f

Անկախ

Թեհրանից ժամանած քաղաքացիների ստուգումների արդյունքները կհրապարակվեն այսօր


Ստուգումների արդյունքների մասին այս պահին ոչինչ ասել չեմ կարող, այսօր ավելի ուշ Առողջապահության նախարարության հետ կամփոփենք ու հայտարարություն կտարածենք: Քիչ առաջ Անկախի հետ զրույցում, անդրադառնալով Թեհրանից ժամանած քաղաքացիների ստուգումներին, այս մասին ասաց ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Իրազեկման բաժնի պետ Լիանա Եղիազարյանը: 

Վերջինս նշեց, որ այս պահի դրությամբ Հայաստանում 39 հոսպիտալացված կա:

«Այսօրվա դրությամբ ունենք 39 հոսպիտալացված, 27-ը, որոնք Զվարթնոց օդանավակայանից են հոսպիտալացվել, գտնվում են Նորքի ինֆեկցիոնում, 2-ը Մեղրիի սահմանային անցակետից են հոսպիտալացվել Մեղրիի բուժկենտրոն, իսկ 10 մարդ հոսպիտալացվել է Բագրատաշենից»,-նշեց Եղիազարյանը:

Խոսելով տեսչական մարմնի և նախարարության գործառույթների մասին՝ կապված սահմանային անցակետերում կատարվող աշխատանքների հետ՝ Լիանա Եղիազարյանն ասաց, որ իրենք միայն արձանագրում են վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանիշեր, այնուհետև հոսպիտալացնում այդ անձանց, ու այդ պահից սկսած բոլոր ֆունկցիաները փոխանցվում են Առողջապահության նախարարությանը:

Ինչ վերաբերում է կորոնավիրուսի դեպքեր գրանցած երկրներից Հայաստան մարդկանց ժամանումներին, տեսչական մարմնի ներկայացուցիչը նշում է, որ վերջին օրերին հասցեական քարտեր լրացվում են Իտալիայից, Ճապոնիայից, Կորեայից, Իրանից ժամանող ու վերջին օրերին այդ երկրներում գտնված մարդկանց համար:

Հայաստան Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին

Այլ հոդվածներ հեղինակից

Փաշինյանը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է աշնանն ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Ալբերտ Ազարյանի կոչը՝ մարզիկներին
Նախորդ տարի սոցիալական նպաստ է ստացել 86 հազար 700 ընտանիք
Համաշխարհային բանկը Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսումը 3%-ից հասցրել է 0․5%-ի
Հայկական դրամը արժեւորվում է միմիայն շուկայում տիրող պասիվության ֆոնի վրա. Արա Վարդանյան
«Իմ քայլը» հիմնադրամն ընդունում է 2020-2021 ուստարվա կրթաթոշակային ծրագրի հայտադիմումները
Իրոք չեմ հասկանում մարդկանց այդքան մոլորեցնելու իմաստը ո՞րն է
Նա պաշտպանել է մեզ ա՛յն ժամանակ, երբ մեզ պաշտպանություն էր անհրաժեշտ. Քոչարյանի ազատության հանձնախումբը տեսանյութ է հրապարակել
Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը դուրս է բերվել Ոտնլվայի արարողությանը
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի գյուղոլորտում պետական աջակցության ծրագրեր են մեկնարկում
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձև
Նիկոլ Փաշինյանի խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին
Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ուղիղ
ԱՄՆ–ից ՀՀ վերադարձող 35 հայ աշակերտները երգում են օդանավակայանում
Հայտարարվել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինաշխատանքների համար
Ապրիլի 9-10-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Ապրիլի 9-ին հանրապետության տարածքում վարակազերծվել են 490 հանրային վայրեր
Ինչպե՞ս երեխաներին պատմել կորոնավիրուսի մասին․ Մարդու իրավունքների պաշտպանը ներկայացնում է միջազգային ուղեցույցի հայերեն տարբերակը
Թուրքական մամուլը սկանդալային է որակել Չինաստանի կողմից Հայաստան ուղարկված տուփերի վրայի գրությունը
Ռուսաստանում որոշում են ընդունել. թոքաբորբով ցանկացած պացիենտի վերաբերվել որպես COVID-19-ի հիվանդի՝ չսպասելով թեստերի արդյունքներին
Ո՞վ և ինչպե՞ս կարող է դիմել սոցիալական աջակցության ծրագրերին. ներկայացնում է Էդմոն Մարուքյանը
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ամենաբարձր վարկանիշ ունեցող 3 դատավորներն
Երևանը բժշկական պարագաներ է ստացել չինական Չոնգցին գործընկեր քաղաքից
Ավելին
Ավելին