Daily Mailի պարբերականի հաղորդմամբ` Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց երկրպագուների կորոնավիրուսի պատճառով:
Քննարկվում է տարբերակը, որ խաղերը ցուցադրվեն միայն հեռուստացույցով: Քննարկվում է նաև Խաղերի ժամկետների փոփոխություն:
Այժմ Ճապոնիայում կորոնավիրոսով հիվանդ է 961 մարդ, և արդեն իսկ մահացել է 12-ը:
32-րդ ամառային օլիմպիական խաղերը կհյուրընկալի Տոկիոն: Ըտ պլանավորած` դրանք պետք է մեկնարկեն հուլիսի 24-ին և եզրափակվեն օգոստոսի 9-ին: