Նոր կորոնավիրուսը դարձել է օրվա թեման` լավ է ուշ, քան երբեք:
Նախարարությունը փորձում է մեղմել անհանգստության բարձր ֆոնը տարբեր հայտարարություններով, բայց` չի ստացվում: Ու չի ստացվում մի պարզ պատճառով, որովհետև «մենք տիրապետում ենք իրավիճակին» թեզը պատշաճ հիմնավորում չունի:
Որքան մարդ ուզում եք գործուղեք Մեղրի ու դրա համար վարձատրեք, որքան ուզում եք վիդեոներ նկարեք ու տարածեք. մարդկանց մի բան է հետաքրքրում`
ինչպե՞ս եք հայտնաբերելու գաղտնի շրջանում գտնվող վարակակրին:
Իսկ այս հարցի պատասխանը չկա, իսկ որոնողներ կան ու որոնողների առնվազն ստվար զանգվածը որոնում է ոչ թե սադրելու այլ անհանգստությունը փարատելու համար: