NHH հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ճապոնիայում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 619-ի: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվել է, 542 մարդ վարակվել է Diamond Princess զբոսանավի վրա, որը կանգնած է Յոկոհամա նավահանգստում:
Փետրվարի 5-ից զբոսանավը կարանտինի մեջ է գտնվում, իսկ փետրվարի 19-ին ուղևորները, որոնք չեն վարակվել, սկսել են լքել զբոսանավը:
Վերջին տվյալներով՝ Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 2004-ի: