f

Անկախ

«Փաստ». Նոր օրհներգի տեքստի համար ստացվել է 200 հայտ. գործընթացն առկախվել է


«Փաստ» թերթը գրում է. «Ուղիղ մեկ տարի առաջ ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ Արամ Խաչատրյանի երաժշտության վրա ՀՀ նոր օրհներգի տեքստի համար մրցույթ է հայտարարվում։ Ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ ստացվող հայտերն ուսումնասիրելու համար։ «Փաստը» որոշեց տեղեկանալ, թե ինչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում։ Հայտերի ուսումնասիրման աշխատանքային խմբի համակարգող Լեւոն Սահակյանը նշում է՝ մոտ 200 հայտ են ստացել։ 

«Աշխատանքային խումբը մի քանի նիստ է հրավիրել, ուսումնասիրել ստացված հայտերը, բայց կար մի խնդիր։ Ի սկզբանե դրված էր շատ բարձր չափանիշ։ Պետք է այնպիսի տեքստ լիներ, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը։ Հենց այդ չափանիշից ելնելով՝ դժվարանում էր ընտրանքը։ 

Կային հայտեր, երբ տեքստը լավն էր, բայց երբ այն զուգակցվում էր Խաչատրյանի երաժշտության հետ, համադրությունը չէր ստացվում։ 

Կար նաեւ հակառակ պատկերը, երբ խոսքերը համադրելի էին, բայց կային խնդիրներ տեքստի կազմության եւ իմաստային առումով։ Սա հաշվի առնելով՝ աշխատանքային խումբը եկավ այն եզրակացության, որ դեռեւս գտնված չէ այն լավագույն տարբերակը, որը կհամապատասխաներ Արամ Խաչատրյանի երաժշտությանը եւ սահմանված բարձր նշաձողին։ 

Մենք, կարծես թե, դժվար երկընտրանքի առջեւ կանգնեցինք՝ կա՛մ պետք է երաժշտությունը հրաշալիորեն համապատասխանի տեքստին, կա՛մ էլ պետք է լինի բովանդակային համապատասխանություն։ Ցավոք, չգտանք այն հայտը, որը մեզ չէր կանգնեցնի այդ երկընտրանքի առջեւ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սահակյանը։ Հետաքրքրվում ենք՝ հայտերի ընդունման գործընթացը շարունակվո՞ւմ է։ 

«Նոր հայտեր չենք ստացել։ Այս պահին առկախել ենք գործընթացը։ Հնարավոր է՝ քննարկումների արդյունքում գանք այն եզրակացության, որ ձեւաչափը փոխելու անհրաժեշտություն կա։ Աշխատանքային վերջին քննարկման ժամանակ տարբեր կարծիքներ են հնչել, սակայն դեռեւս այս առումով հստակություն չկա։ 

Գուցե այս գործընթացները պետք է անցնեն ժամանակի փորձությունները, որպեսզի հասկանանք, թե որն է այն լավագույն ձեւաչափը, ընթացակարգը հայտերի ներկայացման առումով։ Այս պահին աշխատանքային խումբը նոր հայտերի ընդունման կամ դրանց դիտարկման ընթացակարգի վերաբերյալ օրակարգ չունի։

 Կարելի է ասել, որ օրակարգը փակվել է նրանով, որ աշխատանքային խումբը չգտավ, չբացահայտեց այն ընդունելի եւ լավագույն հայտը, որը փնտրվում էր»,-եզրափակում է մեր զրուցակիցը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
‹‹Այս ամենն իր արժեքը կունենար, եթե Արցախը մերը լիներ››․ Սերգեյ Համբարձումյան
Իսկ Տավուշում տեղի ունեցող դեպքերից մեր՝ արցախահայերիս մոտ դեժավյու է.Մետաքսե Հակոբյան
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումը դարձավ Հայոց ցեղասպանության շարունակությունը. The Boston Globe
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Փաստ». Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով»
«Հրապարակ». Գերիների հարցով կակտիվանան
«Ժողովուրդ». Բնակարան, մեքենա․ ի՞նչ հայտարարագիր է ներկայացրել Տավուշի նոր դատախազը
«Փաստ». Փաշինյանն ինքն է իր ընտանիքը քաղաքական պայքարում բերում առաջին պլան՝ հաճախ դարձնելով թիրախ
«Հրապարակ». Ընդդիմադիրները հիասթափված են
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
նիկոլն անցել ա անդառնալիության կետը` խամաճիկային բռնապետությունն այլևս չի էլ թաքցվում:
«Հրապարակ». «Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից
«Փաստ». Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից
«Ժողովուրդ». Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում
ԱՄՆ Պետդեպարտամենտն իր զեկույցում նշել է Հայաստանի ոստիկանության՝ փաստաբանների նկատմամբ բռնությունների մասին
Պայքարում ենք ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ հետ ներդաշնակ
Եկեղեցին ստանձնում է պետականության պահպանման պատվարի դերը. ՀՀ նախկին վարչապետ
Ավելին
Ավելին