f

Անկախ

Հայաստան-Գերմանիա. աշխատանքի վրա հիմնված կրթության ծրագրերը՝ շարունակական


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) պատվիրակությանը։

Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Ա. Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել անցած տարիների համագործակցության և այս պահին իրականացվող ծրագրերի համար։ Նա նշել է, որ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ներդրում ունի Հայաստանում կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների գործընթացում՝ հույս հայտնելով, որ առաջիկայում կձևավորվի նաև համագործակցության նոր օրակարգ։  

ԳՄՀԸ  տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Աննե Քեմփան, արձանագրելով, որ գերմանական կողմը տարբեր բնագավառներում ծրագրեր է իրականացնում Հայաստանի անկախությունից ի վեր, վերահաստատել է սկսված նախագծերն ավարտին հասցնելու, ինչպես նաև տեխնիկական աջակցություն տրամադրելու գերմանական կողմի պատրաստակամությունը։ Նա ներկայացրել է գրասենյակի նոր ղեկավար Հան Կասենսին, որը վերջին 6 տարիներին աշխատել է Բալկաններում՝ Ալբանիայում, և իր գործունեությունը մեր երկրում կսկսի ծավալել եկող ամսվանից։

ՀՀ ԿԳՄՍՆ Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, արձանագրելով, որ ՄԿՈւ ոլորտում ԳՄՀԸ-ն հայկական կողմի համար կարևոր, նորարարական ծրագրեր իրականացնող դոնոր կազմակերպություններից մեկն է, տեղեկացրել է, որ 40-ից ավելի մասնավոր ընկերություններ արդեն ընդգրկված են աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերում, և նման կազմակերպությունների թիվը տարեցտարի ավելանում է։

Գերմանական կողմը շահագրգիռ է ծրագրերում մարզային համայնքների ընդգրկվածությունը մեծացնելու հարցում։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են սկսված նախագծերն ավարտին հասցնելու և միջազգային մյուս կազմակերպությունների հետ ջանքերը մեկտեղելու ու ծրագրերը համակարգելու անհրաժեշտությունը։

Հայաստան ՀՀ ԿԳՄՍ

Այլ հոդվածներ հեղինակից

Կառավարությունը մտադիր է երկարացնել արտակարգ դրության ժամկետը. «Հրապարակ»
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
ԵՄ-ն համաճարակի պայմաններում տնտեսությանն աջակցելու համար 500 միլիարդ եվրո կստանա
Հնդիկների մասնակցությամբ խարդախություն․ ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
Գլխավոր դատախազության գործողություններում նման պնդումներ անելուց առաջ հորդորում ենք գոնե տարրական պատկերացումներ կազմել այդ ոլորտը կարգավորող իրավանորմերից ու ընթացակարգերից
Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին ճանապարհեց Հայաստան. ԱԳՆ
Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին՝ վարչապետի անունից քաղաքացիներին զանգող անձանց բացահայտելու համար
«Ազնավուր» հիմնադրամը միանում է COVID-19- ի դեմ պայքարին
Հայաստանում կորոնավիրուսից 12 մահվան դեպք է գրանցվել, այլ ոչ 200՝ վերջին երկու ամիսներին անցկացվող միջոցառումների շնորհիվ. Թորոսյան
Հայտնիները՝ COVID 19-ի թիրախում (լուսանկարներ)
Առկա է լուրջ քննարկման անհրաժեշտություն
Խորը վշտով տեղեկացա անվանի բարերար Նազար Նազարյանի կնոջ՝ Արտեմիս Նազարյանի մահվան բոթը. Մուրադյան
Տարօրինակ փոխվարչապետի «հակակոմունալ» պատասխանը
Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում պատրաստում են պաշտպանիչ դիմակներ
Հայաստանը որոշ ապրանքներ է արտահանում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի չափանիշներին
Փաշինյանի մոտ քննարկվել է կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելելու ուղղությամբ հետագա անելիքները
Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը համաձայնություն չի տվել «Beeline»-«Յուքոմ» գործընթացին
5-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել հեռավար վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել է 253 փաստաբան
Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ
«Դատավորի» վիրահատությունը, վիրահատական սեղանին մահացած արդարադատությունը ու անմարդկային վերաբերմունքի մաստեր կլասը. Հովհաննիսյան
Մեծ հպարտությամբ ընդունել եմ Արթուր Վանեցյանի հետ թիմ ձևավորելու առաջարկը, որոշել եմ զբաղվել քաղաքականությամբ. Արսեն Բաբայան
Անցկացվել են կրակի կառավարման վարժանքներ
Ճգնաժամի հետեւանքները մեղմելու համար արդեն 100 միլիոն դոլար է հատկացվել. Փաշինյան
Վիրուսի շրջանառությունը դուրս է եկել վերահսկողությունից. Թորոսյանը ներկայացրել է իրավիճակը երկրում
Ավելին
Ավելին