f

Անկախ

Հայաստանի տեխնոլոգիական և գիտական կառույցների ղեկավարները դիմել են ՀՀ վարչապետին և ԱԺ նախագահին


Հայաստանի տեխնոլոգիական եւ գիտական մի շարք կառույցների ղեկավարներ ուղերձ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին։

Նամակի հեղինակները կոչ են անում Կառավարությանն ու Ազգային Ժողովին աջակցել «Ֆիլիպ Մորրիս»-ին եւ համանման գործունեություն իրականացնող կազմակերպություններին՝ ի նպաստ Հայաստանում գիտահետազոտական, կրթական եւ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ու Հայաստանում այլ վերազգային գիտահետազոտական եւ բարձր տեխնոլոգիական կենտրոնների ստեղծմանը։

««Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից վերջին տարիներին Հայաստանում իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները ոչ միայն բացառիկ եւ աննախադեպ են իրենց մասշտաբով եւ արդյունավետությամբ, այլեւ դրանց իրականացումը կարեւոր քայլ է Հայաստանը տարածաշրջանում որպես գիտական, կրթական եւ տեխնոլոգիական ոլորտների առաջատար կենտրոն դիրքավորելու գործընթացում»,- ասված է հայտարարության տեքստում:

Ուղերձում խոսվում է նաեւ «Ֆիլիպ Մորրիս»-ի կողմից տարբեր հիմնարար ուղղություններով (մաթեմատիկա, տվյալագիտություն, նյութագիտություն, քիմիա, կենսաբանություն, ֆիզիկա եւ այլն) իրականացվող ծրագրերի եւ դրանց արդյունքում տարբեր ոլորտներում հետազոտական աշխատանքների թվի ավելացման, ինչպես նաեւ դրանց որակի եւ արդյունավետության բարձրացման մասին։

Նշվում է նաեւ, որ վերոնշյալ նախաձեռնությունների շրջանակում Հայաստանի առաջատար բուհերում ձեւավորվել են տվյալագիտության եւ ճարտարագիտության բնագավառներում կրթական, այդ թվում՝ մագիստրոսական ծրագրեր։

Անդրադարձ է կատարվում նաեւ հայաստանյան գիտահետազոտական հաստատությունների լաբորատորիաների բազմաթիվ արդիական ու թանկարժեք սարքավորումներով վերազինմանը, ինչի շնորհիվ տեղացի գիտնականները, ասպիրանտներն ու ուսանողները հնարավորություն են ստանում իրականացնել իրենց աշխատանքներն առավել արդիական սարքավորումներով:

Հայտարարության բովանդակությանը կարող եք ծանոթանալ այստեղ

Նիկոլ Փաշինյան Արարատ Միրզոյան բաց նամակ տեխնոլոգիական և գիտական կառույցներ

Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ)
Ցեղասպանումը եւ հայրենիքի բռնազավթումը նոր թափ է ստանում. ԱՍԱԼԱ-ի քաղաքական ղեկավարություն
Ընդդիմության ընդդիմությունները թող ընդհանրապես չխոսեն, տղավարի հելեք, կանգնեք, զենք բռնենք. Ակցիայի մասնակից
Սասուն Միքայելյան, դուք եւ ձեր կցորդները, հավաքեք ձեզ. Բագրատ Սրբազան
Ոսկեպարը, կարճ ասած, կմնա անկլավ. Իշխան Աղբալյան
Ես հրաժարական չեմ տալու. Կիրանցի վարչական ղեկավար
2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Ավելին
Ավելին