ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստր Շուշան Փաշինյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանին: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։
Շուշան Փաշինյանը պահանջում է դատարանին՝ պարտավորեցնել զրպարտություն համարվող տեղեկություններն հրապարակայնորեն հերքելու համար։ Նշենք, որ հայցը ներկայացվել է փետրվարի 26-ին եւ մակագրվել դատավոր Զարուհի Նախշքարյանին։
Հայցի պատճառ է դարձել այն, որ Նարեկ Սամսոնյանը հունվարի 26-ին ֆեյսբուքյան էջում գրել էր, թե իբր վարչապետի միջնեկ աղջիկը 1 կիլոգրամը 3 հազար դոլարով սեւ իկրա է ուտում: