f

Անկախ

«Սա բազմաթիվ նախագծերի նոր սկիզբ կդառնա». ՀՀ ԱԺ Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի այցը Բիշքեկ


2020թ․ փետրվարի 28-ին Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Ժանարբեկ Ակաեւի հրավերով Բիշքեկում էր գտնվում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Ղրղզստան բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը։ Պատվիրակության կազմում էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Սարիկ Մինասյանը եւ Արամ Խաչատրյանը։ Հանդիպմանը ներկա էր նաեւ Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը։ Պատվիրակությանն ընդունեց Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան։

Նիստի սկզբում ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան ընգծեց, որ վերոնշյալ հանդիպումը բազմաթիվ նախագծերի նոր սկիզբ կդառնա եւ նոր որակ կհաղորդի հայ-ղրղզական միջխորհրդարանական հարաբերություններին։ Տեղեկացնելով, որ կարեւորում են բարեփոխումները սոցիալական, գենդերային, առողջապահության ոլորտներում, նա նաեւ նշեց, որ 2020թ․ Ժոգորկու Քենեշի նոր կազմում նախատեսված է 30% քվոտա կանանց համար։

Միքայել Մելքումյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, ներկայացրեց գործընկերներին՝ նշելով, որ այս այցը բարեկամական խմբերի ձեւաչափով առաջինն է։ Իր խոսքում պարոն Մելքումյանն առաջարկեց մանրամասն ուսումնասիրել համագործակցության բոլոր ուղիները, մասնավորապես՝ առողջապահության, սոցիալական, հումանիտար ոլորտներում: Նա կարեւորեց տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, զբոսաշրջության, գյուղատնտեսության, առողջապահության եւ հումանիտար ոլորտներում համագործակցության ընդլայնումը, հավելեց, որ Հայաստանում հաջողությամբ գործում են ՏՏ կենտրոններ։ Միքայել Մելքումյանը նշեց, որ 2018թ․ թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանում հաջողությամբ է ընթանում կոռուպցիայի դեմ պայքարը, ինչպես նաեւ առանձին ընկերություններին տրվում են բիզնես արտոնություններ, պետության կողմից առանձնակի ուշադրության կենտրոնում են գտնվում գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը։

Նա նաեւ ներկայացրեց գործընկերներին, որ տարածաշրջանում Հայաստանը միակ երկիրն է, որն ունի ատոմային էլեկտրակայան։

Նշվեցին ոսկերչության ոլորտում փոխգործակցության զարգացման հնարավոր հեռանկարները ։ Երկու երկրների տնտեսական համագործակցության համատեքստում  պարոն Մելքումյանն առաջարկեց կազմակերպել բիզնես համաժողովներ, որտեղ հնարավոր կլինի առարկայական քննարկել տնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները։

Իր խոսքում նա կարեւորեց նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում պատվիրակությունների համագործակցությունը։

Ժոգորկու Քենեշի Ղրղզստան-Հայաստան բարեկամական պատգամավորական խմբի անդամ Աալի Կարաշեւը կարեւորեց այն փաստը, որ երկու երկրներն իրենց համագործակցությունն ընդլայնելու համար շատ ընդհանուր ոլորտներ ունեն։  Նա մասնավորապես նշեց, որ Հայաստանն ունի զգալի հաջողված փորձ լեռնաարդյունաբերական ոլորտում, ինչպես նաեւ առաջարկեց հնարավոր  համագործակցության զարգացում զբոսաշրջության ոլորտում։

Կարաշեւն ընդգծեց նաեւ տարբեր միջազգային հարթակներում  խորհրդարանական պատվիրակությունների համագործակցության կարեւորությունը։

Պարոն Մելքումյանը գոհունակությամբ նշեց, որ ՀՀ ԱԺ առաջիկա նստաշրջանում կվավերացվի Հայաստանի եւ Ղրղզստանի միջեւ երկակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, ինչը եւս կնպաստի երկու երկրների տնտեսությունների զարգացմանը։

Միքայել Մելքումյանն անդրադարձավ նաեւ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության համատեքստում թե՛ Հայաստանի, եւ թե՛ Ղրղզստանի համար արտոնություններ ունեցող ապրանքների ժամկետների երկարաձգման անհրաժեշտության հարցին ։ 

Զրույցի ընթացքում անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքականության կարեւորագույն հիմնահարցերին՝ բարեկամական խմբի ղեկավար Միքայել Մելքումյանը կարեւորեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը բացառապես խաղաղ ճանապարհով, ինչպես նաեւ Հայոց Ցեղասպանության ընդունումը միջազգային հանրության կողմից։

Ղրղզստանի Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի տեղակալ Աիդա Կասիմալիեւան ընդգծեց, որ ղրղզական կողմը եւս կողմնակից է հակամարտությունների միմիայն խաղաղ կարգավորմանը։

Հանդիպման ընթացքում խորհրդարանականները քննարկեցին նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Նույն օրը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց Ղրղզստանում բնակվող հայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծանոթացավ հայրենակիցների գործունեությանը։

Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
«Ժողովուրդ».ԿԿՀ-ին հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են
«Փաստ». Հանձնման հերթական արարը. ոսկեպարցիներին այլ բան է ասում, իսկ իրականում այլ բան պայմանավորվում
Ավելին
Ավելին