Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում «Ռոման» հյուրընկալվել էր «Գենտին»:
Հանդիպման մեկնարկում առավել ակտիվ էին «Գենտի» ֆուտբոլիստները և 25-րդ րոպեին Քրիստիան Դեյվիդն առաջ մղեց «Գենտին»: 4 րոպե անց Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Կլյուվերտը հավասարեցրեց խաղի հաշիվը` 1:1:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի` 1:1, բայց քանի որ «Ռոման» առաջին խաղում հաղթել էր նվազագույն հաշվով իտալական թիմն էլ կշարունակի պայքարը Եվրոպայի լիգայում:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր և մասնակցեց ամբողջ խաղին: