f

Անկախ

ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում որդեգրել է «չվնասելու» սկզբունքը. Գեղամ Գևորգյան


ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր ներկա է գտնվել Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և ԱՄ Փարթնրզ Քոնսալթինգ Քամփնի ընկերության կողմից կազմակերպված շնորհանդեսին, որի ընթացքում ներկայացվել են «Գործարարների շրջանում տնտեսական մրցակցության ընկալման վերաբերյալ իրականացված սոցիոլոգիական հետազոտություն» ուսումնասիրության արդյունքները:  

Իր բացման խոսքում Գեղամ Գևորգյանը կարևորել է պետական մարմինների և հանրային հատվածի, մասնավորապես հասարարակական կազմակերպությունների հետ ակտիվ, սերտ համագործակցությունը՝ վստահություն հայտնելով, որ մասնագիտական հանրույթի ջանքերի մեկտեղումը, կառուցողական, առողջ  բանավեճը մշտապես հանգեցնում են առավել լավ վերջնարդյունքի, որից շահում է քաղաքացին, բիզնեսը և պետությունն ընդհանրապես:  

ՏՄՊՊՀ նախագահն այս համատեքստում տեղեկացրել է, որ առաջիկայում նախատեսում են ակտիվացնել հանձնաժողովին կից հասարակական խորհրդի աշխատանքները և ստեղծել երկխոսության ևս մեկ հրապարակային հարթակ՝ այդ համագործակցությունը դարձնելով առավել ներառական և արդյունավետ:  

«Տնտեսական մրցակցության ընկալման հարցում, ինչպես նաև ՏՄՊՊՀ-ի՝ որպես մարմնի վերաբերյալ, հանրության շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացման, տնտեսվարողների շրջանում մրցակցային մշակույթի խրախուսման ուղղությամբ ամենօրյա աշխատանք ունենք իրականացնելու»,-իր խոսքում մասնավորապես նշել է Գեղամ Գևորգյանը՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ն իր աշխատանքներում առաջնահերթ որդեգրել է «չվնասելու»  սկզբունքը և պատրաստակամ է բաց և թափանցիկ աշխատել տնտեսավարողների և հանրության լայն շերտերի հետ:  

Հետազոտությունը կատարվել է ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի ՍՊԸ-ի կողմից՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ ԹԻՀԿ կողմից իրականացվող «Պահանջատեր հասարակություն՝ հանուն պատասխանատու կառավարման» ծրագրի շրջանակում  ՀՀ-ի տնտեսության 27 տարբեր բնագավառներ ներկայացնող 400 բիզնեսների ղեկավարների և այլ պատասխանատու պաշտոնյաների հետ դեմ առ դեմ հարցազրույցների միջոցով: Հարցազրույցներ են անցկացվել ձեռնարկությունների միավորումների, բիզնեսների և սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

ՀՀ ՏՄՊՊՀ

Հայաստանի ֆուտբոլի գավաթի եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին
UFC․ Արման Ծառուկյանը դասակարգման առաջին համարն է
Մալաթիայի գյուղմթերքների շուկայի տաղավարում հայտնաբերվել է տղամարդու դի
Փորձագետ. Փախստականների հարցով հայ-բրիտանական հնարավոր գործարքը չի բխում Հայաստանի շահերից
Հաագայի դատարանում շարունակվում են «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով լսումները. ուղիղ
Ստեղծվել է նոր հարթակ` Ադրբեջանի տարածող ապատեղեկատվությունը կանխելու նպատակով
40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում շահառուների նոր խմբերի դիմումներն արդեն ընդունվում են
Նախաքննությամբ վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն դրամի հարկային պարտավորություն. ՔԿ
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
ՀՀ ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են աշխարհում կատարված բոլոր ցեղասպանությունների զոհերի հիշատակը
Կանադայի ԱԳ նախարարը ողջունել է իր երկրի առաջին փորձագետի միացումը ՀՀ-ում ԵՄ առաքելությանը
Վթարի պատճառով Լոռու մարզում այսօր առավոտից ջրամատակարարումը դադարեցվել է մինչեւ վաղը երեկոյան ժամը 22-ը
Ռուսական «Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «կադմիում». ՍԱՏՄ
Մարտին 625 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում. տուգանքի չափը կազմել է շուրջ 280 մլն դրամ
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամը Կասկադի տարածքի մի մասը նվիրաբերեց Երևանին, պայմանով, որ կառուցապատում չարվի
ՀՀ-ի ժողովրդավարությանը անհրաժեշտ է, որ Եվրոպան, ԵՄ-ն ուս ուսի կանգնած լինեն մեր կողքին. Հռիփսիմե Գրիգորյանը՝ ԵԽԽՎ-ում
Սուտ է ասել, սուտ է ասում. Վահե Հովհաննիսյան
Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. Օրակարգում մեկ հարց է (ուղիղ)
Եթե առիթ կլինի, Աստված մի արասցե, դուք կվարեք այս նիստերը, դուք կմեկնաբանեք ձեր ձեւով. Ավինյանը՝ Գրիգոր Երիցյանին
Զորյան ինստիտուտն Արիզոնայի համալսարանում կներկայացնի Հայոց ցեղասպանության պատմությունը
Հայկ Մարությանին կփոխարինի Գրիգորի Երիցյանը
Ավագանու «Հանրային ձայն» խմբակցությունը երկու նոր անդամ ունի՝ Գրիգոր Հարությունյան և Ալբերտ Մովսիսյան
Արագածոտնում գազաբալոններով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում
«Մերգելյան» զբոսայգու բարեկարգման աշխատանքներն ընթացքի մեջ են. քաղաքապետարան
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ միջադեպից
Ավելին
Ավելին