f

Անկախ

Նիկոլ Փաշինյանի փողերը. հեղափոխական ճամպրուկներ․7օր


Վարչապետ դառնալուն պես Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը խոշոր գործարարների է հանդիպել և նրանք իրեն ասել են, որ նախկինում ճամպրուկներով գումարներ են տարել Բաղրամյան 26։

Նիկոլը չասաց, թե ովքեր են իրեն նման բան ասել, ինչքան փող են տարել։ Նրա այդ հայտարարության հիման վրա քրեական գործ չի հարուցվել, բայց փոխարենը ահագին շոու է ապահովվել։

Նիկոլն այդ պատմությունը պատմում էր ցույց տալու համար, որ երկրում իրավիճակ է փոխվել և այլևս փողով լի ճամպրուկները Բաղրամյան 26 չեն տարվելու։ Եվ պատկերացրեք, որ չէր ստում։

Չէր ստում մի քանի պատճառով։ Նախ ինքը՝ որպես պետության ղեկավար, «նստում» է ոչ թե Բաղրամյան 26–ում, այլ Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական թիվ մեկ շենքում։ Այսինքն՝ ենթադրյալ ճամպրուկների վերջին հանգրվանի հասցեն փոխվել է։ Իսկ որ փողեր բերվում են, հայտարարել է անձամբ վարչապետի կինը՝ խրախուսելով թալանված փողերի մուտքը հայտնի հիմնադրամների հաշիվների վրա։

Բացի այդ՝ հիմա, հայտնի անեկդոտի համաձայն, ահագին թղթաբանություն է փոխվել։ Նախկին իշխանություններին տարվող ճամպրուկներով փողերի թեման իրավական համակարգով ապացուցված չէ, բայց բոլորի աչքի առաջ է այն թալանը, որն իրականացնում է Նիկոլի իշխանությունը։ Խոսքն «օրինական» ու թափանցիկ թալանի՝ իշխանական ռեկետի մասին է։

«Օրինական» թալանն իրականացվում է պարգևատրումների միջոցով։ Նիկոլն այդպիսով իր թիմին է կաշառում։ Միլիոնավոր դոլարների պարգևատրումները նպատակ ունեն կուռ պահելու թիմը, քանզի բացի փողից, այլ բան չի կարող միավորել գաղափարազուրկ այդ բիոզանգվածին, որի մի մասը հայտնվել է խորհրդարանում, մյուս մասը՝ գործադիր իշխանությունում։

Ինչ վերաբերում է թափանցիկ թալանին, ապա այն փաթեթավորվում է դրամահավաքների տեսքով։

Օրինակ՝ ՍԴ–ն գրավելու հանրաքվեի քարոզի համար Նիկոլին փող է պետք։ Շատ փող։ Հեղափոխական սեփականատեր Սամվել Ալեքսանյանն, իհարկե, չի աղքատացել և կարող է ապահովել «թավշյա» հանրաքվեի «տեխնիկական» կողմը, բայց պողոսների համար պետք է ցույց տրվի, որ կոպեկ–կոպեկ է փողը հավաքվում Նիկոլի համար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Դվին» հյուրանոցում դրամահավաք է կազմակերպել։ Թե ինչքան կհավաքվի, էական չէ։ Քանզի այդ միջոցառումն իրական դրամահավաքի քողածածկույթն է։ «Դվին» հյուրանոցում ձևականորեն հավաքվածը պետք է «լեգիտիմացնի» այն ահռելի ծախսը, որն իրականում արվելու է «այո» խփելու համար։

Նույն կերպ հավաքվել էր 2018–ի մայիսից հետո տեղի ունեցած Երևանի ավագանու և ԱԺ արտահերթ ընտրությունների փողը։ Իշխանական ռեկետը տվել էր իր արդյունքները, և տանիքների վրա թռչկոտող ու բոմժական քարոզարշավ անող տղաներն ու աղջիկները սկսեցին օլիգարխիկ ընտրարշավ անցկացնել։

Հեղափոխական թալանը հենց այդպիսին է լինում։ Երբ ինքդ քեզ դնում ես բոմժի տեղ ու թաքնված կամ բացահայտված կորեյկոներից փող մուրում՝ աղքատությունը սեփական գրպանումդ հաղթահարելու հեղափոխական նպատակասլացությամբ։

Կորյուն Մանուկյան

Նիկոլ Փաշինյանի փողերը դրամահավաք հանրաքվե

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին