f

Անկախ

«Հրապարակ». «Դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ». Աղազարյանը՝ լոգոյի «բոլոլայի» մասին


«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ «Իմ քայլը» շոկի մեջ էր, իշխող ուժը 3 մլն դրամ է հատկացրել լոգոյի համար, որը, պարզվեց, կրկնօրինակ է՝ ոչնչով չի տարբերվում 1991 թ․ հանրաքվեի լոգոյից։

«Անհարմար բան ստացվեց»,- ընկճված ասաց պատգամավոր Հովիկ Աղազարյանը։ Համոզվեցի՞ք, որ իշխող ուժում գրեթե բոլոր հարցերին են նման անփութությամբ վերաբերվում։ «Ես տեղյակ չեմ, թե ինչպես են ընտրել»։ Ովքե՞ր են ընտրել։ «Շտաբը, ՔՊ վարչությունը, որի անդամը չեմ ես։ Եվ հետո՝ ի՞նչը պիտի ստուգեին, միանգամից մտածելը դժվար է, որ կարող են կեղծել։ Պետք է ուղղակի իմանալ այդ մասին, հակառակ դեպքում ո՞նց կասկածեին»։

Տեսնո՞ւմ եք՝ եթե փորձառու տարեցներին դուրս չթողնեին վարչությունից, գուցե նման բան չլիներ։ «Ես կարող է հիշեի»,- կատակեց Աղազարյանը։ Իսկ ի՞նչ որոշում կկայացվի՝ հնարավո՞ր է հրաժարվեք լոգոյից, նոր մրցույթ անեք, պատասխանատվության կանչեք ձեզ խաբելու համար, գումարը հետ վերցնեք։ «Պետք է խոսել հեղինակի հետ, միգուցե միտումնավոր չի գողացել, մեխանիկորեն է ստացվել։ Բայց որ պիտի գտնել նաեւ 91 թվականի հեղինակին, դա, կարծում եմ, ամենակարեւորն է»։

Ինչո՞ւ, գումարը հնարավոր է իրե՞ն փոխանցեք։ «Չեմ կարող ասել, դեռ պիտի խոսենք»։ Աղազարյանի կարծիքով՝ պետք չէ այս ամենից ողբերգություն սարքել․ «Այո, մի կողմից անհարմար բան ստացվեց, մյուս կողմից՝ խորհրդանշական. 91 թվականի հանրաքվեի տրամաբանական շարունակությունն է»։ Ինչպե՞ս։ «Բա ի՞նչ, անկախությունը գիտեք այն է, որ մենակ թշնամիների՞ց պիտի անկախանաս, առաջին հերթին դու ինքդ քեզնից պետք է անկախանաս, կաշկանդված չլինես որեւէ բանով»։

Հիմա Դուք անկա՞խ չեք, ո՞վ է կաշկանդում Ձեզ։ «Դե, դա ինձ չի վերաբերում, ես հատուկ տղա եմ»։ Իսկ թի՞մը։ «Չեմ կարող ասել՝ չէ, ինչո՞վ պիտի կաշկանդված լինեն։ Եկեք ընդունենք, որ խորհրդանշական է»։ Իսկ կարո՞ղ է «դավադիրները» ձեզ փորձել են, թե «գենետիկորեն» որքան եք կապված 90-ականների իշխանության հետ։ «Բացառված է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հովիկ Աղազարյան

Փարիզում տղամարդը փակվել է Իրանի հյուպատոսարանում և սպառնացել պայթեցնել իրեն․ նա ձերբակալվել է
«Մեծ յոթնյակի» երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
Իսրայելի ու Իրանի միջև հարձակումների շարքն ավարտվել է. CNN
«Մեծ յոթնյակի» երկրներն Իրանին կոչ են արել դադարեցնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման աջակցությունը
«Մեծ յոթնյակի» երկրները երբևէ այսքան միասնական չեն եղել. Բլինքեն
«Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարները հայտարարել են, որ Ուկրաինան ներգրավված չէ «Կրոկուս»-ի ահաբեկչության մեջ
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իսրայելի դեմ՝ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի առնչությամբ
Ղազախստանի նախագահն արգելել է վեյփերի վաճառքն ու տարածումը
Չինաստանը ՌԴ ռազմարդյունաբերական համալիրի հիմնական մատակարարն է. Բլինքեն
«Քննիչը ոտքը դրել է քաղաքացու գլխին, ստիպել՝ հանել հագուստը»․ փաստաբանն ահազանգում է, ՔԿ-ն՝ հերքում
Դեպի Վրաստան հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է. Մեսրոպ Առաքելյան
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը ետ են քաշվելու, տեղը զիջելու են սահմանապահ զորքերին
ՌԴ զորախումբը Արցախից տարածքից դուրսբերումն անընդունելի է. Արցախի ԱԺ 3 խմբակցություններ
Քարտեզ. Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ 4 գյուղերի հատվածում կլինի սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Ինչ են որոշել Հայաստանն ու Ադրբեջանը 4 գյուղերի վերաբերյալ․ պաշտոնական հաղորդագրություն
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Ավելին
Ավելին