Բելգիայի բարեգործական խանութի աշխատակիցները հայտնաբերել են ալբոմ՝ հոլիվուդյան դերասանների լուսանկարներով: Այդ մասին հայտնել Է Artnet-ը: Հրատարակությունն այն համարել Է արվեստի ստեղծագործություն:
Ալբոմում խնամքով տեղադրված են 90-ական թվականների շուրջ 200 լուսանկարներ, որոնցում միջին տարիքի միեւնույն կինը կեցվածք Է ընդունել հայտնիների հետ: Լուսանկարներից մեկի վրա հաջողվել Է նկատել նրա բեյջիքը՝ Մարիա Սնեյս-Լագլեր, Արտասահմանյան մամուլի հոլիվուդյան ասոցիացիա (HFPA): Ավելի ուշ պարզվել Է, որ նա մահացել Է 2016 թվականին՝ 87 տարեկան հասակում: HFPA-ի անդամներն այցելում են աշխարհում կինոյի եւ հեռուստատեսության հեղինակավոր բոլոր իրադարձություններին, ինչը բացատրում Է աստղերի հետ լուսանկարվելու Սնեյս-Լագլերի հնարավորությունը: Խանութը կարողացել Է լրագրողուհու դստերը գտնել Կալիֆոռնիայում եւ պլանավորում Է նրան հանձնել հավաքածուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: