Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի վարչապետ Ջուզեպպե Կոնտեն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի տարածումը կարող է մեծապես ազդել տնտեսության վրա: Գրում է Gazeta.ru-ն:
Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի տարածման տնտեսական ազդեցությունը կարող է շատ ուժեղ լինել:
Նշվում է, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, բացասական հետևանքներ կունենա տնտեսության վրա: Կոնտեն հավելել է, որ ճշգրիտ կանխատեսումներ չկան, թե երբ դա տեղի կունենա:
Վերջին տվյալներով՝ Իտալիայում 229 մարդ վարակվել է կորոնավիրուսով, որոնցից վեցը մահացել են:
2019 թ. դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Յուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության հարուցիչ նոր տեսակի Covid-2019 կորոնավիրուսն է հանդիսացել: