Թուրքիայի արևելքում 5.0 մագնիտուտով ստորգետնյա ցնցումներ են գրանցվել: Այդ մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Գրում է Gazeta.ru-ն;
Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 23.00-ին (Մոսկվայի ժամանակով 02.00) Մալաթիա քաղաքից 40 կմ դեպի արևելք: Փորձագետները պարզել են, որ երկրաշարժի խորությունը 10 կմ է կազմել:
Զոհերի և ավերածությունների մասին տվյալները բացակայում են:
Փետրվարին Թուրքիայում 5,7 մագնիտուտով երկրաշարժ էր գրանցվել: Որոշ տեղեկություններով՝ ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհվել էր ինը մարդ, ևս 37-ը՝ վիրավորվել: