Մարդուն արթնանալուց հետո հարկավոր է մեկ ժամ հագեցած նախաճաշել: Նախաճաշի կարևորության մասին պատմել է ՌԴ դաշնային բժշկական և կենսաբանական գործակալության հետդիպլոմային կրթության ակադեմիայի պրոֆեսոր Մարգարիտա Կորոլևան: Գրում է Gazeta.ru-ն:
Սննդաբանը նշել է, որ սննդի առաջին ընդունումը պետք է բավական հագեցած լինի, քանի որ օրգանիզմին ուժերն են անհրաժեշտ են կյանքի ծրագրերն ապահովելու համար: Բացի այդ, լիարժեք նախաճաշը երկարակեցության գործոն է: Քանի որ ուտելուց հետո ապահովվում է նյութափոխանակության հետ կապված խնդիրների առաջացման կանխարգելումը:
Ավելի վաղ բրիտանացի հետազոտողները պարզել էին, որ նախաճաշն անտեսող ավագ դպրոցի աշակերտների ուսման առաջադիմությունը ինը կետից բաղկացած սանդղակից երկու բալով պակաս է, քան նրանց համադասարանցիները, ովքեր կանոնավոր նախաճաշում են: