f

Անկախ

Կարեն Ավագյան. «Հայաստանի առաջնությունը կարևոր ստուգատես էր միջազգային մրցումներից առաջ»


Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում կայացած ծանրամարտի Հայաստանի 2020 թվականի առաջնությունում 89 կգ քաշային կարգում հավասարը չունեցավ և երկամարտի 370 կգ (167կգ + 203կգ) արդյունքով հաղթողի կոչումը նվաճեց  Եվրոպայի մինչև 20 տարեկանների հաղթող, երիտասարդ մարզիկ Կարեն Ավագյանը:

Անկախի հետ զրույցում նորընծա չեմպիոնը կիսվում է տպավորությւոններով, խոսում նախապատրաստական շրջանի և առաջիկա ծրագրերի մասին:  

-Շնորհավորում ենք տարեսկզբյան մրցաշարում Ձեզ լավագույն կողմերով դրսևորելու և Հայաստանի առաջնությունում հաղթելու կապակցությամբ: Ինչպե՞ս էիք նախապատրաստվել:

- Շնորհակալ եմ: Առաջնությունից առաջ բավական լուրջ նախապատրաստական շրջան եմ անցել: Շատ կարևոր էր ինձ համար լավ արդյունք գրանցել: Ուրախ եմ, որ ամեն բան ընթացավ ըստ նախատեսածի: Իմ առջև խնդիր էի դրել՝ բարձրացնել այն կիլոգրամները, որոնք հարկավոր են հաղթելու համար:

Ըստ իս՝ առաջնությունում ամենաուժեղ մրցակցությունը հենց 89 կգ քաշային կարգում ծավալվեց:  Կային շատ ուժեղ մարզիկներ, որոնք նույնպես հաջող հանդես եկան, լավ արդյունքներ գրանցեցին:  

Նշեմ, որ Հայաստանի առաջնությունը կարևոր ստուգատես էր միջազգային մրցումներից առաջ:  

-Ի՞նչ տվեց Ձեզ այս հաղթանակը: Այն պարտավորեցնու՞մ է:

-Այս հաղթանակն ինձ հնարավորություն տվեց` մասնակցելու մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Այն և՛ ոգևորում է, և՛ պարտավորեցնում, քանի որ պետք է  մեր երկիրը ներկայացնեմ Եվրոպայի առաջնությունում. պարտավոր եմ անել ամեն ինչ, որպեսզի մեր դրոշը լինի ամենավերևում:

-Մրցահարթակում լարվածությունն ինչպե՞ս եք հաղթահարում: Ի՞նչ է հարկավոր սպորտում հաջողության հասնելու համար:  

-Սպորտում հաջողության հասնելու ամենակարևոր գրավականը աշխատասիրությունն է: Ինչքան էլ ուժեղ լինի մարզիկը, եթե նվիրված չաշխատի, «քրտինք» չթափի, ոչինչ չի ստացվի: Շատ կարևոր է նաև հոգեբանական պատրաստվածությունը, առանց որի հնարավոր չէ հաջող հանդես գալ:  

Նշեմ, որ ավելորդ լարվածությունը խանգարում է մարզիկին, պետք է տրամադրվել և ամեն գնով հաղթահարել այն: Վերջին շրջանում մրցահարթակում գրեթե լարվածություն չեմ զգում, ինչը կապված է փորձի  ձեռքբերման հետ:

-Առաջիկայում  ի՞նչ ծրագրեր ունեք:

-Այժմ ուսումնամարզական հավաքների ենք մասնակցում, պատրաստվում ենք ապրիլի սկզբին կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Մեր խնդիրն է աշխատել ամեն մանրուքի վրա, որպեսզի սխալներ թույլ չտանք և հաջող ելույթներ ունենանք:

Տրամադրվածությունս հաղթական է, եթե մասնակցում եմ, ապա միմիայն հաղթանակի մասին պետք է մտածեմ: Շնորհակալ եմ իմ անձնական մարզիչ Վիգեն Խաչատրյանին, հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանին և բոլոր այն մարդկանց, որոնք օգնել են և օգնում են ինձ հասնել այս մակարդակին սպորտում:

Պարտավորված եմ  ինձ զգում միջազգային մրցումների ժամանակ, քանի որ ոչ միայն ինձ, այլև մի ամբողջ երկիր և  ազգ եմ ներկայացնում:  Պետք է ամեն գնով, հնարավորության սահմանում  ցույց տամ լավագույն արդյունքը և, իհարկե, ձգտեմ բարձրացել մեր եռագույնը:  

Սպորտ ծանրամարտ Հայաստանի առաջնություն երկամարտ Հայաստանի ծանրամարտի հավաքական Խմբագրի ընտրանի հարցազրույց

Այլ հոդվածներ հեղինակից

Պարետը սահմանափակել է որոշ ապրանքների արտահանումը Հայաստանից, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրներ
Բադասյանը դիմել է իրավապահներին՝ կալանքի միջնորդություններից ձեռնպահ մնալու առաջարկով
Շրջակա միջավայրի մասին տեղեկության տրամադրմանը վերաբերող օրինագիծը պարունակում է չհիմնավորված մերժման ռիսկեր․ ՄԻՊ
Արամ Վարդևանյան. Պետք է սեղմ ժամկետում վերանայել կալանավորումներն ու կիրառել գրավ
ՏՄՊՊՀ. կոճապղպեղի թանկացման ուսումնասիրության ընթացիկ արդյունքները
ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Իսրայելում գտնվող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ
Լե Պենը հայտարարել է COVID-19- ի դեմ պայքարում Չինաստանից ԵՄ կախվածության մասին
Երևան-Սոչի չվերթը կարող է չկայանալ՝ ՌԴ իրավասու մարմինների կողմից թույլտվություն չլինելու պատճառով
Հայտարարվում է Մոսկվայի զինվորական դիրիժորների ռազմական ինստիտուտում սովորելու մրցույթ
Իրանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 53 հազարի
4-րդ զորամիավորումում անցկացվել են բուժօգնության ցուցադրական պարապմունքներ
Ստուգողական պարապմունքներ ռազմաուսումնական հաստատություններ դիմած սպաների հետ
Ի՞նչ դեղերով է աշխարհը պայքարում կորոնավիրուսի դեմ
Եթե ոսպն ու հնդկաձավարը թանկանում են, կարող ենք ընտրել մյուս փոխարինիչները. Տիգրան Խաչատրյան
3-րդ զորամիավորումում անցկացվել են մարտական հերթափոխի նախապատրաստական աշխատանքներ
Հետևողականորեն շարունակել աշխատանքները․ նախագահ Սարգսյանը զրուցել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի գործադիր տնօրենի հետ
Մեքենավարման պարապմունքներ 1-ին զորամիավորումում
Արարատի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 158 հաստատված դեպք. մարզպետ
ՀՀ քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՌԴ բնակչուհու նկատմամբ բռնաբարության փորձ կատարելու համար
12-ամյա տղայի ինքնասպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մասիսի ոստիկանները ապօրինի զինամթերք են հայտնաբերել
Այսօր 6 ժամում 221 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն
Փաստաբանների պալատի և Արդարադատության նախարարության ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել քննարկում
Երևանի Մարգարյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է դի
Երբ ինձ հարցրել են, թե ում կարելի է նշանակել Քաղաքաշինության կոմիտեի ղեկավար,ես առաջարկել եմ փակել այդ հիմնարկը
Ավելին
Ավելին