f

Անկախ

ՀՀ-ում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են


ՀՀ-ում վիճակագրական տվյալները վերջին 20 տարիներին շարունակաբար կեղծվում են։ ՀՀ ղեկավարները, ինչպես նախկին, այնպես էլ ներկայիս, օգտվում են այդ կեղծ տվյալներից իրենց քաղաքական գործունեությունն արդարացնելու և հասարակությանը մոլորության մեջ պահելու համար։ Վստահ եմ, կեղծված վիճակագրությունը կոռուպցիայի հիմքերից է։ Ավաղ, հեղափոխությունը այս խնդիրը չվերացրեց։ ՀՀ վարչապետը ԱՎԿ-ն պարզապես դարձրել է իշխանության քաղաքական պրոպագանդիստական կուսակցություն՝ յուրաքանչյուր ամիս կեղծ վիճակագրական տվյալներով "փաստելով" իբրև յուր գործունեության արդարացում։ 

Սույն և հաջորդ հրապարակումների մեջ ցույց եմ տալիս օրեցոր խորացող կեղծիքներն ու խաբեությունները։ 

Այդ վերլուծությունների հիման վրա ստացված տվյալներն ու եզրակացություններն ուղղված են մեր հանրությանը, կառավարությանը, դատախազությանը, ԱԺ հանձնաժողովներին, քաղաքական ուժերին։
1990-2018թթ մակրոտնտեսական կեղծիքները
ՀԲ-ի տվյալներից հետևում է, որ 2018-ին ՀՀ-ում ՀՆԱ-ն կազմել է 1990թ 202.3%-ը, Վրաստանում՝ 99.5%-ը (Վրաստանը դեռ չի վերականգնել 1990թ տնտեսության մակարդակը), Ադրբեջանում՝ 269%-ը (հաշվարկած է շղթայական ինդեքսի եղանակով ըստ՝ https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.KD.ZG…)։ Ասել կուզի, որ Վրաստանն այս ընթացքում լրջորեն ետ է ընկել Հայաստանից և Ադրբեջանից, իսկ ՀՀ-ն, եթե ՀՀ ԱՎԿ 1990-2018թթ մակրոտնտեսական թվերը ճիշտ են, պետք է որ լիներ տարածաշրջանի առաջատարը։ Ի՞նչու։ 1990-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն այս 3 երկրների մեջ առաջինն էր։ Այսպես, 1990-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը ՀՀ համար կազմել է 2826 ռուբլի (10.1 մլրդ ռ ՀՆԱ, 3574 հազ. մարդ բնակչություն), Վրաստանինը 2745 ռուբլի (15.0 մլրդ ռ ՀՆԱ, 5464 հազ մարդ) և Ադրբեջանինը 2045 ռ (14.7 մլրդ ռ ՀՆԱ և 7187 հազ մարդ)։ Տես՝ Содружество независимых государств в 1994 году. Статистический ежегодник. Москва 1995, էջ 11 և 19։ ԱՊՀ վիճակգրության մեկ այլ աղբյուր ևս փաստում է այն, որ 1990-ին ՀՀ-ն և Վրաստանն ունեցել են բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ի մոտավորապես նույն մակարդակը, իսկ Ադրբեջանը այդ նույն ցուցանիշով ետ էր մնում նրանցից 28%-ով։ Այսպես, 1990թ նշված ցուցանիշով ՀՀ-ն և Վրաստանը կազմում էին ԱՊՀ միջինի համապատասանաբար 76.7 և 77.0 տոկոսները (այսինքն՝ հավասար էին), մինչդեռ Ադրբեջանի պարագայում այն հավասար էր 57.5%-ի (Страны-члены СНГ в 1993г. Статистический ежегодник. Москва 1994, էջ 11)։ Եվ այսպես, 1990-ին Հայաստանը և Վրաստանը հավասար էին, իսկ Ադրբեջանը ետ էր մնում 28%-ով։ 2018-ին Հայաստանը 1990-ի նկատմամբ աճել է 2 անգամ, Ադրբեջանը՝ 2.6 անգամ և Վրաստանը նույնն է մնացել։ Այլ հավասար պայմաններում 2018-ին Հայաստանը պետք է Վրաստանից լավ ապրեր 2 անգամ և առնվազն հավասար լիներ Ադրբեջանին։ Բայց պարադոքսն այն է, որ 2018-ին բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ՀՀ-ում կազմել է 4200$, Վրաստանում՝ 4717$, իսկ Ադրբեջանում 4721$ (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…)։ Նույն թվերը հաշվի առած գնողունակության պարիտետը այսպիսին են. համապատասխանաբար 10343, 12004 և 18044$։ Բա մեր առաջանցիկ աճերն ի՞նչ եղան։ Չ՞է որ Վրաստանից պիտի 2 անգամ առաջ լինեինք։ Միգուցե մեր բնակչությու՞նն է աճել։ 2018-ին ՀՀ բնակչությունը եղել է 2951 հազ մարդ և 1990-ի համեմատությամբ պակասել է 17.5%-ով։ Վրաստանի բնակչությունը դարձել է 3731 հազ մարդ՝ պակասելով 31.8%-ով, իսկ ահա Ադբեջանի բնակչությունն ավելացել է 38 %-ով՝ և հասել է 9942 հազ. մարդու (https://data.worldbank.org/indicator/SP.POP.TOTL)։ Ա յսինքն, Վրաստանի պարագայում Հայաստանի համեմատությամբ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի առաջանցիկ աճի սոսկ 14%-ն է բացատրվում բնակչության ավելի բարձր անկմամբ։ Այնուամենայնիվ, եթե ՀՀ ԱՎԿ թվերը ճիշտ լինեին, 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ՀՀ-ն Վրաստանից 1.86 անգամ բարձր պիտի լիներ։ Ադրբեջանը, նկատի ունենալով բնակչության հավելաճը, նույն ցուցանիշով ՀՀ-ից պետք է պակաս լիներ 1.45 անգամ, մինչդեռ ավել է 1.2 և 1.8 (գնողունակության պարիտետով) անգամ։
ՌԴ և այլ երկրների հետ համեմատելիս նույնպես պարադոքսն աշխատում է. Հայաստանն իբր թե ավելի արագ է զարգանում, բայց բնակչության կենսամակարդակի առումով մեր ու դրանց տարբերությունը չի կրճատվում։
Հարց է ծագում. իսկ նման ավաղաղումները ի՞նչպես են լուծվել ՀԲ տվյալների երկարաժամկետ բազայում։ Շատ պարզ։ Ետ են գնացել և իջեցրել բազային թվերը։ Այսպես, ըստ այդ բազայի (https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.CD…; https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.CD…) 1990-ին ՀՀ ՀՆԱ-ն կազմել է Ադրբեջանի և Վրաստանի ՀՆԱ-երի ոչ թե 66%-ը (10 մլրդ ռ համապատասխանաբար 14.7 ու 15 մլրդ ռ-երի դիմաց), այլ Վրաստանի 28.5%-ը ու Ադրբեջանի 25%-ը (2.2 մլրդ $-ը համապատասխանաբար 7.7 և 8.5 մլրդ դոլարի դիմաց)։ Ընդ որում, երբ 1990-ի ՀՆԱ-ները հաշվարկել են դոլարով, ապա Ադրբեջանի և Վրաստանի նկատմամբ համամասնությունները հիմնականում պահպանվել են, իսկ ահա Հայաստանի ՀՆԱ-ն դոլարով գնահատելիս ուղիղ 2 անգամ պակասեցրել են։ 

Ըստ ՀԲ ներկայացուցիչ Ժ.Մ.Հապիի մեզ ուղղված նամակի, 1990թ բազայի դոլարային հաշվարկներն արված են ՀՀ ԱՎԿ կողմից։ Արդյունքում, Հայաստանում, որը 1990-ին նշված երկրներից ավելի լավ էր ապրում, ըստ "նոր հաշվարկի" 1990-ին 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 638$, Ադրբեջանինը՝ 1237$ և Վրաստանինը՝ 1615$։ Այսինքն, ըստ ՀԲ-ի (ավելի ճիշտ, ըստ ՀՀ ԱՎԿ-ի) 1990-ին հայերը վրացիներից վատ էին ապրում 2.5 անգամ, իսկ Ադբեջանից՝ 2 անգամ։ 

Երևի բոլորն են հիշում, թե այն տարիներին ինչպես էին վրացական ու ադրբեջանական ավտոբուսներով մեր դրկիցները շաբաթ-կիրակի գալիս Երևան առևտուր անելու։ 

Ի՞նչ է այս բոլորը նշանակում։ ՀՀ ԱՎԿ-ն ամեն տարի խեղաթյուրում է ՀՆԱ թվերը արդեն ավելի քան 20 տարի, շանս տալիս օրվա իշխանությունների գլուխ գովելու աննախադեպ տնտեսական աճի մասով և ապա, ծածուկ, իջեցնում բազային թվերը։ 

Այսինքն, կոմունիստների ժամանակ ստացված տնտեսական աճը խորամանկությամբ տրանսֆորմացնում են օրվա իշխանության հաշվին։ Ահա այսպիսի ահավոր հանցագործություն։
Ավելի ուշ մենք ցույց կտանք, թե ո՞ր ճյուղերում և ո՞րքան է կեղծել ԱՎԿ-ն տնտեսական աճը։
Ո՞վ և ե՞րբ պետք է լուծի այս թնջուկը։ 

Ե՞րբ է ՍՄ-ն հայտնվելու կալանավայրերում, ե՞րբ է իրական պայքար տարվելու կեղծիքների ու կոռուպցիայի դեմ։ Ե՞րբ է ՆՓ-ն դադարեցնելու տնտեսական կեղծ ցուցանիշների գովքը։
Շարունակելի


 

Հրանտ Բագրատյան վիճակագրություն ՖԲ Գրառում

Տավուշի մարզպետը եկավ Կիրանց. Նա փակ հանդիպում է անցկացնում բնակիչների հետ. ճանապարհը դեռ փակ է
Բողոքի ակցիա՝ Ազատության հրապարակի հարևանությամբ․ քաղաքացիները փակել են ճանապարհը (տեսանյութ)
Բացահայտվել է «Սևան ազգային պարկում» առանձնապես խոշոր չափերի հափշտակության և փողերի լվացման բազմադրվագ դեպք
Նվազագույն ծրագիրը այս գործընթացը կասեցնելն է, առավելագույնը այն է, որ այս մարդիկ պետք է չիշխանավարեն. Բագրատ Սրբազան
Ռուբեն Վարդանյանի հացադուլ հայտարարելու մասին լուրը լայնորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցներում
Չափագրումների արդյունքում եկեղեցին քանդվում է, հարեւանիս տունը քանդվում է. Ոչ մի բան թույլ չենք տալու. Կիրանցի բնակիչ
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա
Վարդան Ոսկանյան. Այսօր արթնացել ենք նույնիսկ բոլշևիկների կողմից նախանշված Հայաստանից ավելի փոքր տարածք ունեցող երկրում
Տիգրան Աբրահամյան. Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը սպառված չէ
Կարմիր խաչի ու ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումն Արցախից բարձրացնում է այնտեղ նորանոր ադրբեջանական հանցագործությունների հավանականությունը. Արցախ Միություն  
Մինչև լուսաբաց ավելի քան 300 տավուշեցիներ փակ են պահել Վրաստան տանող միջպետական ճանապարհը
38-ամյա որդին սպանել է հորը. Նա դանակի մի քանի հարված է հասցրել. որդուն գտել են հարևան գյուղում
Ռուս քաղաքագետ. Մոսկվայի համար Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է
Տեղի ունեցողը Հայաստանի՝ առաջին հերթին դիվանագիտության խոշոր պարտությունն է. Արսեն Խառատյան
Եթե հասարակությունը հանդուրժի այս վայրագությունը, ապա սրան կհաջորդեն արդեն քաղաքական սպանությունները․ Իշխանյան
Իրանի վրա հարձակման ժամանակ օգտագործված զենքերն ավելի շատ նման էին մանկական խաղալիքների. Իրանի ԱԳ նախարար
Որոշ մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +30–ի. եղանակի տեսություն
Մահացել է «Իզվեստիայի» ռազմական թղթակից Սեմյոն Էրեմինը
Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասը վերականգնվել է
Փրկարարները «Նահատակ» կոչվող հանդամասի մոտակայքից հայտնաբերել են կորած քաղաքացուն
Դավիթաշենում խմելու ջուրն արդեն 4-րդ օրն է անխնա հոսում է, «Վեոլիա ջուր»-ից քաղաքացիների պատասխանել են, թե իրենց աշխատանքային ժամը չէ
Մայիսի 1-ից տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումների էլեկտրոնային ծանուցման դեպքում տուգանքը կնվազի (տեսանյութ)
Վնասներ Երեւանում՝ քամու հետևանքով
Հրդեհ Երևանի Ֆանարջյան փողոցում. Այրվել են տներից մեկի տանիքը, մյուս տան տանիքի մոտ 70 քմ հատվածը
Սա կարևոր քայլ է կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ուղղությամբ. Բլինքեն
Ավելին
Ավելին