f

Անկախ

Ավելի քան 610 հազար դոլար. Ինչպե՞ս են Հայաստանում թալանել սիրիահայ գործարարին և եզդի անասնապահներին


Սիրիահայ գործարար Շահե Պահարեանն արդեն 8 տարի բնակություն է հաստատել Երևանում,  հիմնել է սննդի կետ,  որտեղ աշխատում են ողջ ընտանիքով: Բացի սրանից Պահարեանը նաև զբաղվում է Հայաստանից մսի արտահանմամբ՝ դեպի Պարսկաստան: Գործարարը նշում է, որ Հայաստանում աշխատելու տարիներին որևէ մեկի հետ խնդիր չի ունեցել, քանի դեռ Քուվեյթի դեսպանից ու նրա մտերիմներից համատեղ աշխատելու առաջարկ չէր ստացել: Համատեղ աշխատանքի առաջարկությունը եղել է 2018 թվականին: Քուվեյթի դեսպանն առաջարկել է միասին զբաղվել մսի արտահանմամբ, իսկ հետ գործին միացել են դեսպանի որդին, եղբայրը, իսկ ավելի ուշ պատմության գլխավոր դերակատարներից մեկը՝ Իբայդան Ալ Նասրինը, ով Հորդանանի քաղաքացի է և դեսպանի մտերիմը: 

Շահե Պահարեանի փաստաբան Մելանյա Սամսոնյանը ներկայացնում է ողջ պատմությունն ու նշում, որ համատեղ գործունեության ընթացքում անընդհատ խարդախություններ են տեղի ունեցել:

«Ծանոթությունից հետո դեսպանի տանը կազմակերպված մի ընթրիքի ժամանակ դեսպանը Պահարեանին ծանոթացնում է Իբայդա Ալ Նասրինի հետ՝ ասելով, որ տարբեր երկրներում բիզնես գործունեություն իրականցնող անձ է, ով նաև Հայաստանում լուրջ կապեր ունի: Առաջարկում է, որ Պահարեանն ու Իբայդան համատեղ աշխատեն, համատեղ գործունեության բնույթը ի սկզբանե լինում է այն, որ Իբայդան պետք է ինքնաթիռ վարձակալի, որով Հայաստանից գառներ են արտահանելու Պարսկաստան: Պայմանավորվում են, որ սիրիահայ գործարարը պետք է 800 գլուխ մանր եղջերավոր անասուն գնի և դրանք արտահանեն, սակայն վերջին պահին, երբ Շահեին տալիս են, որ պայմանագիրը ստորագրի, 800 գլուխը դառնում է 2200 և պարզ է, որ անհնար է այդքան գառ գտնել կարճ ժամանակում»,-ասում է փաստաբանը:

Սրանից հետո Իբայդան սկսում է մեղադրել Շահեին, որ չի կատարում պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները, և որ իրենք խոշոր գումարներ են կորցնում ինքնաթիռի վարձակալության և Հայաստան բերելու համար: Շահեին պայմանագրով պարտադրում են, որ վճարի ինքնաթիռի վարձակալության գումարը՝ գրեթե 163.000 ԱՄՆ դոլար, որն էլ վճարվում է վերջինիս կողմից: 

Պահարեանը նշում է, որ երբ հասկացել է, որ չի կարող 2200 գլուխ անասուն մատակարարել, իր հետևից եկել են դեսպանության մեքենաներով զինված անձինք և իրեն բռնությամբ տեղափոխել են Արշակունյաց պողոտայում գտնվող ավտոլվացման ինչ-որ կետ ու հենց այդտեղ են զենքի սպառնալիքով պարտադրել վճարել 163.000 դոլար գումարը:

Փաստաբան Մելանյա Սամսոնյանը՝ ուսումնասիրելով ինքնաթիռի վարձակալության պայմանգիրը հասկացել է, որ  այն շատ անգրագետ ձևով է կազմված, ու կան մի շարք խախտումներ:

Բայց պատմությունն այսքանով չի ավարտվում: Իբայդան առաջարկում է Պահարեանին շարունակել համատեղ գործունեությունը, որպեսզի կարողանան վերականգնել երկկողմ կրած վնասները: Այս անգամ 15000 գլուխ անասուն պետք է ներկրվեր Հայաստան, այստեղ կազմակերպվեր մորթը սպանդանոցում, որից հետո արտահանվեր: Սիրիահայ գործարարն այս անգամ ևս հավատում է և կրկին գումար ներդնում գործի մեջ: Պահարեանը նշում է, որ գումարի զգալի մասը վճարել է Հայաստանում՝ առձեռն՝ վկաների ներկայությամբ, իսկ մնացած մասը փոխանցումների միջոցով: Այստեղ փաստաբանը նկատում է, որ փոխանցումներն արվել են Իբայդայի նշած հաշվեհամարներին, որոնք պատկանում են արտասահմանում գրանցված ֆիզիկական կամ իրավաբանակն անձանց, սակայն ներկա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դրանք բոլորն էլ կապ ունեն Իբայդայի հետ: Բացի այս ամենից Սամսոնյանը մեկ այլ ուշագրավ հանգամանք էլ է ներկայացնում:

«Երբ այստեղ սպանդանոց են վերցրել և սկսել են աշխատեցնել, համատեղ աշխատանքի ընթացքում հարկային մարմինը ստուգումներ է իրականցրել ու արձանագրել է չգրանցված աշխատողի փաստ, որի պատճառով տուգանվել են 6-7 միլիոնի չափով, և Շահե Պահարեանը ոչ մի կապ չունենալով այդ ամենի հետ վճարել է 1 մլն դրամ, որը հետո չի վերադարձվել»,-նշում է փաստաբանը:

Շահե Պահարեանն ու նրա փաստաբանը նշում են, որ իրենց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս ողջ պատմությունը նախապես ծրագրված է եղել Քուվեյթի դեսպանի, նրա ազգականների ու Իբայդայի կողմից, հակառակ դեպքում ամեն ինչ նման վախճան չէր ունենա:

Պատմության մեջ բացի Շահե Պահարեանից տուժել են նաև Հայաստանում բնակվող ազգությամբ եզդի ավելի քան 40 ընտանիքներ, ովքեր, վստահելով Շահեին, իրենց մանր եղջերավոր անասունները ապառիկ վաճառել են նրան դեռ անցած տարվա սեպտեմբերին ու մինչ այսօր չեն ստացել իրենց գումարները:

«Մենք 3-4 տարի աշխատել ենք Շահեի հետ երբեք որևէ խնդիր չի առաջացել, գումարները ժամանակին վճարվել են, համոզված ենք, որ այստեղ մեղավորը դեսպանն է ու նրա ազգականները»,-նշում են եզդիները ու հավելում, որ իրենք էլ հիմա ֆինանսական շատ վատ վիճակում են ու սպասում են, թե երբ են վերադարձվելու իրենց գումարները,-«Գումար չունենք, որ մեր ընտանիքնեը պահենք կամ անսանակեր գնենք կենդանիների համար»:

Տեղեկացանք, որ եզդիներին ավելի քան 500.000 դոլար գումար պետք է վճարվի: Շահե Պահարեանն էլ նշում է, որ այս պահին իր միակ մտահոգությունը այդ 40 ընտանիքների գումարները վերադարձնելն է: Վերջինս նաև նշեց, որ երբ սկսել են դիմել ոստիկանություն, քննչական մարմիններ, Քուվեյթի դեսպանն իր հետ կապ է հաստատել ու խնդրել, որ աղմուկ չբարձրացնեն, և որ ինքը կլուծի բոլոր հարցերը, սակայն վերջին խոսակցությունից անցել է 15 օր ու դեռ ոչ մի արձագանք:

Փաստաբան Մելանյա Սամսոնյանն էլ նշում է, որ արդեն 2 ամիս է, ինչ սկսել են դիմել պատկան մարմիններին:

«Մենք ներկայացրել ենք 4 հաղորդում, Շահեն ճանաչվել է գործով տուժող: Առկա է Քրեական օրենսգրքի 178 հոդվածով նախատեսված խարդախության և 131 հոդվածով նախատեսված անձին առևանգելու հատկանիշներ: Գործը բավական դանդաղ է առաջ գնում ինչը ի վնաս է աշխատում թե գործով տուժողին, թե անասնապահներին»,-նշում է փաստաբանը:

Վերջինս նշում է, որ իրենց ունեցած ապացույցները թույլ կտան, որ իրենք հասնեն արդարության և վերականգնեն բոլոր տուժողների իրավունքները:

«Հանուն ժողովրդի բարեկեցության» ՀԿ նախագահ Այսեր Իսայանը, ով ներկա էր այսօր այս թեմայով հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ ասուլիսին մասնակցելու համար հրավերներ են ուղարկվել նաև ՀՀ Կառավրություն, ՀՀ գլխավոր դատախազություն, ՀՀ ԱԳՆ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ, ԱԱԾ, Քննչական կոմիտե, ՀՔԾ, ՀՀ ոստիկանություն և մի շարք այլ գերատեղչություններ, սակայն նշենք, որ վերը թվարկված կառույցներից որևէ ներկայացուցիչ ներկա չէր հանդիպմանը:

Շահե Պահարեան եզդիներ Քուվեյթի դեսպանություն

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին