Վանաձորի «Լոռի» ֆուտբոլային ակումբի խաղացող Խուլիան Մենդոսան հեռացել է ակումբից:
Ակումբի մամուլի ծառայության հաղորդմամբ` «Լոռին» և Խուլիան Մենդոսան երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը:
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի փետրվարի 28-ին: բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Լոռին»`28 միավորով: