f

Անկախ

Անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի Արցախյան հակամարտության վերաբերյալ. Զաս


Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մշտապես գտնվում է ՀԱՊԿ-ի ուշադրության կենտրոնում: Այս մասին Երեւանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Հայաստանի համար զգայուն իրադարձություններին ավելի օպերատիվ արձագանքման քայլերի մասին հարցին, հայտարարեց կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

«Մենք արդեն Հայաստանի կողմից ՀԱՊԿ մյուս պետություններին այս խնդրի մասին տեղեկացնելու լավ համակարգ ենք կառուցել: Հավատացեք, պետությունների ղեկավարների յուրաքանչյուր գագաթնաժողովին այս հարցը քննարկվում է: Բոլորը բավականին տեղեկացված են: Անհրաժեշտության դեպքում, ՀԱՊԿ-ն իր դիրքորոշումը կհայտնի այս հակամարտության վերաբերյալ: Դա բազմիցս արվել է: Ընդ որում, պետությունների ղեկավարների եւ արտաքին գործերի նախարարների հայտարարությունները հասանելի են, եւ ես դրանք չեմ մեկնաբանի: Բայց դիրքորոշման էությունը պարզ է: ՀԱՊԿ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ լուծման օգտին եւ տեսնում է խնդիրը լուծելու միայն մեկ ճանապարհ` դա քաղաքականն է` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում եւ այս խմբի կողմից իրականացված աշխատանքների շրջանակներում` իհարկե, ապավինելով միջազգային իրավունքի նորմերին եւ սկզբունքներին, ՄԱԿ-ի կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին»,- հայտարարեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Պատասխանելով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին հարցին` Ստանիսլավ Զասը շեշտեց, որ եթե Հայաստանը օգնության դիմի ՀԱՊԿ երկրներին` կազմակերպությանը, ընդհանուր առմամբ, այն կարտահայտի իր դիրքորոշումը եւ կտրամադրի անհրաժեշտ օգնությունը: 

«Բայց այժմ Հայաստանի կառավարությունն ինքնուրույն է զբաղվում սահմանային այս միջադեպերով: Հուսով ենք, որ իրավիճակը կկայունանա եւ բախումներից հնարավոր կլինի խուսափել»,- հավելեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

ՀԱՊԿ Ստանիսլավ Զաս

Կիրանցում ականի պայթյունից քաղաքացի է վիրավորվել. Հրատապ
Եթե սահամանազատում տեղի ունենա, ապա Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունը թշնամուց լինելու է 170 մետր․ Վարդան Ոսկանյան
Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Ոստիկանները Տավուշում լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել լրագրողի հեռախոսը.հայտարարություն
Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց
Երևանի կենտրոնում հանրահավաքի մասնակից կինը բռունցքով հարվածել է ոստիկանի գլխին, նա ձերբակալվել է․ ՔԿ
Փաշինյանի կառավարությունը հայտնում է 20 սյուն տեղադրելու մասին
Ոտքի քանի չի հանձնել. Պաստառներ Երևանի վարչական շրջաններում
«Եղեռն» հասկացությունը պատմական նշանակություն ունի, «Ցեղասպանություն»-ը իրավական կատեգորիա է. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյան փակում է Հանրապետություն մտնող երկաթգիծը․ Հրանտ Բագրատյան
Մենուա Սողոմոնյան օգտատերն ուղիղ եթերում էր։
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց (տեսանյութ)
Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում
Բագրատաշենի ճանապարհը փակել են մեծ բեռնատարներով
Մտավորականները
Դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը շարունակում է փակ մնալ
Տավուշից ուղիղ եթեր
Ակցիայի ժամանակ քաշքշել և փորձել են բերման ենթարկել նաեւ «Հայելի» ակումբի խմբագիր, լրագրող Անժելա Թովմասյանին
Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց
2024–ի առաջին եռամսյակում 1,000 խոշոր հարկ վճարողների վճարած գումարները կազմել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Տավուշում «Մարտական եղբայրության» անդամների մասնակցությամբ միջադեպով մեկ անձ կալանավորվել է. ՔԿ–ն մանրամասներ է հայտնում
Ոստիկանները պետք է հասկանան, որ ծառայում են ՀՀ-ին, ոչ թե Ադրբեջանի և Թուրքիայի շահերին. Ասպրամ Կրպեյան
Ավելին
Ավելին