f

Անկախ

ՍԴ փոխնախագահը մի շարք բուհերի ներկայացուցիչների հետ քննարկել է ՍԴ-ի կողմից հայտարարված մրցույթի հարցերը


Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը փետրվարի 26-ին հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ։

ՍԴ-ից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանի կողմից հայտարարված ուսանողական գիտական աշխատանքների մրցույթի   կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Ալվինա Գյուլումյանը ներկայացրել է մրցույթի հիմնական նպատակը՝ նշելով, որ այն լավ առիթ է իրավագիտություն սովորող եւ ուսումնասիրող ուսանողների, մագիստրանտների եւ ասպիրանտների մոտ մեծացնելու հետաքրքրությունը սահմանադրական իրավունքին, սահմանադրական արդարադատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին։ Նա նաեւ նշել է, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն, եւ հաղթողների պարգեւատրումը կկազմակերպվի 2020 թվականի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության ընդունման հոբելյանական 25-րդ տարեդարձի օրը։ Հանդիպման մասնակիցների առաջարկությունների հիման վրա կատարվել են որոշակի ճշգրտումներ մրցույթի կազմակերպման հարցում։

Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը եւ հանդիպմանը մասնակցող Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պատասխանել են նաեւ քննարկման մասնակիցներին հուզող հարցերին։ Առանձին անդրադարձ է կատարվել նաեւ Սահմանադրական դատարանի եւ տարբեր համալսարանների միջեւ հնարավոր համագործակցության հարցերին, որոնց կապակցությամբ Ալվինա Գյուլումյանը հայտնել է ՍԴ պատրաստակամությունը բուհերին՝ իրենց առաքելության գործում հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում։

Սահմանադրական դատարան

Իրանի կողմից ատոմային ռումբ ստեղծելուն «շաբաթներ» են մնացել․ ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար
Մեծ Բրիտանիան ընդունել է ներգաղթյալներին Ռուանդա արտաքսելու օրենքը
ԱՄՆ-ը չինական բանկերի դեմ պատժամիջոցներ է մշակում՝ ՌԴ-ի հետ համագործակցելու համար․ WSJ
ՌԴ պաշտպանության փոխնախարարին բերման են ենթարկել կաշառք ստանալու կասկածանքով
2030 թվականին Մեծ Բրիտանիան պաշտպանության վրա կծախսի իր ՀՆԱ-ի 2,5%-ը. Ռիշի Սունակ
Եթե Իսրայելը հարձակվի Իրանի վրա, բոլորովին այլ պայմաններում կհայտնվի. Ռաիսի
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Նոյեմբերյանի ոստիկանության բաժնից քիչ առաջ ազատ արձակվեց գնդապետ Միհրան Մախսուդանի որդին եւ եւս երկու բերման ենթարկված
Հավաքական Արևմուտքը, Ուկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ
ԱՄՆ-ն Ուկրաինայի համար 1 միլիարդ դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստում
Սի Ծինպինը կայցելի Բելգրադ՝ Չինաստանի դեսպանատան վրա ԱՄՆ-ի ռմբակոծության 25-րդ տարելիցին. Bloomberg
Պաշտպանի հանձնարարությամբ՝ արագ արձագանքման խումբ է մեկնել «Զվարթնոց» օդանավակայան՝ Լեո Նիկոլյանին տեսացելու նպատակով
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Կարմիր բերետավորների կողմից բռնության է ենթարկվել գնդապետ Մախսուդյանը, նա Նոյեմբերյանի հիվանդանոցում է
Շատ մեծ վտանգներ կան. Սերժ Սարգսյանը՝ Տավուշում տիրող իրավիճակի մասին
Այո, ինձ հրել են. #Բագրատ_Սրբազան
Կիրանցի ճանապարհը փակած քաղաքացիները երթով այցելեցին գյուղի եկեղեցու բակում գտնվող հուշահամալիր
Բագրատ Սրբազանին հրել են, փորձել հեռացնել տարածքից. իրավիճակը կտրուկ լարվեց Այրումից Բագրատաշեն տանող հատվածում
Սուրեն Պետրոսյանն ու ևս 20 քաղաքացի Նոյեմբերյանի բաժնում են, Մախսուդյանը վնասվածքներ ունի, նրան բաց են թողել
Մայիսի 1-ից՝ Երևան-Բաթում-Երևան ուղիղ չվերթներ
«Իրատեսական է, ամենահասանելի ճանապարհն անվստահություն հայտնելն է»․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանին հեռացնելու մասին
Պետք է դիմել ցանկացած միջոցի. ամեն միջոց սահմանադրական է. Վազգեն Մանուկյան. տեսանյութ
Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ)
Լարված իրավիճակ՝ Տավուշում․ բնակիչները Բագրատ Սրբազանի գլխավորությամբ փորձում են փակել Բագրատաշենի ճանապարհը. ուղիղ
«Չե՛մ թողնի ճանապարհը փակեք»․ Ոստիկանության գնդապետը սպառնալից տոնով զգուշացրեց Բագրատ Սրբազանին և քաղաքացիներին
Ավելին
Ավելին