f

Անկախ

Բոյկոտել հանրաքվեն որ ազգը սամոդուռ չդառնա


Բարեխիղճ, ազնիվ, առանց խախտումների որպես լավ մասնագետ աշխատես, մեկ էլ առանց որևէ պատճառի, ավելի ճիշտ այն պատճառով որ հենց բարեխիղճ ես, գան ասեն՝ դուրս չես գալիս, քեզ հանում ենք գործից։ 88 պատգամավորները վարչապետի գլխավորությամբ իրենց սիմպատիային չբռնելու պատճառով ուզում են հեռացնել ՍԴ 7 դատավորներին, չի ստացվում, անարդարությանը մասնակից են ուզում դարձնել առնվազն 650հազար հոգու։ Վարչապետը մաքսատան աշխատողին գործից հանեց, կարողացավ ասել՝ վաղվանից գործի չգաս, դատավորներին չի կարողանում, մասսա է կանչում։
Այդ «այո»֊ի մի հարվածով մարդկանց աշխատանքից հեռացնողները մի պահ պատկերցնեն որ իրենց հետ էլ են նույն ձևով վարվում, մեկ էլ էլ մի օր ասում են՝ վաղվանից այլևս գործի չգաս, ինչի՞հարցնում է, քանի որ դուրս չես գալիս։ էլ չասած որ մի քանի անգամ ծանր կտանեն, որ հետն էլ հեռացնողը գլխի վրա կդնի էն կոլեգային, ով գործի ընդունվելու օրվանից փողը ստացել, չի աշխատել։ Ասում են այս սահմանդրությունը վատն է, քանի որ ստեղծված է հավերժացնելու հանրապետականի իշխանությունը, բայց եթե ճիշտ լիներ, ամեն ալիք միացնելուց վարչապետի դերում Փաշինյանը , իսկ ԱԺ նախագահի դերում Միրզոյանը չէին փայլի, գործող սահմանդրությամբ իշխանությունը չգրավեցի՞ն։ Էլ, ի՞նչ թերություն ունի Սահմանդրությունը, դեռ ոչ մի հոդաբաշխ կարծիք չի եղել, ասում են վատն է և վերջ։ Եթե ոմանք էլ կարծում են թե թերությունը էն է որ հանրապետականի փոխարեն հիմա էլ Իմ քայլի ձեռքն է խորհդարանը, ապա դա սահմանդրությունից չի, ընտրողներից է։
Իսկ Սահմանդրության խախտումով հանրաքվեն ապացուցեց որ Սահմանդրությունը առնվազն մի քանի կետեր ունի որոնք ավելի մարդկային են, ավելի իրավական են, քան իշխանության ցանկությունները, որ գործող Սահմանդրությամբ չեն կարող աշխատանքից հեռացնել դատավորներին, և միակ ձևը այն խախտելն է։
Ասում են ինչպիսին երկրի ղեկավարն է, այդպիսին էլ դառնում է հասարակությունը, այդ խոսքը հենց այս հանրաքվեով է արտահայտվում՝ սամոդուռ վարչապետը ամբողջ հասարկությունը դարձնում է սամոդուռ։

Վահան Իշխանյան ՖԲ Գրառում հանրաքվե

Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ
ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար
Վրդովված ենք Կոբախիձեի՝ Վրաստանին «ուկրաինացում» սպառնացող հայտարարության առնչությամբ. Ուկրաինայի ԱԳՆ
Վրաստանի «օտարերկրյա գործակալների օրենքը» ոգեշնչողը Կրեմլն է. ԱՄՆ պետքարտուղարություն
Ֆրանսիան ԵՄ մյուս երկրների համեմատ ավելի քիչ կախում ունի ռուսական գազից. Մակրոն
Anglo Asian Mining-ի՝ թանկարժեք մետաղի արդյունահանումը տարվա ընթացքում եռակի նվազել է
Բայդենն ազդարարել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Չինաստանը գաղտնի ռազմական ներկայություն է ապահովել տիեզերքում. ՆԱՍԱ-ի ղեկավար
Ղարաբաղը գրավելիս Ռուսաստանն օժանդակել է Ադրբեջանին. Նորատ Տեր-Գրիգորյանց
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
‹‹Ուղիղ թշնամու դիմաց ենք հայտնվել››․ Արմեն Ավագյան
Փաշինյանի այցից հետո՝ Բերքաբերի և Ոսկեպարի բնակիչներն իրար դեմ են դուրս եկել. Բերքաբերից զանգում՝ ասում են՝ ինչի՞ եք մեր գյուղի հողերի վրա աչք դրել
Ադրբեջանի ՀԿ-ները բաց նամակ են հղել Նոբելյան կոմիտե՝ ընդդեմ Ռուբեն Վարդանյանի թեկնածության
Աստված մեզ հազարավոր տարիներ առաջ ստեղծել, պահպանել է, ոչ այն բանի համար, որ այսպես անփառունակ վերջանանք
Անշարժ գույքի շուկայի հարցը կառավարության մոտ խուճապ է առաջացնում. Կարապետ Հովհաննիսյան
Ադրբեջանը որպես պետություն կսկսի փլուզվել. «Այլընտրանքային նախագծեր» խումբ
Կայծակը խփել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին․ mediahub
Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ
Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան
Վահե Հովհաննիսյան. Սա նոր աղետի հայտարարություն է
Արտակարգ դեպք Պուշկինի անվան փողոցում
Ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ
Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց. Շուշանիկ Արևշատյան
Ավելին
Ավելին