Իտալիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի յոթերորդ մասի նկարահանումները դադարեցվել են: Այդ մասին հայտնում է Deadline պորտալը՝ հղում անելով Paramount կինոստուդիայի տարածած հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
Նշվում է, որ նկարահանումները պետք է տեղի ունենային Վենետիկում:
Կինոընկերությունը բացատրել է, որ նկարահանումները դադարեցնելու վերաբերյալ որոշումը կայացվել է որպես զգուշավոր քայլ, որպեսզի ապահովեն դերասանների և անձնակազմի անվտանգությունը:
Ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր ՄաքՔուարիի մասնակցությամբ նկարահանումները պետք է Վենետիկում երեք շաբաթ շարունակվեին, իսկ ֆիլմի նկարահանումներից հետո նախատեսվում էր մեկնել այլ արտասահմանյան տարածաշրջաններ:
Վերջին տվյալներով՝ Իտալիայում 229 մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից վեցը մահացել են: