f

Անկախ

Նոր հարցազրույց Վիտալի Բալասանյանի հետ.


արո՛ն Բալասանյան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց, որ Արցախի ժողովուրդը չպետք է քվեարկի որևէ թեկնածուի օգտին, որը Հայաստանի ժողովրդի լեգիտիմ իշխանության նկատմամբ վարում է թշնամական քարոզչություն և այդպիսով կրկին հրահրում է ներազգային թշնամություն: Ինչպե՞ս կարձագանքեք այս հայտարարությանը: Դուք միշտ կոշտ քննադատել եք Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը:

-Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հարցազրույցում կոնկրետ հասցեատերեր չի նշել, ուստի չեմ կարծում, որ անհրաժեշտ է պատասխանել: Կարող եմ ասել, որ Հայաստանի իշխանության նկատմամբ թշնամական քարոզչություն վարող նախագահի որևէ թեկնածու չկա Արցախում։ Այլ հարց է, որ կան թեկնածուներ, որոնք «դաբրոյով» են մտել ընտրապայքարի մեջ, կամ հույս ունեն այդ «դաբրոն» ստանալ։
Ինչ վերաբերում է բուն ընտրություններին, ապա արցախցին ինքնուրույն ընտրություն պետք է կատարի։ Եթե ուժի մեջ են վարչապետի հնչեցրած կոնսենսուսները, ապա գերակայողը ազատ կամարտահայտումը պետք է լինի՝ առանց որևէ միջամտության։

- Վերլուծական շրջանակներում հնչում են մտահոգություններ այն մասին, որ Արցախի Հանրապետությունում ընտրությունները բավականին լարված են անցնելու, նախագահի 14 թեկնածու է գրանցվել: Այս առնչությամբ ի՞նչ տեսակետ ունեք: Ձեր կարծիքով ՀՀ իշխանությունները կարո՞ղ են ուղիղ ազդեցություն ունենալ գործընթացի վրա:

-Այս ընտրություններն աննախադեպ են մի քանի առումով: Գրանցվել է 14 թեկնածու, ինչը փոքրիկ Արցախի համար բավականին մեծ թիվ է: Նախագահական ընտրությունները զուգահեռվելու են խորհրդարանական ընտրությունների հետ, ինչը ևս աննախադեպ է:

Այս ընտրություններն աչքի են ընկնում նաև իրենց ակնհայտ կոմերցիոն բաղադրիչով: Անթույլատրելի է, բառիս բուն և փոխաբերական իմաստով, առևտրի մեջ մտել ընտրողի կամ որևիցե այլ քաղաքական ուժի հետ: Փորձ է արվում նաև ատելության մթնոլորտ սերմանել և հանրությանը պառակտել, ինչը ևս անթույլատրելի է, և ես ամեն ինչ անելու եմ, որ այդ արհեստածին բաժանումը չպառակտի Արցախը: Մենք թեժ փուլում ենք: Ներքին թշնամանքի մթնոլորտը կարող է սպառնալ մեր անվտանգությանը: Արտաքին մարտահրավերները լուրջ ու իրական են, ռազմաճակատի գիծը գտնվում է ընդամենը մի քանի կիլոմետր հեռավորության վրա ու այդ իսկ պատճառով Արցախին ինքնուրույն և բացառապես արցախցիների քվեով առաջնային մանդատ ստացած նախագահ է պետք:

Օգտվելով առիթից՝ բոլոր թեկնածուներին ու կուսակցություններին կոչ եմ անում վարել կոռեկտ պայքար: Մենք կարող ենք բանավեճել շատ հարցերում ու դա նորմալ է, բայց մեր վեճը չպետք է Արցախի անվտանգության նվազման գին արժենա: Մենք շատ թանկ ենք վճարել հաղթանակի ու ինքնիշխան լինելու համար: Հետևաբար՝ չարժե փորձել հաղթանակը վաճառել և վաճառվել որպես քաղաքական գործիչ ու մարդ: Անկախության միջազգային ճանաչման ձգտող Արցախին ինքնուրույն ղեկավար է պետք, այլ ոչ թե դրածո և հազար ու մի ազդեցությունների տակ գտնվող մարդ, նաև՝ ռազմական գործից հասկացող մարդ։ Մենք չենք կարող Արցախում ունենալ բանակից հեռու ու պատերազմից անտեղյակ իշխանություն: Տնտեսվարների կամ գեղեցիկ խոսքեր հնչեցնող քաղաքական գործիչների ղեկավար դառնալու ժամանակը դեռ կգա, բայց հիմա մենք այլ վիճակում ենք։

Հայաստանի ու Արցախի հարաբերությունները արդյունավետ և մեր երկրի անվտանգությանը նպաստող կլինեն ոչ թե Արցախում կամակատար, այլ ինքնուրույն ղեկավար ունենալու պարագայում։
 

-Չնայած ԱՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը չկարողացավ մասնակցել ընտրություններին, բայց որոշում կայացրեց Մասիս Մայիլյանին սատարելու վերաբերյալ, այս մասին ի՞նչ տեսակետ ունեք:
 

-Դա իրենց իրավունքն ու ընտրությունն է: Մեկնաբանության կարիք չկա։
 

- Ինչպե՞ս կգնահատեք Արցախյան հարցում ներկայիս բանակցային գործընթացը, Դուք արձագանքել էիք Գերմանիայի Դաշնային Հանրապետության Մյունխեն քաղաքում Անվտանգության հանձնաժողովի շրջանակում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի միջև տեղի ունեցած քննարկմանը, ասել էիք՝ Ադրբեջանի նախագահը կրկին հնչեցրել է ԼՂ հակամարտության լուծման փուլային տարբերակը, այսինքն՝ այն տարբերակը, որն անընդունելի է Արցախի Հանրապետության համար: Ձեր կարծիքով՝ հայկական կողմի համար ոչ ցանկալի լուծումներից ինչպե՞ս կարելի է խուսափել:

-Պաշտոնական Երևանի դիրքորոշումն այս պահին հստակեցման կարիք ունի: Հստակության բացակայությունը լկտիացնում է Ալիևին: Բանակցությունները արդյունքներով պետք է գնահատել։ 1996-ին Լիսաբոնում վատ արդյունք ստացանք, քանի որ բոլորը Արցախը տեսնում էին Ադրբեջանի կազմում։ 1998-ի իշխանափոխությունից հետո մեր բոլորի համառ ջանքերի շնորհիվ դիվանագիտության այդ խայտառակ էջը փակվեց, իսկ 2007-ին առաջին անգամ միջազգային հանրությունն ընդունեց տարբերակ, որ Արցախը կարող է ինքնորոշվել: Մադրիդյան սկզբունքները ամրագրեցին ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Իհարկե, այստեղ էլ կան շատ վիճելի ու անընդունելի կետեր, և մենք մեր ուզածին դեռ չենք հասել, բայց կարևորը, որ լիսաբոնյան էջը փակվել է։ Մադրիդյան սկզբունքները մեր երազանքը չեն, բայց դա հնարավորություն է, որ հետո կարողանաս քո ուզած առավելագույնին հասնել: Մյունխենում տեղի ունեցածին շատերն են հետևել: Ալիևը մեր կողմից վաղուց մերժված փուլայինին կողմ արտահայտվեց, բայց Փաշինյանից հակադարձում չստացավ։ Լռությունը համաձայնությա՞ն նշան է։ Չգիտեմ։ Եթե փուլայինն է քննարկվում, ուրեմն մենք վերադարձել ենք 1997-ի տխրահռչակ տարբերակին: Իսկ դա վատ է։
Արցախը երբեք որևէ կարգավիճակով չի եղել և չի լինելու Ադրբեջանի Հանրապետության կազմում: Սա թող Ալիևն իր ականջին օղ անի և հանկարծ պատրանքների մեջ չընկնի: Իրենք 90–ականների սկզբում էլ մի պահ ոգևորվել էին, բայց հետո մեր բանակը ամեն ինչ տեղը դրեց։

Պետք է անհապաղ կյանքի կոչել 2016թ. հունիսին Սանկտ Պետերբուրգ-Վիեննա-Ժնև պայմանավորվածությունները. այն է՝ մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: Այս թեման ամբողջությամբ դուրս է եկել քննարկումների դաշտից, ինչը չի բխում մեր շահերից։

Բանակցությունը բանակցություն, բայց ամեն ինչ կախված է այն բանից, թե ինչքան հզոր կլինեն Հայաստանը և Արցախը, ինչքան միասնական, այլ ոչ թե պառակտված ու թշնամացած կլինի մեր հասարակությունը։ Ամեն ինչ կախված է նաև տնտեսության զարգացումից, ներդրումներից, մարդկանց բարեկեցության մակարդակից։

Հեղինակ Անի Գևորգյան

Վիտալի Բալասանյան Արցախի Հանրապետություն նախագահական ընտրություններ Հայաստան խմբագրի ընտրանի հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Վարակակիրներ են հայտնաբերվում բեռնատարների վարորդների թվում. Նախարար
«Վարդաշեն» ՔԿՀ-ի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19
Վարակակիրների խմբում երեխաներ քիչ կան, հղիների թիվը նույնպես քիչ է. Թորոսյան
Ներքնակների արտադրությամբ զբաղվող ընկերությունը արտոնություն ստացավ
Արցախում բնակվող 440 միայնակ քաղաքացիներին պետությունը մեկ ամսվա պարենամթերք և հիգիենիկ պարագաներ է տրամադրում է
Հակաճգնաժամային 9-րդ միջոցառումը՝ օրավարձով աշխատողների համար. Փաշինյան
Կան նոր, դրսից բերովի դեպքեր՝ թե ցամաքային ճանապարհով, թե օդային. Շփման շրջանակը պարզվում է. Արսեն Թորոսյան
Խնդրում եմ, այդքան հանգիստ մի վերաբերվեք կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին. Փաշինյան
Քաղավիացիան դադարեցրել է «Ֆլայ Արմենիա Էյրվեյզի» օդանավ շահագործողի վկայական ստանալու համար հայտի ուսումնասիրությունը
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը. Ուղիղ
Սերժ Սարգսյանը լավ գիտեր պատերազմի և հաղթանակի գինը, հայ զինվորի զորեղ ոգին ու անկոտրում կամքը. 3–րդ նախագահի գրասենյակ
Միանվագ ֆինանսական աջակցություն կտրամադրվի մինչև 18 տարեկան այն երեխաներին, որոնց ծնողները գրանցված աշխատող չեն և ընտանեկան նպաստ չեն ստանում
Օրենքով պետք է արգելել Եռաբլուր գնալ բոլոր նրանց, ովքեր փողով, կեղծիքով ազատվել են ծառայությունից. Մուրազի
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն այսօր ամբողջությամբ կդատարկվի եւ կզբաղվի միայն կորոնավիրուսի պացիենտներով. նախարար
Այս տարվա 1-ին եռամսյակում բյուջեի եկամուտներն աճել են 16,5 տոկոսով. Ակնհայտ է, որ այս տեմպերը կորցնելու ենք. Փաշինյան
Պուտինը՝ նավթի գների մասին
Փրկարարներն օգնություն են ցուցաբերել խափանված ավտոմեքենայի վարորդին և ուղևորներին
Ցերեկային խնամքի ծառայություն մատուցող կենտրոններում երեխայի ճանապարհածախսը կհոգա պետությունը
Ես կարծում եմ, որ տեղի են ունեցել բարձր որակի ընտրություններ. Փաշինյանը՝ Արցախի ընտրությունների մասին
Ունենք կորոնավիրուսից առողջացած՝ 2 վարակակիր. ԱՆ խոսնակ
Կառավարությունը հաստատեց «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի» ռեկտորի ընտրության արդյունքները
Ապրիլյան պատերազմը տվեց հարցերից ամենակարեւորի պատասխանը. Կառավարության նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ
«Ժառանգության» առաջարկությունները ՀՀ կառավարությանը՝ արտակարգ դրության իրավիճակում
Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 663-ի
Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր ընդգրկելով մոտ 1.7 հա տարածք
Ավելին
Ավելին