ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իտալիայի քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորրելին հայտարարել է, որ երկրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 400-ի: Գրում է Gazeta.ru-ն:
«Մենք ունենք 400 վարակված», - ասել է նա: Բորելլին նշել է, որ վարակվածների ամենամեծ թիվը գրանցվել է հյուսիսային Լոմբարդիա շրջանում, որը կորոնավիրուսի բռնկման գոտին է հանդիսանում:
Դեպարտամենտի ղեկավարը հստակեցրել է, որ ներկայումս ավելի վաղ երեք վարակվածներ բուժված են համարվում: