f

Անկախ

Ինչն ա իրականում դրած հանրաքվեի


Քանի որ էս ամբողջ հանրաքվեի պատմությունը սկսվել ա Ռոբերտ Քոչարյանի դատական գործից, որովհետև հիշենք՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանը Քոչարյանին կալանքից ազատեց, Նիկոլ Փաշինյանը դատարանները շրջափակել տվեց, Իմ քայլի պատգամավորները հլու հնազանդ միացան կոչին, դատավորի դեմ բան չգտան, ԲՈՀ-ը սկսեց ատենախոսությունը քչփորել՝ ստելով թե պլագիատ են գտել։ Հետո դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոցը փոխեց՝ կալանքից ազատեց ու գործն ուղարկեց սահմանադրական դատարան, վրան քրեական գործ բացեցին։ Ու երբ սահմանադրական դատարանը գործն ուղարկեց Վենետիկի հանձնաժողով կարծիք ստանալու համար, Փաշինյանը հասկացավ, որ էս գործը կարող ա իրա քիմքին հարմար վճիռ չստանա, ու սկսվեց ՍԴ-ն քայքայլեու գործընթացը, որին կրկին հլու հնազանդ, իրանց անգրագիտությամբ և ստելու սիրողական ունակություններով միացան Իմ քայլի պատգամավորները, իհարկե եթե ՍԴ-ն անմիջապես Նիկոլ Փաշինյանի ճաշակով որոշում կայացներ, կդառնար լեգիտիմ ու ընտրակեղծիք չդակած կառույց։

Էս շղթան տեսնելով՝ իհարկե պարզ ա, որ ո՛չ Փաշինյանին, ո՛չ Իմ քայլին չի հետաքրքրում մարտի մեկը բացահայտելը կամ նրանց համար մի բացահայտում կա՝ երբ Քոչարյանը նստած ա մարտի մեկը բացահայտված ա, հենց դուրս ա գալիս ապաբացահայտվում ա։

Էդ դեպքում Իմ քայլականները (իհարկե առաջնորդի հրահանգով) կարող են միանգամից հանրաքվեի դնել Քոչարյանի դատական գործը, թող Իմ քայլական ժողովուրդը որոշի մեղավոր ա նա, թե չէ։ Հետո հանրաքվեի դնեն Հրայր Թովմասյանի դեմ գործը, հետո՝ Դավիթ Գրիգորյանի (չնայած դատարանը ապօրինի ճանաչեց նրա դեմ գործը, բայց դա կապ չունի), հետո հանրաքվեի դնեն Ալեքսանդր Ազարյանի ատենախոսությունը, հետո դատարանները ցրեն, թող էս երկրում բոլորի մեղավորությունը, իրավական ակտերի սահմանադրականությունը հանրաքվեով պարզվի, այ կլինի իսկական ժողովրդավարություն, ըստ Իմ քայլի, ՔՈ և ՀԱԿ կուսակցությունների ու մի շարք իրավապաշտպանների ու մտավորականների տրամաբանությամբ։ Ուղղակի փիլիսոփաները, իրավագետները ուրիշ բառեր են գործածում էդպիսի «ժողովրդավարական» երևույթը նկարագրելու համար։

Իսկ որ լավ մտածեք, իրականում հենց էս ամենն էլ դրած ա հանրաքվեի, Հայաստանում արդարադատությունը դրել են ժողովրդի քվեի տակ։

Հովհաննես Իշխանյան ՖԲ Գրառում Հայաստան Սահմանադրական դատարան հանրաքվե Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյան Խմբագրի ընտրանի

Այլ հոդվածներ հեղինակից

Մելանիա Թրամփը ամերիկացիներին մոտիվացնելու նպատակով դիմակով նկարահանվել է
Հայաստանում մանկատների 300 շրջանավարտների բնակարաններ կտրամադրեն
Ճգնաժամերի հաղթահարման հիմնական կանոնը որոշակիությունն է։ Չի կարելի մարդկանց անընդհատ խաբել ու խճճել
Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել
Գլխում չհաղթահարված ռեցեսիան
COVID-19-ով վարակված Բորիս Ջոնսոնը աշխատանքի մեկ ամիս անց կվերադառնա
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են
ՃՏՊ Աշտարակ քաղաքում. կա տուժած
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի հրազեն են հայտնաբերել
Հարվի Վայնշտեյնը բանտում բուժվել է կորոնավիրուսից
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացնում է խորհրդատվություն՝աշխատանքային հարաբերությունների խախտումների վերաբերյալ
Պուտինը կորոնավիրուսի դեմ պայքարը նմանեցրել է թյուրքերի դեմ պատերազմներին
Չեխիայում եւ հավատարմագրման մյուս 5 երկրներում չկան դժվար, առավելևս՝ անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներ. դեսպան
Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը. «Հրապարակ»
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
ԵՄ-ն համաճարակի պայմաններում տնտեսությանն աջակցելու համար 500 միլիարդ եվրո կստանա
Հնդիկների մասնակցությամբ խարդախություն․ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
Գլխավոր դատախազության գործողություններում նման պնդումներ անելուց առաջ հորդորում ենք գոնե տարրական պատկերացումներ կազմել այդ ոլորտը կարգավորող իրավանորմերից ու ընթացակարգերից
Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին ճանապարհեց Հայաստան. ԱԳՆ
Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին՝ վարչապետի անունից քաղաքացիներին զանգող անձանց բացահայտելու համար
«Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19- ի դեմ պայքարին
Հայաստանում կորոնավիրուսից 12 մահվան դեպք է գրանցվել, այլ ոչ 200՝ վերջին երկու ամիսներին անցկացվող միջոցառումների շնորհիվ. Թորոսյան
Հայտնիները՝ COVID 19-ի թիրախում (լուսանկարներ)
Առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն
Խորը վշտով տեղեկացա անվանի բարերար Նազար Նազարյանի կնոջ՝ Արտեմիս Նազարյանի մահվան բոթը. Մուրադյան
Ավելին
Ավելին