f

Անկախ

ՄԻՊ-ին դժգոհել են դպրոցում երեխաների նկատմամբ բռնության գործադրման դեպքով․ ուսուցիչը նկատողություն է ստացել


Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը  Հայաստանի մարզերից մեկի դպրոցներից մեկում ֆիզկուլտուրայի ուսուցչի կողմից 6-րդ դասարանում սովորող իր որդու եւ դասընկերների նկատմամբ պարբերաբար բռնություն գործադրելու հարցը կարգավորելու համար:

ՄԻՊ-ից հայտնում են, որ քաղաքացու դիմումի համաձայն՝ ծնողները ուսուցչի պահվածքի մասին տեղյակ են պահել դպրոցի տնօրենին, որը հավաստիացրել է, որ կուսումնասիրի խնդիրը եւ միջոցներ կձեռնարկի, սակայն որեւէ միջոց չի ձեռնարկել:

 Հաշվի առնելով բողոքով բարձրացված խնդրի կարեւորությունը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչներն այցելել են տվյալ դպրոց եւ խնդիրը քննարկել դպրոցի տնօրենի, մարզպետարանի ներկայացուցչի, 6-րդ դասարանի դասղեկի, դասարանի 28 աշակերտների, նրանց ծնողների, ինչպես նաեւ ենթադրյալ բռնություն գործադրած ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ:

 Քննարկմանը ներկա բոլոր ծնողները Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ներկայությամբ պնդել են, որ ֆիզկուլտուրայի ուսուցիչը ֆիզկուլտուրայի դասերի ժամանակ պարբերաբար բռնություն է գործադրել երեխաների նկատմամբ: Պաշտպանի աշխատակազմի իրավասու ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել 6-րդ դասարանի թվով 28 աշակերտների հետ, որի ընթացքում երեխաները հաստատել են իրենց նկատմամբ բռնության դեպքերը, ինչպես նաեւ նշել են տվյալ ուսուցչի կողմից բռնության այլ դեպքերի մասին, որոնց վերաբերյալ ծնողները տեղեկացված չեն եղել:

Դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների եւ նրանց ծնողների հայտնած տեղեկությունների կապակցությամբ՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սեփական նախաձեռնությամբ սկսվել է քննարկման ընթացակարգ, որի շրջանակներում գրություններ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն եւ մարզպետարան:

Պաշտպանը գրությամբ մարզպետարանից պարզաբանումներ է պահանջել բարձրացված հարցի կապակցությամբ, իսկ ՀՀ գլխավոր դատախազություն ուղարկված գրությամբ բարձրացրել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակում նկարագրված հանգամանքները ստուգելու հարցը:

Քննարկման արդյունքում դպրոցի տնօրենի հրամանով ուսուցչին ոչ վայել պահվածքի համար ֆիզկուլտուրայի ուսուցչի նկատմամբ կիրառվել է «նկատողություն» կարգապահական տույժը եւ դասերի բնականոն ընթացքը չխաթարելու նպատակով 6-րդ դասարանի ֆիզկուլտուրայի դասաժամերը դասավանդելու համար այլ  ուսուցչի է փոխանցվել։ Միաժամանակ, մարզպետի կողմից դպրոցի տնօրենին հանձնարարվել է դպրոցի ուսուցչական անձնակազմի հետ տանել համապատասխան բացատրական աշխատանքներ՝ դպրոցում բացառապես մանկավարժական մեթոդներ կիրառելու և ուսումնական գործընթացի բնականոն ընթացքը խստագույնս պահպանելու նպատակով:

ՀՀ ՄԻՊ

Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
«Փաստ». Հիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն
«Ժողովուրդ». 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199
«Իրավունք». «Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների
«Փաստ». Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են
Հերթական սրբապղծությունը․ «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում»․ «Հրապարակ»
ՀՀ պետականության դեմ բացահայտ ուղղված քայլ է իշխանությունն առաջ տանում` ցեղասպանության զոհերի անունների ցուցակ կազմելը համարելով «Ցեղասպանության հետ կապված իրական հիմքերի կառուցում»․ Թաթոյան
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ»
Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը
Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»
Հոսանքազրկում Երևանում և մի շարք մարզերում
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
«Հրապարակ». Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին
«Փաստ». Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված
«Ժողովուրդ». Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ
«Փաստ». Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը»
«Ժողովուրդ». Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով
Ռուսաստանի և Իսրայելի անվտանգության խորհուրդների քարտուղարները բանակցություններ են վարել
Լեմկինի ինստիտուտը պատասխանել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը
Գերմանիան Իսրայելին հորդորում է հարգել միջազգային իրավունքը
Գերմանիայի կանցլերը քննադատել է Վրաստանի՝ «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Իրանի հարձակումը Իսրայելին ստիպել է հետաձգել Ռաֆահի վրա հարձակման ծրագրերը. CNN
Ռուսաստանը և Տաջիկստանը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Մակրոնը հույս ունի համոզելու տարածաշրջանի երկրներին, որ Իրանը սպառնալիք է
Ավելին
Ավելին