ՍԴ դատավորներից որևէ մեկը մինչև այսօր չի դիմել վաղ կենսաթոշակի անցնելու համար։
Հիշեցնենք, որ այսօր լրանում է ՍԴ դատավորների՝ վաղաժամ կենսաթոշակի գնալու օրենքով սահմանված ժամկետը: Այդ օրենքը նախատեսում էր, որ մինչեւ փետրվարի 27-ը ՍԴ 7 դատավորները կարող են օգտվել վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորությունից: Այդ դեպքում նրանք կկարողանային ստանալ իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: