f

Անկախ

«Փաստ». «Լյուստրացիա». փնտրվում են իրական սեփականատերեր. Իշխանությունը մտադիր է թեման ավարտին հասցնել մինչեւ տարվա վերջ


«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, հանրային գործունեության որոշ ոլորտներ կարգավորող իրավական ակտերում արդեն ներդրվել են իրական սեփականատերերի բացահայտման մեխանիզմներ, եւ, ինչպես պնդում են ոլորտում փոփոխություններ կիրառողները, աշխատանքները կրելու են շարունակական բնույթ: 

2019թ. ընդունված «ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքով ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպությունների համար սահմանվել է իրական սեփականատերերին բացահայտելու պարտականություն, որը չկատարելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության՝ ընդերքօգտագործման իրավունքի կասեցման: 

Ներկայումս մշակվում է իրական սեփականատերերի միասնական բաց, հանրամատչելի գրանցամատյանը: Ներկա փուլում գրանցամատյանում տեղեկատվություն գրանցելու պարտականություն ունեն միայն հանքարդյունաբերության ոլորտի կազմակերպությունները. 

նշենք, որ մեխանիզմն ունիվերսալ է, եւ, ըստ առաջնահերթության, այլ ոլորտների իրավաբանական անձանց համար իրական սեփականատերերի բացահայտման պարտականություն սահմանելուց հետո հնարավոր կլինի դրանք եւս գրանցել տվյալ համակարգում:

Իշխանությունները նման «լյուստրացիոն» քաղաքականություն են տանում, որպեսզի բոլորի համար հասանելի լինի, թե տվյալ ընկերությունն իրականում ում է պատկանում կամ ովքեր են սեփականատերերը։ 

Որոշ մասնագետների կարծիքով, սա ոտնահարում է մարդու սեփականության իրավունքը եւ իր մեջ միջազգային նորմերի հետ հակասություն պարունակող շերտեր ունի: Սակայն իշխանությունների պատկերացումներն այլ են եւ, մեր տեղեկություններով, նրանք մտադիր են թեման տրամաբանական ավարտին հասցնել մինչեւ այս տարվա վերջ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Հայաստան ՀՀ մետաղական հանքաքար արդյունահանող կազմակերպություններ

Այլ հոդվածներ հեղինակից

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի գյուղոլորտում պետական աջակցության ծրագրեր են մեկնարկում
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձև
Նիկոլ Փաշինյանի խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին
Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ուղիղ
ԱՄՆ–ից ՀՀ վերադարձող 35 հայ աշակերտները երգում են օդանավակայանում
Հայտարարվել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինաշխատանքների համար
Ապրիլի 9-10-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Ապրիլի 9-ին հանրապետության տարածքում վարակազերծվել են 490 հանրային վայրեր
Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը
Ռուսաստանում որոշում են ընդունել. թոքաբորբով ցանկացած պացիենտի վերաբերվել որպես COVID-19-ի հիվանդի՝ չսպասելով թեստերի արդյունքներին
Ո՞վ և ինչպե՞ս կարող է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին. ներկայացնում է Էդմոն Մարուքյանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող 3 դատավորներն
Երևանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
Կորոնավիրուսից մահացած պացիենտը 72-ամյա տղամարդ է. նա ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ
Ի՞նչ փոփոխության է ենթարկվելու հետկորոնավիրուսային աշխարհակարգը․ մաս 2-րդ
Մահվան ևս 1 դեպք է գրանցվել, կորոնավիրուսի հաստատված նոր դեպքերը 16-ն են
Մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ
Շիրակի մարզի Գյումրի քաղաքի տներից մեկում փրկարարները դի են հայտնաբերել
Քաշաթաղի բուժմիավորումում մեկուսացված 6 քաղաքացի կա, որոնցից 2-ն ունի ջերմություն. 8 հոգուց թեստ են վերցրել
Ո՞վ է պետական պաշտոնյային թույլ տվել նվիրյալ չլինել՝ անկախ վարձատրության չափից․Գևորգ Պետրոսյան
Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի տներից մեկում դի է հայտնաբերվել
Ալավերդի քաղաքում ամբողջությամբ այրվել է ոչ բնակելի տնակ
Ավելին
Ավելին