f

Անկախ

Գործ ունենք իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ, որը տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ներքո. Փաշինյան


Երեկ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իրենք ուզում են ստեղծել անկախ դատական համակարգ, որի որոշումներն էլ ծանրութեթև չանեն: 

«Հեղափոխությունից հետո չի եղել ու չի լինելու այնպես, որ ընտրությունները բերեն ցնցումների: Հանրաքվեի ինստիտուտը պետք է ուժեղացվի», - ասաց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմադիրներն ասում են, որ այս Սահմանադրական դատարանն իրենց թիմից չի, էլ ի՞նչ են ուզում՝ Փաշինյանն ասաց, որ իրենք  ուզում են անկախ դատական համակարգ, այլ ոչ թե իրենցից չկախված դատական համակարգ, բայց որը կախված է նախկին կոռուպցիոն համակարգից:

Հարցին, եթե վստահ են իրենց թեզի և ճշմարտության մեջ, ինչո՞ւ նախագիծը չեն ուղարկում Վենետիկի հանձնաժողով՝ վարչապետն ասաց, որ Գերմանիա կատարած վերջին այցի ընթացքում այս իրավիճակի վերաբերյալ քննարկումներ է ունեցել բազմաթիվ գործընկերների հետ: 

«Կարող եմ ասել, նրանք զարմացած են, որ ՀՀ-ում այս տրանսֆորմացիայի շրջանում այսպիսի պրոցեսներ են տեղի ունեցել: Ես չեմ ուզում թաքցնել, նաև եվրոպացի գործընկերների ուշադրությանն եմ հրավիրել այս ողջ պրոցեսին, որով, ըստ էության, իրավունքի չարաշահման հստակ դեպքի հետ գործ ունենք կապված այս տրանսֆորմացիոն երևույթի հետ: Այն տեղի է ունեցել Վենետիկի հանձնաժողովի ներքո, և ես կարծում եմ, որ մինչև այդ հարցին մենք կանդրադառնանք, Վենետիկի հանձնաժողովը պետք է պատասխանի որոշ հարցերի՝ այդ թվում եվրոպացի մեր գործընկերներին»,- ասաց նա և հավելեց.

«Իսկ այդ հարցը մենք կդիտարկենք, կքննարկենք: Մենք եվրոպական ինստիտուտների հետ քննարկումների մեջ ենք՝ հասկանալու համար թե ինչպես ենք մոտենալու այս խնդրին»:

Հայաստան Նիկոլ Փաշինյան հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Պարետը սահմանափակել է որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ
Բադասյանը դիմել է իրավապահներին՝ կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով
Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ ՄԻՊ
Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
ՏՄՊՊՀ. կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
Լե Պենը հայտարարել է COVID-19- ի դեմ պայքարում Չինաստանից ԵՄ կախվածության մասին
Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով
Հայտարարվում է Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում սովորելու մրցույթ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53 հազարի
4-րդ զորամիավորումում անցկացվել են բուժօգնության ցուցադրական պարապմունքներ
Ստուգողական պարապմունքներ ռազմաուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ
Ի՞նչ դեղերով է աշխարհը պայքարում կորոնավիրուսի դեմ
Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկանում են, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները. Տիգրան Խաչատրյան
3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ
Հետևողականորեն շարունակել աշխատանքները․ նախագահ Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Մեքենավարման պարապմունքներ 1-ին զորամիավորումում
Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք. մարզպետ
ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար
12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մասիսի ոստիկանները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Այսօր 6 ժամում 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում
Երևանի Մարգարյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի
Երբ ինձ հարցրել են, թե ում կարելի է նշանակել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար,ես առաջարկել եմ փակել այդ հիմնարկը
Ավելին
Ավելին