f

Անկախ

25 թեկնածու 1 մանդատի համար. Իրանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ


Իրանում 11-րդ գումարման խորհրդարանական ընտրություններն այլևս իրողություն են. երեկ Իրանի քաղաքացիներն ընտրում էին պատգամավորների, որոնք կներկայացնեն իրենց շահերը խորհրդարանում առաջիկա 4 տարիներին:

Խորհրդարանում մանդատների թիվը 290 է: Այդ տեղերից 5-ը կրոնական ու ազգային փոքրամասնություններինն է` երկուսը հայերինը և մեկական հրեաներին, ասորիներին և զրադաշտներինը: Մնացած մանդատների համար պայքարում են Իրանի մահմեդական քաղաքացիները: Ընտրություններն Իրանում մեծամասնական ընտրակարգով են տեղի ունենում: Յուրաքանչյու ընտրատեղամասից ընտրվում է այն թեկնածուն, որը կստանա քվեների շուրջ երկու երրորդը: Այն տեղամասերում, որտեղ հաղթող թեկնածուներ չեն լինի, առավելագույն քվեներ ստացած թեկնածուները կպայքարեն մանդատների համար երկրորդ փուլով, որը տեղի կունենա ապրիլ-մայիս ժամանակահատվածում:

Նշենք, որ այս անգամ խորհրդարանական մանդատների համար պայքարել է 7148 թեկնածու (թեկնածուների թվում 600-ից ավելի կին կար): Ուշագրավ է, որ առաջադրվել էր 15 հազարից ավելի թեկնածու, սակայն նրանց կեսից շատի գրանցումը մերժվել էր. Իրանում Սահմանադրության պահապանների խորհուրդը թեկնածուներին գրանցելուց առաջ ստուգում է նրանց բարեվարքությունը: Այս անգամ ռեկորդային թվով թեկնածուների գրանցումը մերժվել է: Մերժվածների գերակշիռ մասը ռեֆորմիստներ են, մերժվածների թվում եղել են նաև հակահայկական և պրոադրբեջանական դիրքորոշումներով գործիչներ:

Թե ովքեր ներկայացված կլինեն խորհրդարանում, պարզ կդառնա առաջիկա 2-3 օրերին, երբ կավարտվի քվեների հաշվարկը և կհրապարակվեն արդյունքները: Այդ ժամանակ նաև պարզ կդառնա ընտրողների ակտիվության ցուցանիշը: Ընտրություններից առաջ արևմտյան լրատվամիջոցները և փորձագետները կանխատեսում էին, որ ընտրություններին մասնակցության շատ ցածր ցուցանիշ կարձանագրվի: Մինչդեռ Իրանում ընտրությունների ժամանակ քաղաքացիների ակտիվությունը դիտարկվում է որպես սատարում իշխանությունների վարած քաղաքականությանը: Թե ինչպիսին է եղել ակտիվության ցուցանիշը, դեռևս հայտնի չէ: Սակայն հայտնի է, որ տեղամասերը փակելու ժամը երեք անգամ երկարաձգվել է ընտրողների ակտիվ հոսքի պատճառաբանությամբ:

Ընտրություններ` լարված մթնոլորտում

Եթե չորս տարի առաջ տեղի ունեցած ընտրություններում խորհրդարանում տեղերի 41 տոկոսը բաժին հասավ ռեֆորմիստներին և միայն 29 տոկոսը պահպանողականներին, ապա այժմ իրավիճակն այլ է:

Խորհրդարանական ընտրություններն այս անգամ առանձնանում էին  ներքին ու արտաքին լարվածությամբ: 

Հիշեցնենք, որ 2018-ից ի վեր  ԱՄՆ-ն, միակողմանիորեն դուրս գալով միջուկային գործարքից, Իրանի նկատմամբ խիստ պատժամիջոցներ է կիրառում: Պատժամիջոցներով պայմանավորված` Իրանը ծանր սոցիալ-տնտեսական դրության մեջ  է: Եվ հենց այդ պատճառով նախորդ տարի նոյեմբերին Իրանում լայնամասշտաբ բողոքի ցույցեր տեղի ունեցան, որը ճնշելու ընթացքում եղան նաև զոհեր:

Այս տարվա հունվարին ԱՄՆ-ի հրահանգով Իրաքում սպանվեց  Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ստրատեգ Ղասեմ Սոլեյմանին, որը պատասխանատու էր Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների համար: Այս ողբերգությունը մի պահ Իրանի քաղաքացիներին համախմբեց իշխանությունների շուրջ: Սակայն իրավիճակը փոխվեց, երբ ի պատասխան Սոլեյմանիի սպանության` Իրանը հրթիռներ արձակեց Իրաքում ամերիկյան ռազմաբազաների ուղղությամբ և սխալմամբ հարվածեց նաև ուկրաինական քաղաքացիական օդանավը, ինչի հետևանքով զոհվեց 176 մարդ, մեծամասամբ Իրանի քաղաքացիներ:

Այս իրավիճակում, ըստ կանխատեսումների, ջախջախիչ հաղթանակ են տոնելու պահպանողականները:  Ներկայում խորհրդարանում մեծամասնություն ունեցող ռեֆորմիստները նախագահ Հասան Ռոուհանիի առաջնորդությամբ  ձախողել են իրենց քաղաքականությունը և չեն կարողացել իրագործել խոստումները. միջուկային գործարքը ձախողվել է, երկրի դեմ պատժամիջոցները ավելի են խստացել, իսկ  Իրանի շարքային քաղաքացու սոցիալ-տնտեսական վիճակը վատթարացել է: 

Չնայած խորհրդարանը զբաղվում է ներքին գործերով և չի որոշում արտաքին քաղաքականության ուղղությունները, սակայն  ընտրությունների արդյունքները որոշիչ կլինեն երկրի քաղաքական կյանքում, կկանխորոշեն հաջորդ տարվա նախագահական ընտրությունների ելքը և արտաքին քաղաքականության հիմնական վեկտորները:

Իրան խորհրդարանական ընտրություններ Տարածաշրջան

2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Վահե Դավթյան
Ապրլի 24-ի առթիվ նվեր՝ Իլհամ Ալիևին
Սահմանամերձ Կիրանցում դասադուլ է
Որ մեկդ մասնակից եղաք էդ հակահայ, գործին, իմ ամենամտերիմ գործընկերն էլ լինեք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին. Գեոդեզիստի կոչը գործընկերներին
Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է. Պետք է գործենք կանոնավոր, բանակի պես
Կառավարություն. Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Ռուբեն Վարդանյանի հացադուլից հետո որպես պատիժ նրան թույլ չեն տվել խոսել հարազատների հետ. Արցախի ՄԻՊ
Երեկվա հանդիպումից հետո հասկացել ենք՝ գործողությունները սպառնում են մեր անվտանգությանը. Նոյեմբերյանի փոխքաղաքապետ
«Ո՞վ է Նիկոլ Փաշինյանը. այսպես կզած ինչքա՞ն պետք է ապրենք». Գեղարքունիքի բնակիչ
Էսօր Իջևանն է, վաղը Գեղարքունիք են հասնելու, հերթով գալիս են. Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին
Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան
Ջահերով երթ. Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ. Հայտարարություն
Մեր զորքը նահանջել է մեր դիրքերից. Բագրատ Սրբազան
Կոչ եմ անում բանակի բոլոր զորագնդերին՝ կանգնեք ժողովրդի կողքին, ոչ մի քայլ հետ չգնաք. Մահապարտների ջոկատի հրամանատար
Երևանում վթարի է ենթարկվել թիվ 38 երթուղին սպասարկող ավտոբուսը. տուժած կա
Ես հրաժարվել եմ այդ հանձնաժողովի անդամ լինելուց, ես իմ սահմանը ճանաչում եմ դիրքերով, ոչ թե փշալարով. Բաղանիսի գյուղապետ
Նոյեմբերյան համայնքի ղեկավար կազմը, այդ թվում գյուղապետները չեն աջակցում սահմանազատման գործընթացին. Հայտարարություն
Նոյեմբերյանի համայնքում այս պահին իրավիճակը լարված է. մարդիկ ճանապարհ են փակել
ՀՀ-ում անվտանգության համակարգի ներդրման թեմայով «ԱՐԱՐ» հիմնադրամը հետազոտությունների դրամաշնորհ է հայտարարել
Սերգեյ Ավագյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ
Վթարի պատճառով 24 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Ազատություն կամ մահ. ես քրեական գործերից, կալանավորումից չեմ վախենում, չեմ լռելու. Միհրան Մախսուդյան
Այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Ավելին
Ավելին