f

Անկախ

Ո՞ւր են տանում նախկին նախագահների դեմ կարված քրեական գործերի թելերը


Երբ անցած տարվա ամռան վերջին կալանվորված էին երկու նախկին նախագահներ (Հայաստանի և Ղրղըզստանի), իսկ Մոլդովայի նախկին վարչապետն արդեն դատապարտված էր և իր պատիժն էր կրում, ի լրումն՝ հայտնի էր, որ նրանց կարող է միանալ Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն, BBC-ն փորձեց յուրահատուկ «վարկանիշ» կազմել և ներկայացնել նախկին խորհրդային հանրապետությունների քրեական հետապնդման ենթարկված կամ դատապարտված առաջնորդների՝ այսպես կոչված «Մեղադրյալների ակումբի» ցուցակը և նրանց դեմ հարուցված քրեական գործերի համառոտ պատմությունը: Երեկվա իրադարձությունները, երբ  մեր երկրի երկու նախկին նախագահները միաժամանակ տարբեր դատարաններում  նստած էին մեղադրյալի աթոռին, կարիք առաջացավ վերստին անդրադառնալու ընդհանուր պատկերին և որոշ դիտարկումներ ու ընդհանացումներ անելու փորձ անել:

Ուկրաինա: Երկրի առաջին երեք նախագահները՝ Լեոնիդ Կրավչուկը, Լեոնիդ Կուչման և Վիկտոր Յուշչենկոն թողել են իրենց աթոռը խաղաղ ճանապարհով: Չորրորդ նախագահ Վիկտոր Յանուկովիչը 2014 թ. Մայդանի իրադարձություններից հետո փախավ Ռուսաստան, զրկվեց լիազորություններից և մեղադրյալ դարձավ: 2019 թ. հունվարին Կիևի դատարանը նրան մեղադրեց պետական դավաճանության և Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության մեջ: Հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն, որ ընտրվել է Յանուկովիչի փախուստից հետո, պաշտոնաթող է եղել անցած տարվա նախագահական ընտրություններում պարտվելուց հետո: Անցած տարվա հուլիսին երկրի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենքի նախագիծ ներկայացրեց Պորոշենկոյի թիմի անդամների լյուստրացիայի (պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի) մասին: Իսկ ինքը՝ նախկին նախագահն այժմ վկայի կարգավիճակ ունի մի քանի քրեական գործերով: Նա հերքում է իր մասնակցությունը որևէ անօրինական գործողության:

Վրաստան: Քրեական հետապնդման է ենթարկվել անկախ Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան: 1992 թ. գահընկեց անելուց հետո նրան ազգամիջյան թշնամանքի հրահրման, պետական միջոցների հափշտակման և ճարտարապետական հուշարձանների ոչնչացման մեղադրանքներ առաջադրվեցին: Գամսախուրդիան զոհվեց չբացահայտված հանգամանքներում 1993 թ. Սվանեթիայի լեռներում, որտեղ թաքնվել էր կառավարական զորքերից:

Երրորդ նախագահ Միխայիլ Սահակաշվիլու նկատմամբ հարուցված է մի քանի քրեական գործ: Նա կասկածվում է պետական միջոցների վատնման, 2007 թ. բողոքի ցույցը ցրելիս լիազորությունների չարաշահման և ընդդիմադիրի ծեծին մասնակցելու մեջ: Սահակաշվիլին հեռակա ձերբակալվել է,  նրա նկատմամբ պետական հետախուզում է հայտարարվել, սակայն Վրաստանի իրավապահ մարմիններին չի հաջողվել նրա նկատմամբ միջազգային հետախուզման հասնել: Սահակաշվիլին հերքում է իրեն առաջադրված մեղադրանքները:

Ադրբեջան: Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը գահընկեց արվեց 1992 թ., և հետագա  տասը տարիներին նրա դեմ մի քանի քրեական գործեր հարուցվեցին: Մութալիբովը խուսափեց ձերբակալությունից՝ փախչելով Ռուսաստան, միայն 2012 թ.  վերականգնվեց նրա՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիությունը, և նա կարողացավ վերադառնալ Բաքու:

Քրեական գործերի գործող  անձ է եղել նաև Ադրբեջանի երկրորդ նախագահը՝ երկրի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդ Աբուլֆազ Էլչիբեյը: Նա լրիվ մի տարի էլ չհասցրեց ղեկավարել երկիրը և հեռացվեց իշխանությունից 1993 թ.: ԼՂՀ-ում ադրբեջանական բանակի պարտություններից հետո Էլչիբեյի հեղինակությունն ընկավ։ Գնդապետ Ս. Հուսեյնովը, օգտագործելով ԼՂՀ-ում ադրբեջանական բանակի պարտությունների հետևանքով երկրում սկսված համընդհանուր դժգոհությունը, զինված խռովություն բարձրացրեց։ 1993 թ. հունիսի 18-ին, երբ խռովարարները մոտեցել էին Բաքվին, Էլչիբեյը մայրաքաղաքից հեռացավ Նախիջևան։ 1993 թ. օգոստոսի 31-ին անցկացվել է հանրաքվե, որի մասնակիցների 97.5 տոկոսը անվստահություն է հայտնել Էլչիբեյին, իսկ սեպտեմբերի 1-ին Միլլի մեջլիսը պաշտոնանկ է հայտարարել նրան։  

1996 թ. Էլչիբեյը հանդես եկավ իր հետնորդի՝ գործող նախագահ Հեյդար Ալիևի քննադատությամբ: Ի պատասխան նրա դեմ քրեական գործ հարուցվեց նախագահի պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու մեղադրանքով, սակայն գործը դատարան չհասավ: 

Ղրղըզստան: Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևը ձերբակալվեց 2019 թ. օգոստոսի սկզբին: Նա որպես վկա էր կոռուպցիայի գործով, սակայն հրաժարվում էր գնալ հարցաքննության: Դրա փոխարեն նա սկսեց իր կողմնակիցների և համագյուղացիների հետ նախապատրաստել իր տան պաշտպանությունը Քոյ-Թաշ գյուղում: Դիմակայությունը ուժայիններին ավարտվեց Աթամբաևի տան վրա երկօրյա դրամատիկ գրոհով, որի հետևանքով սպա զոհվեց: Դրանից հետո  Աթամբաևի դեմ սպանության, իշխանության ներկայացուցչի դեմ բռնության գործադրման և զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանքներ առաջադրվեցին:  

Աթամբաևը բանտում հայտնված առաջին ղրղըզական առաջնորդը դարձավ: Քրեական գործը նրա նախորդի՝ Կուրմանբեկ Բակիևի դեմ, որը գահընկեց էր արվել հեղափոխության հետևանքով, հարուցվել էր երկրից նրա փախուստից հետո միայն:

Ղրղըզստանի մյուս նախկին նախագահ Ասկար Ակաևը պաշտոնապես մեղադրյալ չի ճանաչվել, սակայն նա երկիր չի այցելում մի քրեական գործով հանցակից ճանաչվելու մտավախությամբ, որը հարուցվել է իր ազգականների և նախկին զինակիցների դեմ:

Մոլդովա: Մոլդովան խորհրդարանական երկիր է: Նրա նախկին վարչապետ Վլադիմիր Ֆիլատը ձերբակալվել է 2015 թ. կոռուպցիայի մեղադրանքով: 2016 թ. նա դատապարտվել է 9 տարվա բանտարկության: 2019 թ. դատարանը նախկին վարչապետի ազատազրկման ժամկետը երկու տարով կրճատեց, և նա կարող է ազատության մեջ լինել արդեն 2021 թ.:

Մոլդովայի ներկայիս վարչապետ Մայա Սանդուն, երբ 2017 թ. ընդդիմության առաջնորդներից մեկն էր, դիմեց հանրապետության գլխավոր դատախազին, որպեսզի քրեական գործ հարուցվի նախագահ Իգոր Դոդոնի դեմ: Սանդուն մեղադրում էր Դոդոնին հայրենիքի դավաճանության համար, սակայն դատախազությունը հրաժարվեց հետաքննություն սկսել:

Բալթյան երկրները: Թեպետ Էստոնիան, Լիտվան և Լատվիան ԽՍՀՄ կազմում էին, այժմ նրանք, լինելով Եվրոպական միության և ՆԱՏՕ-ի անդամ, վերագրվում են այլ քաղաքական շրջանակի: Եվ այդ երեք հանրապետությունների ներկայացուցիչներն էլ խնդրում են չվերագրել իրենց հետխորհրդային տարածությանը:

Բալթյան երկրներում կառավարման խորհրդարանական համակարգ է, սակայն այստեղ էլ՝ բոլոր երեք հանրապետություններում վարչապետները քրեական գործերի դերակատար են: Նրանց դեմ տարբեր մեղադրանքներ են առաջադրվել՝ սկսած կոռուպցիայից մինչև պետական գաղտնիքի մատնումը:

2005 թ. հակառուպցիոն հետաքննություն է սկսվել Լատվիայի նախկին վարչապետ Էյնարս Ռեպշեի նկատմամբ, երբ նա  պաշտպանության նախարարությունն էր ղեկավարում: Ռեպշեն հրաժարական տվեց, հետագայում գործը փակվեց ապացույցների բացակայության պատճառով: Ռեպշեն կարողացավ վերադառնալ քաղաքականություն և 2009-2010 թթ.  զբաղեցրել է ֆինանսների նախարարի պաշտոնը:

Էստոնիայում 2015 թ. դատախազության պահանջով պաշտոնազրկվեց Տալլինի քաղաքապետ Էդգար Սավիսաարը, որը ղեկավարել է հանրապետությունը հետխորհրդային պատմության առաջին կես տարում՝ 1991-1992 թթ.: Սավիսաարին մեղադրում էին կաշառք վերցնելու և փողերի լվացման համար: 2018 թ. դեկտեմբերին երկրի գերագույն դատարանը կարճեց Սավիսաարի դեմ գործը:

Լիտվայի նախկին նախագահ և վարչապետ Ռոլանդաս Պակսասը մեղադրվել է պետական գաղնիք մատնելու համար, իբրև թե զգուշացրել է ռուսական գործարարին, որ հետևում են նրան: Սակայն Վիլնյուսի տարածաշրջանային դատարանն արդարացրել է նախկին նախագահին:  

***

Ինչպես տեսնում ենք, Հայաստանն այս «ակումբին» բավական ուշ է միացել, նախկին առաջնորդների հետապնդումը նոր երևույթ է մեզ համար, սակայն շատ ցայտուն, կարելի է ասել՝ բացառիկ: Ընդ որում այն ժամանակ, երբ հեռու չգնալով՝ կարելի էր դասեր քաղել հարևան երկու երկրների սխալներից, որոնք արդեն անցել էին  այդ ճանապարհով:  

Նախ նշենք, որ Հայաստանն առաջինն է այն առումով, որ այստեղ հետապնդման է ենթարկվում միանգամից երկու նախկին առաջնորդ՝ Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Հայաստանի օրինակն ուշագրավ է նաև նրանով, որ երկրորդ նախագահը մեղադրվում է մի բանի համար (2008 թ.  զանգվածային անկարգությունների ժամանակ  արտակարգ դրություն հայտարարելով և զորքի օգտագործմամբ՝ սահմանադրական կարգի տապալում, թեպետ զոհվածների հարազատներին շարունակվում է հրամցվել այն վարկածը, որ նախկին նախագահի հրամանով են կրակել, հետևաբար նա է զոհվածների միակ մեղավորը), որ արել և անում է ներկայիս առաջնորդը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ 2008 թ. դեպքերի գլխավոր գործող անձանցից մեկը, որ անձամբ հրահրում էր ամբոխին, իսկ այժմ, անօրինական արշավ կազմակերպելով Սահմանադրական դատարանի վրա, փաստացի տապալում է սահմանադրական կարգը:  Ինչ վերաբերում է երրորդ նախագահին, մինչ այս քրեական գործեր էին հարուցվում նրա ազգականների դեմ, սակայն անցած տարվա նոյեմբերին Զագրեբում՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) համագումարում նրա ունեցած ելույթից հետո քրեական գործ սարքվեց նաև նրա նկատմամբ:  

Նկատենք, որ մյուս երկրների նախկին առաջնորդների հետապնդման դեպքում նրանցից շատերը փախուստի են դիմել (Վիկտոր Յանուկովիչ, Զվիադ Գամսախուրդիա, Միխայիլ Սահակաշվիլի, Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյ, Կուրմանբեկ Բակիև, Ասկար Ակաև), Հայաստանի նախկին առաջնորդները մնացին երկրում՝ քաջ գիտակցելով, թե ինչ է սպասում իրենց:  

Ինչ վերաբերում է մեր և հարևան Ադրբեջանի համեմատությանը, ապա հստակ երևում է, որ Արցախյան պատերազմի ժամանակ մեր կողմի հաղթանակի համար բարենպաստ իրավիճակ ստեղծվեց, երբ Ադրբեջանում թեժ հակամարտություն էր իշխանության և ընդդիմության միջև: Ընդդիմությունն իշխանությանը մեղադրում էր պարտվողականության մեջ և իշխանության գալով՝ ինքն էլ հեռացվեց պատերազմում կրած պարտությունների պատճառով վստահությունը կորցնելու հետևանքով:  

Փաստորեն հարևան հակառակորդ երկրում  առաջնորդները հետապնդվել և գահընկեց են արվել  պատերազմում պարտվելու պատճառով, մեզանում մեղադրյալի աթոռին են հայտնվել այն առաջնորդները, որոնք  Արցախյան պատերազմի և հաղթանակի գլխավոր դերակատարներից են, երկուսն էլ՝ Արցախի հերոս:  

Ի լրումն՝ երկրում աննախադեպ ներքին պառակտում է հրահրվում հենց գործող իշխանության կողմից՝ հանրությանը սևերի և սպիտակների բաժանելով, հայաստանցիների և արցախցիների միջև սեպ խրելով: Զուգահեռ թուլացվում է բանակը՝ հրամանատարական կազմը վարկաբեկելով,  և տոտալ հետապնդումների թիրախ են դառնում բոլորը, նրանք, ովքեր փորձում են այս կամ այն հարցում առարկել երկրի ղեկավարին: Եվ այս ամենը մատուցվում է «թավշյա հեղափոխության» բերած հակակոռուպցիայի և ժողովրդավարության կիսաթափանցիկ շղարշի փաթեթավորմամբ:

Հարց է առաջանում՝ արդյոք այսօր երկրորդ և երրորդ նախագահները նստած կլինեի՞ն մեղադրյալի աթոռին, եթե ժամանակին պատասխանատվության ենթարկեին առաջին նախագահին, որը հարկադրված հրաժական տվեց Արցախի հարցում պարտվողական քաղաքականության համար:

Ի՞նչ հող է նախապատրաստվում մեր երկրում և ո՞ւր են տանում երկու նախկին նախագահների դեմ կարված քրեական գործերի թելերը:  

Անահիտ Հարությունյան

 

 

 

Կարծիք քրեական հետապնդում նախկին նախագահները

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին