Իտալական ակուբի մամուլի ծառայության հաղորդմամբ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-«Լեչե» խաղի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել:
Իտալիայի առաջնության 25-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ հյուրընկալեց «Լեչեին» և հաղթեց 4:0 հաշվով: Այդ խաղում Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: