f

Անկախ

Սարոյանը վերածնվել է․ նոր հոլոգրամը ամփոփում է գրողի երեք տարբեր տարիքները


2020թ․-ի փետրվարի 20-ին տեղի է ունենալու Ֆրեզնոյում գտնվող Սարոյանի տուն-թանգարանի նոր՝ թարմացված հոլոգրամի առաջին ցուցադրությունը՝ «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամի և “The Interactive World” կազմակերպության համագործակցությամբ։

Արխիվային լուսանկարների և անձնական տեսա-ձայնագրությունների հետ տարված հետազոտական աշխատանքների արդյունքում այժմ այցելուները հնարավորություն ունեն տեսնելու Սարոյանի վերակերտված կեպարը՝ երեք տարբեր տարիքներում։

12 տարեկան Կարեն Մանգարյանը ներկայացնում է Սարոյանին դեռևս պատանեկության շրջանում, երբ վերջինս հեռագրեր էր բաժանում Ֆրեզնոյի փողոցներում և հոգու խորքում երազում մի օր մեծ գրող դառնալու մասին։ Արդեն հասուն և կայացած գրողին, ով իր փառքի գագաթնակետում էր գտնվում, վերապատկերում է երգահան, դերասան և հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը։ Իսկ ահա բոլորիս քաջածանոթ Սարոյանին՝ արդեն պատկառելի հասակում՝ իր հանրահայտ բեղերով, բարեսիրտ հայացքով և հեծանիվների հանդեպ տածած իր հատուկ սիրով, վերապատկերում է հայտնի գործարար և բարերար պարոն Հովնանյանը։

Սարոյանի սենյակի վերակազմությունը կատարվել է Դեն Վեյների` 1953թ-ին արված լուսանկարի հիման վրա։

Եվս մեկ անգամ, շնորհակալություն ենք հայտնում դերասաններին և նախագծի վրա աշխատող բոլոր մարդկանց այն իրագործելու կամքի և պատրաստակամության համար։

«Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը ոչ առևտրային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Արթուր Ջանիբեկյանի կողմից և արդեն տարիներ շարունակ պահպանում և տարածում է Սարոյանի մտավոր ժառանգությունը։ 2016թ-ին հիմնադրամը գնեց Վիլյամ Սարոյանի տունը Ֆրեզնոյում, և այն վերածվեց ժամանակակից նորագույն ձևաչափերին համապատասխանող տուն-թանգարանի։ Բացումը տեղի ունեցավ 2018թ․-ի օգոստոսի 31-ին, գրողի ծննդյան 110-ամյակի տոնակատարության շրջանակներում։

Հիշեցնենք, որ թանգարան կարող են այցելել բոլոր ցանկացողները։ Գրանցման համար պարզապես կարող եք այցելել մեր կայքէջը՝ 

www.saroyanhouse.com, իսկ հավելյալ տեղեկությունների համար կարող եք օգտվել մեր ֆեյսբուքյան (https://www.facebook.com/saroyanhouse/?ref=br_rs) և Ինստագրամի (https://www.instagram.com/saroyanhouse/?hl=en) էջերից։

ԱՄՆ Ֆրեզնո Վիլյամ Սարոյան

Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
«Հրապարակ». Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Ժողովուրդ». Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է
«Հրապարակ». Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել
«Փաստ». Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում
«Ժողովուրդ». 82 մլն 168 հազար դրամ 1080 ծառի համար, որից տնկվել է մոտ 400-ը․ Երեւանի իշխանությունները ձախողել են
Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները հանդիպում են պահանջում Փաշինյանի հետ
«Հրապարակ». Արցախի վերնախավը հավաքվել էր
«Փաստ». Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ
«Ժողովուրդ». Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին
«Փաստ». Սամվել Վարդանյանի հետ կապված պատմությունը՝ «լակմուսի թուղթ» հանրային տրամադրությունների առումով
«Հրապարակ». Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում
Ավելին
Ավելին