f

Անկախ

Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչում եմ, որ հայ եմ․ Անդրանիկ Միհրանյան


Քաղաքագետ, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի պրոֆեսոր Անդրանիկ Միհրանյանի գնահատմամբ` Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդի պատմության և ղարաբաղյան կոնֆլիկտի արմատների մասին բավարար գիտելիքներ չունի և Մյունխենում Ալիևի հետ ունեցած դեբատի ժամանակ ուղղակի խայտառակեց հայ ժողովրդին. <<Նայեցի Ալիևի հետ նրա այդ դեբատը և շատ մեծ ցավ զգացի, որ հայ ժողովուրդն ունի այսպիսի ներկայացուցիչ, որը չունի մինիմալ գիտելիքներ ոչ պատմությունից, ոչ քաղաքականությունից, ոչ էլ դիվանագիտությունից>>,- Hayeli.am-ի հետ զրույցում նշեց Միհրանյանը:
Նրա գնահատմամբ` Մյունխենում Նիկոլ Փաշինյանի հիշատակումը Տիգրան Մեծի վերաբերյալ շատ անհաջող էր. Պոմպեոսի հետ կապված պատմական դրվագը հաջորդել է զորավար Լուկուլլոսից կրած պարտությանը: Այդ իրադարձությունը, ըստ Միհրանյանի, Տիգրանն Մեծի և այդ ժամանակների հայկական կայսրության ամենածանր պարտություններից մեկին հաջորդած բանակցությունն է եղել, որի հիշատակումը ցույց է տալիս վարչապետի տգիտությունը. <<Անհնարին է, որ պետությունն ունենա մի ղեկավար, որը իր ժողովրդի պատմությունից միանգամայն անտեղյակ է, որովհետև եթե նա հիշատակում է Տիգրան Մեծին, ուրեմն գոնե պիտի հասկանա, թե ում դեմ է պայքարել Տիգրան Մեծը, ինչ բանակցություններ է վարել: Տիգրան Մեծը ավելի մեծ գործեր և ավելի պանծալի հաղթանակներ ունի, քան այն, ինչ հիշատակեց Փաշինյանը: Հայաստանի ղեկավարը իրավունք չունի խոսել Հայաստանի պատմությունից, եթե ինքը դրա մասին գաղափար չունի>>,- նշեց Միհրանյանը `ավելացնելով, թե դեռ լավ է, որ Ալիևը ևս իր պատմական իմացություններով չի փայլում, հակառակ պարագայում կարող էր Փաշինյանի հիշատակած փաստին հակադարձումներ բերել:
 

Հաջորդ կարևոր բացթողումը Փաշինյանի կողմից Մութալիբովի հիշատակումն է եղել: Եվ վերջապես Փաշինյանի պնդումը, թե ինչպես Ադրբեջանն է անկախություն ձեռք բերել Խորհրդային Միությունից, այնպես էլ Լեռնային Ղարաբաղը` Ադրբեջանից և Խորհրդային Միությունից: <<Հազար անգամ գրված, ասված և հայտարարված ճշմարտություն է` միջազգային իրավունքի տեսանկյունից Ադրբեջանը երբեք Ղարաբաղի և Նախիջևանի նկատմամբ իրավունքներ չի ունեցել: Բայց Փաշինյանը չկարողացավ անգամ այս պարզ փաստը հիշատակել, երբ Ալիևը հոխորտում էր, թե Ղարաբաղը միշտ եղել է Ադրբեջանի ենթակայության տակ կամ Ադրբեջանի մաս: Ես չգիտեմ, թե Նիկոլ Փաշինյանն իր ողջ կյանքում ինչով է զբաղվել, հավանաբար փողոցներում քայլել է, անասուններ է կերակրել, թե ուրիշ բաներ արել, բայց փաստ է, որ նա չի տիրապետում ղարաբաղյան կոնֆլիկտի արմատներին: Նա չգիտի, որ Ղարաբաղն ու Նախիջևանը միշտ Ադրբեջանի համար դիտարկվել են վիճահարույց տարածքներ: 1918 թվականին Ազգերի լիգան նման արձանագրում է արել, երբ Ադրբեջանը անդամակցության նպատակով դիմել է Ազգերի լիգային: Երբեք Ադրբեջանը իրավունքի ստատուս այդ տարածքների նկատմամբ չի ունեցել: Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող մարդը այս մասին չգիտի: Եվ ես շատ մեծ ամոթ եմ զգում, որ նման կարգի <<տգետը>> զբաղեցնում է վարչապետի աթոռը: Ես Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո ամաչեցի, որ հայ եմ, ես ամաչում եմ, որ իմ ժողովուրդը նման "թյուրիմացությանը" վարչապետ է նշանակել:

Երկու տարի առաջ, երբ հեղափոխությունը նոր էր եղել, ես ասել էի, որ փողոցի խուժանը չի կարող իշխանություն լինել, հիմա ցավոք համոզվում եմ, որ չեմ սխալվել: 

Նրա համոզմամբ` միջազգային ատյանները Փաշինյանի ասածներին լուրջ չեն վերաբերվում, և նրա մոտեցումն ու դիրքորոշումը կարևոր նշանակություն չեն կարող ունենալ. <<Բոլորը գիտեն, տեսնում են, որ Հայաստանն այժմ ղեկավարում է երրորդ դասարանցու մակարդակով մի անձ, որի հետ որևէ մեկը որևէ լուրջ հարց չի քննարկում: Սա է Հայաստանի այսօրվա թիվ մեկ խնդիրը: Ի վերջո, որևէ մեկին հետաքրքիր չէ, թե ինչ է այսօր կատարվում Հայաստանում: Եվ եթե Հայաստանի ղեկավարը երկիրը տանում է կործանման, և ժողովուրդը դրա դեմը չի առնում, ուրեմն թող տանի․ դա դրսում որևէ մեկին չի հետաքրքրում »,- խոսքը եզրափակեց Անդրանիկ Միհրանյանը:

 

Անդրանիկ Միհրանյան Ալիև֊Փաշինյան հանդիպում Արցախյան հիմնախնդիր

Եթե ուզում ենք և տնտեսական աճ, և ծնելիության աճ, պետք է գործուն քայլեր ձեռնարկենք հավասար հնարավորությունների ապահովման ուղղությամբ
«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, բջջային հեռախոսների պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել
Փաշինյանի հիմնական նպատակը քարոզչական, քաղաքական դաշտում տրամադրությունների փոփոխության հասնելն է, թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի․ Աբրահամյան
Կիևյան փողոցում հայտնաբերվել է տղամարդու դի
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան Ոսկանյան
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Քրեական ոստիկանության ծառայողները կասեցրել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձը
«Գնացեք հողերը պաշտպանեք, ոչ թե 10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա». քաղաքացին՝ քաղաքապետարանի պաշտոնյային
ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն
Սեռով պայմանավորված կանանց թիրախավորումը տարածված է հասարակական բոլոր մակարդակներում. ՄԻՊ
«Ձեր երեխեքի աչքերին ոնց եք նայում». Քաղաքապետարանն ու ոստիկանությունը առգրավեցին փողոցային առեւտուր անողների ապրանքը
Տաթևի վանքի շրջակայքում ստեղծվելու է նոր այգի՝ Ռուբեն Վարդանյանի «Մենք ենք մեր սարերը» գործակալության կողմից
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար
Հայաստանի 4 ներկայացուցիչ մեկնարկում է շախմատի կանանց անհատական ԵԱ-ում
Բռնցքամարտիկները սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը. դատախազություն
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան
Ավելին
Ավելին