Մարտի 15-ին Շիրակի մարզի Արթիկի տարածաշրջանի 3 գյուղում համայնքի ղեկավարի ընտրություններ են: Ըստ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների փետրվարի 14-19-ը տեղի է ունեցել թեկնածուների գրանցումը:
Գեղանիստ գյուղում առաջադրվել է երկու թեկնածու՝ գործող գյուղապետ, անկուսակցական Աղասի Ղազարյանը և Սենիկ Մարտիրոսյանը:
Նահապետավանում նույնպես առաջադրվել է գործող համայնքապետ Գոռ Պետրոսյանը և ունի մեկ մրցակից՝ Լեռնիկ Հարությունյանը: Իսկ ահա Տուֆաշեն գյուղում համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արտակ Եգորյանը և Ալիկ Հարությունյանը:
Քարոզարշավն անցկացվելու է փետրվարի 26-ից մարտի 13-ը, իսկ թեկնածուներն ինքնաբացարկի դիմում կարող են ներկայացնել մինչև մարտի 5-ը:
Շիրակում պատրաստվում են ընտրությունների
Կարդացեք նաև
- Վիճաբանություն և ծեծկռտուք Երևանում.վիճաբանության մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր
- Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
- Հայ վիրաբույժը ղեկավարել է երկու ձեռքի եւ ուսի փոխպատվաստման՝ աշխարհում առաջին վիրահատությունը