտորի հետ, որոշեցինք միջոցառումը կազմակերպել «Քաղաքացու օրվա»  կապակցությամբ: Այդ օրն անցկացրինք նաև մաս-ռեսթլինգի ուսանողների Հայաստանի առաջնությունը և որոշեցինք, որ մրցումներից առաջ պետք է համաշխարհային ռեկորդ սահմանեմ:

-Արդեն իսկ Գինեսի եռակի ռեկորդակիր. ամեն անգամ նոր հաջողություններ գրանցելով` ի՞նչ զգացողություններ եք ունենում:

-Ինձ համար ամենակարևորը հայ ազգի անունն ու պատիվը բարձր պահելն ու միջազգայնացնելն է: Դա  ցանկանում անել բոլոր մարզիկները: Սպորտի միջոցով մենք կարողանում ենք մեր  երկիրը գերհզոր պետությունների կողքին դասել, ցույց տալ, որ թեև փոքր ենք, բայց կարող ենք զարմացնել ողջ աշխարհին մեր հնարավորություններով ու կարողություններով: Սպորտը մեզ տալիս է հնարավորություն`մրցել մյուս պետությունների  հետ և հաղթել:

Ռեկորդներ սահմանելով` փորձում եմ մեր երկրի բարձր պահել և աշխարհին ճանաչելի դարձնել:

-Առաջիկայում նոր ռեկորդ սպասվելու՞ է:

-Ես այդպես էլ չգտա հովանավորներ, որոնք կարող էին ինձ աջակցել ռեկորդներ սահմանելիս: Որոշել եմ ևս մեկ անգամ իմ ջանքերով կազմակերպել և, եթե ստացվի, պատրաստվում եմ հաջորդ ամիս նոր ռեկորդ գրանցել` ձեռքերի վրա քայլելով` ատամներով քաշել մեքենան:

-Բազմաթիվ ռեկորդներ եք սահմանել. ՀՀ-ում` 15, աշխարհում` 3, ուժային եռամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն եք: Ի՞ նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:

-Ես զբաղվել եմ ըմբշամարտով, վնասվածք ստանալուց հետո սկսել եմ զբաղվել մաս- ռեսթլինգով և ուժային եռամարտով` Արտավազդ Նալբանդյանի ղեկավարությամբ: Վերջինս Մաս-ռեսթլինգի ֆեդերացիայի նախագահն է և իմ մարզիչը:

Ռեկորդի պատրաստվելը նույնն է, ինչ աշխարհի առաջնությանը: Շատ բարդ է, հարկավոր է քրտնաջան աշխատել արդյունքի հասնելու համար: Ինքդ քեզ հետ ես պայքարում, ինքդ քո դեմ: Պետք է կարողանալ ծանր տեխնիկաները տեղաշարժել, հարկավոր է նաև ճիշտ կատարել` վնասվածքներից խուսափելու համար:

Շեշտը դրել եմ դժվար տեխնիկաների վրա, որպեսզի հետաքրքրությունն ավելի մեծ լինի: Մարդիկ հաճույքով հետևում են: Հաճախ զարմանում են, շատերը կան` չեն հավատում, մարդիկ կան, որ ոգևորված սպասում են հաջորդ ռեկորդին և ցանկանում են ներկա գտնվել: Շատ դեպքեր են եղել, որ մարզված, ուժեղ, հաղթանդամ ու բարձրահասակ մարդիկ   փորձել են  որևէ մեքենա քաշել` չեն կարողացել: Հասկացել են, որ դժվար է. ուրիշ տեխնիկա է պահանջվում և կենտրոնացում է պահանջվում:

Գնացք էլ եմ քաշել 15 մ, 30 սմ երկարությամբ:  Գնացքներին, որ նայում էի, վերջը չէր երևում, պետք է ճկույթով քաշեի: Ռեկորդ սահմանելիս ես ոչինչ չեմ լսում ոչ-ոքի չեմ տեսնում, փորձում եմ կենտրոնանալ` ամբողջ ուժերը ներդնելով:

Սպորտ ռեկորդ Գինես Յուրի Սաքունց հարցազրույց Խմբագրի ընտրանի մաս-ռեսթլինգ

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Անցնող շաբաթն աշխարհում
Մերկելը կորոնավիրուսը պատմության մեջ ԵՄ-ի համար ամենամեծ փորձություն է անվանել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 954 նոր դեպք է գրանցվել
Ինչպե՞ս 99% -ով նվազեցնել կորոնավիրուսով վարակվելու վտանգը
Հանրապետության տարբեր քաղաքներից ու գյուղերից դիմել են Գյումրի, որ օգնություն ստանան
ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են մարտ ամսվա համար. ԱԺ աշխատակազմի ղեկավար
Պետք է ամեն խոսալուց առնվազն մի 100 հատ սուտ ասես, որ մարդ չհասկանա, որ մեկը հերքի
ՀՀ պարետի որոշմամբ 6 ժամով գործունեության կասեցման որոշում է կայացվել արդեն 42 տնտեսվարողի նկատմամբ. ԱԱՏՄ
Օրական կիրականացվի 1000 թեստավորում. թեստերի տեղական արտադրության համար խոշոր գումար է հատկացվել
Ադրբեջանցին Հայաստանում սպանել է Կոտայքի մարզի բնակչին. գործը դատարանում է
Նիկոլ Փաշինյանը պատասխանում է քաղաքացիների հարցերին. ուղիղ
Այդ ողջ քաղաքական աղմուկը, ռեսուրսների կոնցենտրացիան և ֆինանսական ծախսերը ընդամենը 8 օրվա համար էին
Աբովյանի, Հրազդանի և Չարենցավանի համայնքապետարանները տրանսպորտային միջոցներ են տրամադրել՝ Երևանում բնակվող բուժաշխատողներին տեղափոխելու համար
Խնդիրներ, որ դեռ լուծում չունեն. Վահե Էնֆիաջյան
Վեց ոստիկանի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել. փոխոստիկանապետ
Լոռու մարզի մի քանի համայնքներում կատարված ճանապարհաշինության գործընթացներում հայտնաբերվել են կոռուպցիոն սխեմատիկ չարաշահումներ․ հարուցվել են քրգործեր
ՀՀ-ից Արցախ մուտք գործող բոլոր տրանսպորտային միջոցները ախտահանվում են
Անցնող շաբաթը Հայաստանում
Ուզում եմ վերջնականապես փակել երգչուհու թեման` հարգելով վերջինիս մահվան հանգամանքը. Ալինա Նիկողոսյան
Դեպի բնականոն կյանքի հուն. Շահան Գանտահարյան
Ինչու՞ առ այսօր Նիկոլ Փաշինյանը չի հրավիրվել ապրիլյան հանձնաժողովի նիստին. Արմեն Աշոտյան
Դատախազության հայտարարությունը միանշանակ պետք է վերաբերի նաև Ռոբերտ Քոչարյանին. փաստաբան
         Գնահատվել է հայ խաղաղապահների ծառայությունը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է զորամասեր
Այն, որ «Քաղաքացիական ավիացիային զրկել են լիցենզիայից» լուրը իշխանությունը հերքում է չի նշանակում, որ ամեն ինչ նորմալ է. Սամսոնյան
Ավելին
Ավելին