f

Անկախ

Ի վերջո, որքա՞ն զբոսաշրջիկ է այցելել Հայաստան


Այս տարվա փետրվարի 5-ին հրապարակվեց «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին» հաշվետվությունը: Հրապարակողը, բնականաբար, ՀՀ Վիճակագրական կոմիտեն էր: Այդ հաշվետվությունը, բնականաբար, ներառում էր նաև տվյալներ զբոսաշրջության մասին: Հաշվետվության «4.2.1. Միջազգային զբոսաշրջություն» կետում կան տվյալներ, որոնք հրապարակվել են «Միջազգային զբոսաշրջության որոշ տվյալներ» վերնագրով ենթաբաժնում (տես՝ «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2019 թվականի հունվար-դեկտեմբերին», էջ 139):

Այդ որոշ տվյալներից մեկը պնդում է, որ 2019թթ․ Հայաստան ժամանել է 1 մլն 894 հազար 377 զբոսաշրջիկ: Իսկ մեկնել՝ 1 մլն 867 հազար 888 զբոսաշրջիկ: Պաշտոնական փաստաթղթում գրված այս լուրը նախ հայտնվեց ՀՀ վարչապետի ֆեյսբուքյան էջում, ապա՝ կառավարության կայքում: Այս թիվը հարցազրույցներով տարածեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարն ու նրա համապատասխան տեղակալը: Այլ կերպ ասած՝ փաստը բազմիցս տիրաժավորված է:

Սկզբում մեջբերենք այն պարզաբանումը, թե ինչ չափանիշներով են որոշվում՝ ովքեր են միջազգային զբոսաշրջիկները և ինչպես են հաշվում նրանց: Այն, որ հաշվարկման համար «հիմք է հանդիսանում սահմանային անցման կետերում ուղևորների հաշվառման արդյունքում արձանագրված` ՀՀ ժամանողների և ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ստացված ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով», ակնհայտ է: Բայց պարզ է, որ բոլոր ժամանողները չեն զբոսաշրջիկ: Վիճկոմի այս ոլորտի տվյալներ պարունակող բոլոր հաշվետվություններում կա հաշվարկի մեթոդաբանական բացատրությունը: «Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010)՝ միջազգային զբոսաշրջիկ է համարվում ցանկացած անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս, քան 24 ժամ և ոչ ավելի, քան անընդմեջ 1 տարի ժամանակով» (տես նույն տեղում):

Հիմա վերադառնանք զբոսաշրջիկների քանակին: Վիճկոմի հիշատակված հաշվետվությունը ծավալուն է: Ինչպես վայել է տարին ամփոփող բոլոր նման փաստաթղթերին: 2018թ․ համեմատ զբոսաշրջիկների քանակի 14.7 տոկոսանոց աճի նկատմամբ կասկած ունեցողները կարող են նույն հաշվետվությունում գտնել հետևյալ՝ «Սահմանահատում կատարած անձանց նույնականացման տվյալների բաշխումը ըստ քաղաքացիության երկրի, մուտքերի, ելքերի և սահմանահատումների քանակի, 2019թ.» անունով փաստաթուղթը: Պետք է ասել, որ մեր Վիճկոմը ամեն տարի չէ, որ հրապարակում է այս սահմանահատումների տվյալները: Սակայն հակառակի պես այս տարի հրապարակել է (տես նույն տեղում, էջ 256): Ըստ այս փաստաթղթի՝ 2019թ․ ՀՀ սահմանային անցակետերով մեր երկիր մուտքերի քանակը կազմել է 2 մլն 232 հազար 302 դեպք: Այս թվից պետք է հանել երկիր վերադարձող ՀՀ քաղաքացիների հատումների քանակը: Այն պարզ պատճառով, որ ոչ մի տրամաբանությամբ ու նորմատիվ որևէ ակտով հնարավոր չէ հայրենիք վերադարձող ՀՀ քաղաքացուն համարել միջազգային զբոսաշրջիկ: Նույնիսկ ամենավառ երևակայությունն ունենալու պարագային։ Իսկ 2019-ին Հայաստան վերադարձ-հատումների քանակը 938 հազար 615 է: Երբ մուտք-հատումների ընդհանուր քանակից հանում ենք ՀՀ քաղաքացիների հատման քանակությունը, ստացվում է, որ օտար քաղաքացիություն ունեցողների հատումների քանակը կազմել է 1 մլն 293 հազար 687: Այսինքն 2019թ․ Հայաստան ժամանող օտարերկրացիների (նրանց, ում ցանկության դեպքում մեր պաշտոնյաները ամբողջ կազմով կարող են համարել միջազգային զբոսաշրջիկ) քանակը չի կարող գերազանցել այս թիվը: Ընդ որում երկիր այցելող մարդկանց հաշվառումը բարդ մեթոդաբանություն չի պահանջում: Ի վերջո, պաշտոնապես հայտարարված է աղբյուրը` «ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ՀՀ ԱԱԾ) ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը»: Եվ այդ ոչ բարդ մեթոդաբանության արդյունքում ստացվում է, որ օտարերկրացի զբոսաշրջիկների թիվն ուռճացված է մոտ 600 հազարով: Առնվազն:

«Ինչո՞վ է նույն փաստաթղթի 256-րդ էջում հրապարակված տվյալն ավելի վստահելի, քան 139-րդում հրապարակվածը»․ հարցը պարզ պատասխան ունի: Սահմանահատումների քանակի թիվն ուռճացնելու հարցում ՀՀ ԱԱԾ-ն որևէ շահ չէր կարող ունենալ: Ժողովրդական բառուբանով ասած` «Մեջը օգուտ չունի»: Նաև այն պատճառով, որ վերադասից համապատասխան հրահանգ չի ստացել: Ասածից չի կարելի միանշանակ եզրակացնել, որ եկող տարի նման հրահանգ կտրվի: Շատ ավելի հավանական է, որ այս տվյալները պարունակող փաստաթուղթ չհայտնվի 2020թ․-ի հաշվետվություններում: Թաքցնելը միշտ ավելի ազնիվ է, քան` կեղծելը:

Ավելացնենք նաև, որ սահմանահատումների թվական տվյալները հրապարակող փաստաթուղթը ուշադրության արժանի այլ տվյալներ էլ է պարունակում: Դրանց կանդրադառնանք հաջորդիվ:

 

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

 

 

Արա Գալոյան Զբոսաշրջություն տնտեսություն

Դատախազությունը 150 մլն դրամ վերջնահաշվարկ է վճարել իր աշխատողներին. Հիմա գումարը չի հերիքում աշխատավարձերի համար
Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև
Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Հայաստանի թանգարաններում կներդրվի Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ
Մարտունեցիները փակել են ճանապարհը հանուն Տավուշի
Եթե էրատոյին վերապահված է իրավունք թաղանթապատ մեքենայով շրջելու, ինչո՞ւ չպետք է դուք էլ նույն կերպ վարվեք. Պողոսյան
Մենք չենք կարում մեր հերոս տղերքի նկարներին նայենք. Կիրանցի բնակիչ
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
«Նիկոլ թուրք». քաղաքացիները փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհը
«Փարիզ 2024» պարալիմպիկ խաղերին նախապատրաստվելու համար կառավարությունը 12,5 մլն դրամ հատկացրեց
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի. Նոր որոշում
Թո՛ղ Կառավարության ու Ազգային ժողովի շենքերը բերեն, դնեն սահմանին. Կիրանցի բնակիչ
Արագածոտնի Ալագյազ համայնում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի
«Ֆարմատեք» եւ Վալան Պրոֆ» ընկերություններն ազատվեցին մաքսատուրքից. Խոստանում են 18 մլրդ դրամի ներդրում
Դպրոցի ավարտական քննությունները նաեւ բուհի ընդունելության քննություններ կլինեն. Ե՞րբ է համակարգը ներդրվում
Հաստատվեցին բուհերում մագիստրոսի կրթական ծրագրով ընդունելության տեղերը. 1270 տեղից 1054-ը պետական բուհերինն է
Տավուշեցիները փակել են Կիրանցի կամուրջը
Ադրբեջանը վերջին օրերի ընթացքում երրորդ զորավարժությունն անցկացնում
Հայաստանը բռնցքամարտի ԵԱ-ի կիսաեզրափակչում 7 մասնակից ունի
3 մարմնամարզիկ եզրափակչի ուղոգիր է նվաճել
Կառավարությունը ամառային զորակոչ անցկացնելու որոշում կայացրեց. Այն կիրականացնի ապրիլի 29-ից հուլիսի 31-ը
Արցախցի ուսուցիչները բնակության վայրը փոխելու դեպքում կրկին կարող են դիմել օժանդակության ծրագրից օգտվելու համար
Ավելին
Ավելին