Vogue ամսագրի փոխանցմամբ՝ իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին որոշել է Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով իր նոր հավաքածուի ցուցադրությունը դատարկ դահլիճում անցկացնել: Գրում է Gazeta.ru-ն;
Արմանիի մամուլի քարտուղարի խոսքերով՝ շոուն կանցկացվի առանց հյուրերի ներկայության, քանի որ դիզայները որոշել է հոգ տանել իր հյուրերի անվտանգության մասին, որպեսզի նրանք չայցելեն բազմամարդ վայրեր:
Նշվում է, որ հավաքածուի շնորհանդեսը կցուցադրվի բրենդի կայքում, ինչպես նաև ինստագրամ և ֆեսբուք սոցիալական ցանցերում:
Ցուցադրությունը պետք է տեղի ունենար կիրակի փետրվարի 23-ին ՝ Միլանի նորաձևության շաբաթվա վերջին օրը:
Իտալիայի հինգ շրջաններում արդեն կորոնավիրուսի ավելի քան 100 դեպք է գրանցվել, կան նաև մահվան ելքով դեպքեր: