f

Անկախ

Արցախում 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է


Արցախում այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է: Այս մասին հայտարարություն է տարածվել Արցախի կառավարության ֆեյսբուքյան էջում։

«Հաշվի առնելով հանրապետությունում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.

• Կազմակերպվել են քննարկումներ վարակի համաճարակային իրավիճակի և Արցախի Հանրապետությունում ձեռնարկվող միջոցառումների շուրջ՝ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:

• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև գործում է օպերատիվ հաղորդակցություն: Նախարարությունից խումբ է գործուղվել ՀՀ գործընկեր կառույց՝ ախտորոշելու և համապատասխան միջոցառումներ կազմակերպելու ուղղությամբ վերջին նորություններին ծանոթանալու, կանխարգելիչ նոր միջոցառումների մասին տեղեկություններ և անհրաժեշտ նյութեր ստանալու նպատակով:

• ԱՀ և ՀՀ առողջապահության նախարարությունների միջև ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Արցախից ուղարկված փորձանմուշների պատասխանները ստանում են օպերատիվ: Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ առայսօր բոլոր պատասխանները բացասական են: Կորոնավիրուսով վարակվածության դեպք չի հայտաբերվել:

• Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում: Գործող չափորոշիչների համաձայն, 28 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը:

Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված է՝ վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով:

• Արցախի Հանրապետությունն ապահովված է անհրաժեշտ դեղամիջոցներով և բժշկական նշանակության ապրանքներով:

• Արտաքին գործերի և մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունների հետ մշակվել է հուշաթերթ, որտեղ բնակչությանն առաջարկվում է զերծ մնալ գործարար և զբոսաշրջային այցերից դեպի Չինաստան և կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր արձանագրած երկրներ, ինչպես նաև այդ երկրներից դեպի Արցախ զբոսաշրջային այցեր կազմակերպելուց:

• Քաղաքացիների շրջանում շարունակվում են բացատրական աշխատանքները՝ կորոնավիրուսից, սուր շնչառական վարակներից խուսափելու, սեփական առողջությունը չվտանգելու ուղղությամբ:

Առողջապահության նախարարությունը պարբերաբար հրապարակում է տեղեկատվություն պաշտոնական ու սոցիալական հարթակներում»,– ասվում է հայտարարությունում:

Արցախի Հանրապետություն

Այլ հոդվածներ հեղինակից

Կարդացեք նաև

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում
Թոքաբորբով բոլոր պացիենտներին այսօրվանից կորոնավիրուսի թեստ է կատարվելու․ նախարար
Ախտահանում են շտապօգնության մեքենան կորոնավիրուսով պացիենտ ընդունելուց հետո. տեսանյութ
Գյոտցեն հայտարարել է «Բորուսիայից» հեռանալու ցանկության մասին
ՀՀ մշակույթի նախկին նախարարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու գործն ուղարկվել է դատախազություն
Առանձնապես խոշոր չափերի հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում
«Չելսին» կվաճառի Կանտեի տրանսֆերը
Փաշինյանը տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է աշնանն ընդունել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը
Ալբերտ Ազարյանի կոչը՝ մարզիկներին
Նախորդ տարի սոցիալական նպաստ է ստացել 86 հազար 700 ընտանիք
Համաշխարհային բանկը Թուրքիայի տնտեսական զարգացման կանխատեսումը 3%-ից հասցրել է 0․5%-ի
«Իմ քայլը» հիմնադրամն ընդունում է 2020-2021 ուստարվա կրթաթոշակային ծրագրի հայտադիմումները
Իրոք չեմ հասկանում մարդկանց այդքան մոլորեցնելու իմաստը ո՞րն է
Նա պաշտպանել է մեզ ա՛յն ժամանակ, երբ մեզ պաշտպանություն էր անհրաժեշտ. Քոչարյանի ազատության հանձնախումբը տեսանյութ է հրապարակել
Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը դուրս է բերվել Ոտնլվայի արարողությանը
Կորոնավիրուսի տնտեսական հետևանքները մեղմելու նպատակով Արցախի գյուղոլորտում պետական աջակցության ծրագրեր են մեկնարկում
«Հայրենիք» կինոթատրոնի խաչմերուկում լուսացույցերը կանջատվեն եւ երթեւեկությունը կազմակերպվի շրջանաձև
Նիկոլ Փաշինյանի խոսքը Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին
Լևոն Ազիզյանը նշանակվել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ուղիղ
ԱՄՆ–ից ՀՀ վերադարձող 35 հայ աշակերտները երգում են օդանավակայանում
Հայտարարվել է մրցույթ Լուկաշին-Հ17 3,2 կմ երկարությամբ ճանապարհահատվածի վերականգնման շինաշխատանքների համար
Ապրիլի 9-10-ը բացահայտվել է հանցագործության 50 դեպք
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Ապրիլի 9-ին հանրապետության տարածքում վարակազերծվել են 490 հանրային վայրեր
Ավելին
Ավելին