Bloomberg գործակալության փոխանցմամբ՝ աշխարհի 500 ամենահարուստ մարդիկ ԱՄՆ-ում և այլ երկրներում ֆոնդային առևտրի ցուցանիշների անկման պատճառով մեկ օրում 139 միլիարդ դոլար են կորցրել: Գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես նշվում է, փոփոխությանը բախվել են ֆրանսիական LVMH ընկերությունների խմբի (Louis Vuitton Moet Hennessy) ղեկավար Բեռնար Արնոն և Amazon ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը, որոնցից յուրաքանչյուրը 4,8 միլիարդ դոլար է կորցրել:
Իսպանական «Zara» մանրածախ ցանցի սեփականատեր Ամանսիո Օրտեգան զրկվել է 4 միլիարդ դոլարից, ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ՝ 3,48 միլիարդից, Google- ի հիմնադիրներից մեկի՝ Լարի Փեյջի ունեցվածքը կրճատվել է 2,7 միլիարդ դոլարով:
Գործակալության տվյալներով ՝ Ռուսաստանի ամենահարուստ գործարարներից ամենամեծ կորուստներն ունեցել են «Լուկոյլ» ընկերության նախագահ Վագիտ Ալեքպերովը (1,21 միլիարդ դոլար), «Նովատեկ» -ի ղեկավար Լեոնիդ Միխելսոնը (692 միլիոն դոլար) և Լուկոյլի փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը 508 միլիոն դոլար):