Ամերիկացի միլիարդատեր և Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը, որը Դեմոկրատական կուսակցությունից մասնակցում է ԱՄՆ-ի նախագահական մրցավազքին, ավելի քան 500 միլիոն դոլար է ծախսել գովազդային հոլովակների ցուցադրման համար: Գրում է Gazeta.ru-ն:
Այդ մասին թվիթերում հայտնել է Advertising Analytics ընկերությունը, որը հաշվարկում է թեկնածուների կողմից վճարվող գովազդի ժամանակը:
Ընկերության տվյալներով ՝ բոլոր լրատվամիջոցներով Բլումբերգի գովազդի ընդհանուր գումարը կազմում է 509.512.884 դոլար:
Թեև Մայքլ Բլումբերգն ավելի ուշ միացավ նախընտրական քարոզարշավին, քան մյուս հիմնական թեկնածուները, բայց նա գրեթե անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունի: