f

Անկախ

Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է մոտ 30 000 ԱՄՆ դոլար պարգևավճար


ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը 8 ամսում ստացել է 14 միլիոն 566 488 ՀՀ դրամ՝ մոտ 31 000 ԱՄՆ դոլար պարգևավճար: Այս մասին ի պատասխան Analitik.am-ի հարցմանը հայտնեցին վերոնշյալ նախարարությունից:

Բաթոյանը 2019-ին մինչև մայիս ամիս պարգևավճար չի ստացել, մայիսից հետո ամեն ամիս ստացել է 1 342 827 ՀՀ դրամ պարգևավճար, իսկ դեկտեմբեր ամսին՝ 5 166 699 ՀՀ դրամ պարգևավճար:

Նախարարի աշխատավարձը 2019-ի հունվարին եղել է 420 000 ՀՀ դրամ, փետրվարից մինչև դեկտեմբեր՝ ամսեկան 793 680 ՀՀ դրամ, իսկ 2019-ի դեկտեմբերին Բաթոյանը ստացել է 2 597 122 ՀՀ դրամ աշխատավարձ:

2019 թվականի դեկտեմբերին նախարար Զարուհի Բաթոյանի աշխատավարձն ու պարգևավճարը միասին կազմում է 7 763 821 ՀՀ դրամ՝ մոտ 16 000 ԱՄՆ դոլար:

  1. Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ուդումյան Արմանը 8 ամսում ստացել է մոտ 11 միլիոն ՀՀ դրամ պարգևավճար, որից 3 508 116 ՀՀ դրամը դեկտեմբեր ամսին, 1 504 926-ը՝ հուլիս ամսին, իսկ մնացածը 2019-ի մայիսից հետո ամեն ամիս մոտ 1 միլիոն ՀՀ դրամի չափով: Ուդումյանը միջինում ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի հունիս ամսից՝ 1 383 165 ՀՀ դրամ և օգոստոս ամսից՝ 859 085 ՀՀ դրամ:

Նախարարի մյուս տեղակալ Գեմաֆին Գասպարյանը, ով նշանակվել է 2019-ի փետրվարին, 8 ամսվա ընթացքում ստացել է մոտ 13 միլիոն պարգևավճար,որից ամենաշատը դեկտեմբեր ամսին՝ 4 097 604, ամենաքիչն օգոստոսին՝ 987 277 ՀՀ դրամ, փոխարենն օգոստոս ամսին Գասպարյանը ստացել է 1 829 191 ՀՀ դրամ աշխատավարձ, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին էլ՝ 780 295 ՀՀ դրամ աշխատավարձ, մնացած ամիսներին՝ 661 400 ՀՀ դրամ:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սաիրյան Սմբատի պարգևավճարների գումարն էլ 2019-ի մայիսից մինչև տարեվերջ կազմել է մոտ 11 միլիոն ՀՀ դրամ, որից ամենաշատը ստացել է նորից դեկտեմբեր ամսին՝ 3 508 116 ՀՀ դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 ՀՀ դրամ:

Սմբատ Սաիրյանը միջինում ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի 2019-ի դեկտեմբերից՝ 1 321 302 ՀՀ դրամ, հուլիսից՝ 658 804 ՀՀ դրամ և օգոստոսից՝ 731 313 ՀՀ դրամ:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանի պարգևավճարները 8 ամսում կազմել են մոտ 11 միլիոն ՀՀ դրամ, որից ամենաշատը ստացել է 2019-ի դեկտեմբերին՝ 3 508 116 ՀՀ դրամ, ամենաքիչը մայիսին՝ 942 736 ՀՀ դրամ: Անդրեասյանը ստացել է ամսեկան 562 190 ՀՀ դրամ աշխատավարձ, բացի օգոստոս ամսից՝ 1 524 279 ՀՀ դրամ:

2019 թվականին ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի և փոխնախարարների աշխատավարձերի համար տրված գումարը կազմում է 41 միլիոն 704 373 ՀՀ դրամ, իսկ պարգևավճարների գումարը՝ 59 միլիոն 868 634 ՀՀ դրամ:

2019 թվականին նախարարության ողջ աշխատակազմի պարգևավճարների գումարը կազմել է մոտ 373 միլիոն ՀՀ դրամ: Նշենք, որ այս թվի մեջ ներառված չեն Զբաղվածության պետական գործակալության և Բժշկասոցիալական փորձաքննության գործակալության աշխատակիցներին տրամադրված պարգևավճարների գումարը:

Զարուհի Բաթոյան Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն պարգևավճարներ Հայաստան

Այլ հոդվածներ հեղինակից

Մեր առաջարկությունը կառավարությանը լինելու է երկարացնել արտակարգ դրության ռեժիմը. Արսեն Թորոսյան
Մելանիա Թրամփը կոչով դիմել է ամերիկացիներին
Հայաստանում մանկատների 300 շրջանավարտների բնակարաններ կտրամադրեն
Ճգնաժամերի հաղթահարման հիմնական կանոնը որոշակիությունն է։ Չի կարելի մարդկանց անընդհատ խաբել ու խճճել
Խորհրդարանական հանձնաժողովը հեռավար կրթության իրականացման հետ կապված հարցեր է քննարկել
Գլխում չհաղթահարված ռեցեսիան
COVID-19-ով վարակված Բորիս Ջոնսոնը աշխատանքի մեկ ամիս անց կվերադառնա
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման՝ հղի կանանց ուղղված ծրագրով վճարումները սկսված են
ՃՏՊ Աշտարակ քաղաքում. կա տուժած
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ապօրինի հրազեն են հայտնաբերել
Հարվի Վայնշտեյնը բանտում բուժվել է կորոնավիրուսից
Հայաստանի Հելսինկյան կոմիտեն իրականացնում է խորհրդատվություն՝աշխատանքային հարաբերությունների խախտումների վերաբերյալ
Պուտինը կորոնավիրուսի դեմ պայքարը նմանեցրել է թյուրքերի դեմ պատերազմներին
Չեխիայում եւ հավատարմագրման մյուս 5 երկրներում չկան դժվար, առավելևս՝ անելանելի վիճակում հայտնված ՀՀ քաղաքացիներ. դեսպան
Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը. «Հրապարակ»
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
ԵՄ-ն համաճարակի պայմաններում տնտեսությանն աջակցելու համար 500 միլիարդ եվրո կստանա
Հնդիկների մասնակցությամբ խարդախություն․ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
Գլխավոր դատախազության գործողություններում նման պնդումներ անելուց առաջ հորդորում ենք գոնե տարրական պատկերացումներ կազմել այդ ոլորտը կարգավորող իրավանորմերից ու ընթացակարգերից
Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին ճանապարհեց Հայաստան. ԱԳՆ
Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին՝ վարչապետի անունից քաղաքացիներին զանգող անձանց բացահայտելու համար
«Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19- ի դեմ պայքարին
Հայաստանում կորոնավիրուսից 12 մահվան դեպք է գրանցվել, այլ ոչ 200՝ վերջին երկու ամիսներին անցկացվող միջոցառումների շնորհիվ. Թորոսյան
Հայտնիները՝ COVID 19-ի թիրախում (լուսանկարներ)
Առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն
Ավելին
Ավելին