f

Անկախ

Երեք մեջբերում, որը մատնում է իշխանության անլրջությունը


«Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Գեղամ Նազարյանը գրում է.

Արսեն Թորոսյան՝  ՀՀ առողջապահության նախարար.  «Քանի որ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում, շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»:

Թ. Գեբրեիսուս՝  Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախագահ.  «Դատելով զարգացումներից, Կորոնավիրուսը ձեռք է բերելու պանդեմիկ հատկանիշներ։ Եթե պետությունները գործեն ագրեսիվ, նրանք կկարողանան դիմակայել։ Կան մի քանի կենսական հարցեր, որոնք յուրաքանչյուր պետություն պետք է իրեն տա. Դուք պատրա՞ստ եք առաջին հիվանդին ընդունելու,  ունեք բավարար բժշկական թթվածին և այլ պարագաներ....»

Էմանուել Մակրոն՝ Ֆրանսիայի նախագահ. «Սա ճգնաժամ է, սպասվում է համաճարակ. Մեր պարտքը դրան դիմակայելն է...»

Հայաստանի երեք հարևանների հետ մենք ունենք զգալի ծավալի շփումներ, ուղեւորափոխադրումներ, իսկ այդ երկրներում արդեն իսկ կորոնավիրուս է հայտնաբերվել: 

Մեզ սպասում է մեծ ալիք Ռուսաստանից, որը դեռեւս չի մտնում վտանգավոր երկրների ցանկում, բայց հավանականությունը, որ կդառնա այդպիսին, օր օրի մեծանում է։ Հասկանալի է , թե դա ինչ ծավալներով եւ ինչ արագությամբ կազդի Հայաստանի վրա։

Ադրբեջանն իր բոլոր սահմաններին  տեղակայում է շարժական հոսպիտալներ, բոլոր երկրները մշակել եւ իրականացնում են կոշտ համակարգված քայլեր: Ի՞նչ է անում Հայաստանը։ Իշխանությունները մատնված են անգործության. նրաքն ուղղակի չգիտեն իրենց անելիքը, չեն պատկերացնում ռիսկերը։

Նրանց ուշքն ու միտքը երթը, հանրահավաքը, հանրաքվեն է։  Առողջապահության նախարարն ասում է՝ հանրահավաքները վիրուսի տարածման վտանգ չեն պարունակում: Սա մտածողություն է կամ մտածողության դեֆեկտ։

Օրվա իշխանությունները քաղաքական պատասխանատվություն են կրում այս անտարբերության, անգործության համար: Եթե հանկարծ վիրուսը հայտնվի եւ տարածվի Հայաստանում, ապա դրա հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է բացառապես գործող իշխանությունների վրա։ 

Հ. Գ. Այսօրվա հայաստանյան մթնոլորտը հիշեցնում է  խորհրդային ոչ վաղ անցյալը՝ Չեռնոբիլի ատոմակայանի պայթյունը, որից հետո վտանգավոր գոտում գտնվող քաղաքների եւ գյուղերի բնակչությանը չէին տարհանել, ինչ է թե չձախողվեն մայիսի մեկի տոնական շքերթներն ու միջոցառումները:

«Այլընտրանքային նախագծեր խումբ» Գեղամ Նազարյան

Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում․ Գոռ Աբրահամյան
Հնդիկ ուսանողները ահազանգում են՝ «Հայբուսակը» չի թողնում մասնակցել պետական ավարտական քննություններին. Hetq.am
Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը` ՄԱԿ-ի դատարանում
Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակի է արժանացել «Ամերիկացի» ֆիլմի երաժշտության համար
Դավիթ Տոնոյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարոյթյունը
Չի բացառվում, որ իսրայելական հարձակումը Ադրբեջանի տարածքով է տեղի ունեցել. իրանագետ
Ալավերդիում 16-ամյա պատանիները հուշանվեր-թղթադրամներ են փորձել իրացնել․ նրանք ձերբակալվել են
Ջաթին Շարման որոնվում է որպես անհետ կորած
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
Արցախցիների շուրջ 65%-ը չի ուզում արտագաղթել ՀՀ-ից. Մնացածի 35 %-ի մեծ մասը ձգտում է արտագաղթել ՌԴ. Արցախի ՄԻՊ
Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչները՝ ի նշան ոռոգման ջրի բարձր գնի դեմ  բողոքի, փակել են Մարգարա-Վանաձոր ճանապարհը
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը
Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեում Հայաստանը ներկայանում է «Արձագանք» մուլտիմեդիա նախագծով
Հանրապետության հրապարակում ոստիկանները մի երիտասարդի մոտ զենք են նկատել. Նրան ձերբակալել են
Քաղաքացուն խոշտանգելու մասին փաստաբանի ահազանգի հիման վրա ՄԻՊ-ի արագ արձագանքման խումբը մեկնել է ԲԿ
Գոռ Ներսիսյան․ «Ամեն բան անելու եմ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես գալու համար»
Պետական մարմինները «լվանում են ձեռքերը». արցախցիների կուտակած կենսաթոշակների ճակատագիրն անորոշ է. Hetq.am
Լարսը փակ է բեռնատարների համար
Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանի նամակին
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հաստատ էս տատիկ-պապիների հետեւում ուրիշ մարդիկ կան. Քաղաքապետարանի պաշտոնյան՝ փողոցային առեւտուր անողների մասին
Ավելին
Ավելին