Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակարրդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:
Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 27-29-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի ունեցան քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդեր:
Պաշտոնական տվյալներով, կտտանքներից և ծաղրի ենթարկելուց հետո Սումգայիթի 32 հայ բնակիչ է սպանվել, հարյուրավորները ծանր վնասվածքներ են ստացել, հաշմանդամ դարձել: