f

Անկախ

«168 ժամ». Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել վտանգավոր խաղի մեջ


«168 ժամ» թերթը գրում է. «Նախօրեին Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ հանդես գալով մտահոգիչ հայտարարություններով։ Մասնավորապես՝ զարգացնելով Մյունխենում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ քննարկման ժամանակ իր առաջ քաշած այն թեզը, թե հայկական կողմի համար չկան տարածքներ, այլ կա անվտանգություն, որը չի զիջվում, Նիկոլ Փաշինյանը Հանրայինի եթերում, ըստ էության, հայտարարեց, որ «համապատասխան» պայմանների առկայության դեպքում այն կարող է եւ զիջվել։ Փաշինյանն ասաց, որ, եթե Ադրբեջանը հանդես գա այդ անվտանգությանը համարժեք առաջարկներով՝ «մենք կքննարկենք ժողովրդի հետ»։

Իրականում լեզվական ու հռետորաբանական տեսանկյունից հաջողված թվացող այս մանիպուլյատիվ թեզը շատ վտանգավոր է։ Որովհետեւ Փաշինյանի առաջ քաշած տրամաբանությամբ՝ ստացվում է, որ, եթե վաղն Ադրբեջանը, ասենք, միջազգային հանրության աջակցությամբ կամ միջնորդությամբ ներկայացնի Արցախի անվտանգության ինչ-ինչ երաշխիքներ, հայկական կողմը կարող է նաեւ մտածել՝ անվտանգությունը, իմա՝ տարածքները զիջելու մասին։

Իրականում Ադրբեջանը կարող է օգտագործել այս հնարավորությունը, ստանձնել Արցախի անվտանգության ապահովման ինչ-որ պարտավորություններ, ասենք՝ 2 կամ 5 շրջանի վերադարձի դիմաց։ Այդ անվտանգությունը կարող է նաեւ ապահովվել որոշակի ժամանակ, մինչեւ գործարքի ավարտը, որից հետո Ադրբեջանի ձեռքերը կարող են ազատվել, եւ այն որեւէ պատրվակով կարող է վերադառնալ Արցախի անվտանգությանը սպառնացողի իր կարգավիճակին։ Ու ստացվում է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունը փաստացի հայտարարում է տարածքների զիջման պարտականության մասին՝ ոչնչի դիմաց։

Նախկինում, ի դեպ, Հայաստանի ղեկավարությունը եւս խոսել է զիջումների, փոխզիջումների պատրաստակամության մասին, սակայն միշտ հայտարարվել է դրա պայմանը՝ Արցախի կարգավիճակի ճանաչում։ Ավելին, Սերժ Սարգսյանը մշտապես կրկնում էր «Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում» արտահայտությունը, ինչն այս երկու տարիների ընթացքում ոչ մի ամբիոնից եւ ոչ մի ելույթում Նիկոլ Փաշինյանը չի նշել:

Այսօր Արցախի կարգավիճակի հարցը, կարծես, մղվել է երկրորդական պլան, Նիկոլ Փաշինյանի ու Զոհրաբ Մնացականյանի բառամթերքից ընդհանրապես անհետացել են «անկախություն», «ազգերի ինքնորոշում» եզրերը։ Հիմա առաջին պլան է մղվել անվտանգությունը, որի ապահովման ադրբեջանական երաշխիքները կարող են հեղհեղուկ լինել այնքան, որքան մինչեւ այսօր ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը։

Մնում է հասկանալ՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը մտել այս վտանգավոր ու անհեռանկար խաղի մեջ, եւ ո՞ւմ էին ուղղված Հանրային հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցի այդ ուղերձները։ Հաստատ ո՛չ Հայաստանի եւ ո՛չ էլ, առավել եւս, Արցախի հանրությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Ալիև֊Փաշինյան հանդիպում Արցախյան հիմնախնդիր

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորություն. ՔԿ
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են աշխարհում կատարված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Վթարի պատճառով Լոռու մարզում այսօր առավոտից ջրամատակարարումը դադարեցվել է մինչեւ վաղը երեկոյան ժամը 22-ը
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերեց Երևանին, պայմանով, որ կառուցապատում չարվի
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ)
Եթե առիթ կլինի, Աստված մի արասցե, դուք կվարեք այս նիստերը, դուք կմեկնաբանեք ձեր ձեւով. Ավինյանը՝ Գրիգոր Երիցյանին
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը երկու նոր անդամ ունի՝ Գրիգոր Հարությունյան և Ալբերտ Մովսիսյան
Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
«Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են. քաղաքապետարան
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից
Ավելին
Ավելին